Դեպի վեր

ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այցը` Ռուսաստանի Դաշնություն

04/06/2013 Տառատեսակի
չափսը
A A A

  Հունիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը, ՌԴ արդարադատության նախարար Ա.Վ. Կոնովալովի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա: Պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արամ Օրբելյանը և Եղիշե Կիրակոսյանը: 

  Հունիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարը կհանդիպի ՌԴ արդարադատության նախարար Ա.Վ. Կոնովալովի, Գերագույն դատարանի և Գերագույն արբիտրաժային դատարանի նախագահների, Դաշնային նոտարական պալատի նախագահ Մ.Ի. Սազոնովայի, Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրենի պաշտոնակատար Վ.Վ. Ծատուրովի, Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավար կազմի հետ: 

  Հանդիպումների ընթացքում կքննարկվեն դատական և իրավական համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցեր, կհստակեցվեն բարեփոխումների շրջանակում նախարարությունների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Կքննարկվեն նաև միջազգային պայմանագրերի շրջանակներում ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարությունների միջև միջազգային-իրավական համագործակցության և տրամադրվող միջազգային իրավական օգնությանը վերաբերող հարցեր:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն