Դեպի վեր

«Հոգեկան առողջությունը բանտերում » թեմայով դասընթաց՝ ՀՀ արդարադատության նախարարությունում

18/05/2013

 Ամստերդամի Բալմեր բանտի Սոցիալհոգեբանական վարչության ղեկավար Ռոբերտ Հոլանդերը մայիսի 18-ին դասընթաց անցկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգեբանների համար`  «Բանտային համակարգ. միջազգային զարգացումներն ու հոգեկան առողջությունը բանտերում» թեմայով:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ողջունեց նախաձեռնությունն ու ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը քրեակատարողական համակարգում իրականացնում է բարեփումներին միտված միջոցառումներ՝ մասնավորապես պրոբացիոն ծառայության ներդրում:

 «Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեից Հայաստանն ունի մի շարք հանձնարարականներ, որոնց իրականացման ուղղությամբ մենք արդեն իսկ մի շարք քայլեր ենք ձեռնարկել: Այդ հանձնարարականների մեջ ներառված են նաև բանտարկյալների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումն ու եվրոպական բանտային կանոնների կիրառումը, որն էլ ուղղակիորեն կապված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստանդարտների կիրառման հետ: Կարծում եմ՝ հոլանդական բանտային համակարգի փորձի ներկայացումը կարևոր է, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել ավելի արդյունավետ կերպով մեր միջազգային պարտավորություններն այդ բնագավառում իրականացնելու համար»,- ասաց Կիրակոսյանը:

Հոլանդերը դասընթացին մասնակցող հոգեբաններին ներկայացրեց Նիդերլանդների փորձն ու բանտերում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բացահայտման մեթոդները:

 Ընդանուր առմամբ դրական գնահատելով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աշխատող հոգեբանների գործելաոճը ՝ փորձագետը հույս հայտնեց, որ ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումների ծրագիրն առաջիկայում կտա իր արդյունքը:  

 Հոլանդերը Հայաստանում է Themis Electronic Systems ընկերության ծրագրով: Ընկերությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ քննարկում է բանտերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հետ կապված հարցեր:

 Themis ընկերության էլեկտրոնային համակարգը նպատակաուղղված է  քրեակատարողական հիմնարկների գործունեությունը բարելավելուն, բանտերում փաստաթղթաշրջանառության պարզեցմանը, վերհսկողության ապահովմանը, ինչպես նաև ՔԿՀ-ներում  սոցիալհոգեբանական մթնոլորտի բերալավմանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն