Դեպի վեր

Սեմինար լրագրողների համար. «Դատաիրավական բարեփոխումներ, նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր»

15/07/2013

  Հուլիսի 13-14-ին Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության՝ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների  համար խորհրդատվություն» ծրագրի նախաձեռնությամբ «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ անցկարեց երկօրյա սեմինար լրագրողների համար:

  Սեմինարի թեման էր «Դատաիրավական բարեփոխումներ, նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր»:

  Նպատակն էր լրագրողներին ներկայացնել ՀՀ անկախությանը հաջորդած տարիների մեկնարկած բարեփոխումների նախապատմությունը, իրազեկել, թե  բարեփոխումների 2009-2011թթ ծրագրով կատարված ինչ աշխատանքներ են կատարվել, ինչու է ծագել բարեփոխումների նոր ծրագրի մշակման և իրականացման անհրաժեշտությունը: Սեմինարի բանախոսների խնդիրն էր նաև ներկայացնել թե ինչ աշխատանքներ են արդեն կատարվել անցած տարի ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված  2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում:

   Անկախ փորձագետ Մարատ Ատովմյանը որոշ մանրամասներ ներկայացրեց 1998 թվականից երկրի դատական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

  «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Խաչատրյանն անդրադարձավ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2009-2011թվականների ծրագրին, որի նպատակն էր՝ ապահովել ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը, ստեղծել անկախ և հաշվետու արդարադատության հիմքերը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, բարելավել դատաիրավական համակարգի օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով եվրոպական հարևանության քաղաքականության պահանջներին:

  ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանն անդրադարձավ 2012-2016 թվականների իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախանշված միջոցառումների կատարմանը, արդեն իսկ ընդունված օրենքներին և մի շարք օրենքներում կատարված փոփոխություններին: Բանախոսը ներկայացրեց նաև այդ փոփոխությունների նպատակներն ու ակնկալվող արդյունքները:

Ելույթների ընթացքում լրագրողները նաև  իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին, որոնք վերաբերում էին թե բարեփոխումներին, և թե գործող օրենսդրության կիրառության ընթացքում ծագող խնդիրներին:

Քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո լրագրողներին ներկայացվեց առաջիկայում անցկացվելիք՝ «Դատաիրավական բարեփոխումներ»  թեմայի շուրջ  լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների մրցույթի կարգն ու պայմանները:

    Քննարկման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանվեցին  գնահատման թերթիկներ, որտեղ լրագրողները, ոչ միայն գնահատեցին երկօրյա սեմինարի արդյունավետությունը, այլ նաև առաջարկներ ներկայացրեցին հետագա սեմինարների նախընտրելի թեմաների վերաբերյալ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն