Դեպի վեր

Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձի կապակցությամբ

23/08/2013

  23 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում ընդունեց  Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որով և  դրվեց երկրում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

  23 տարի առաջ այս օրը տոն էր  բոլորի համար, բոլորն էին հպարտ, որ հենց իրենց սերնդին է վիճակված կերտելու անկախ, ժողովրդավարական, իրավական հասարակարգ Հայաստանում: Միայն, թե ոչ բոլորն էին  պատկերացնում, որ այդպիսի երկիր ունենալու համար ոչ մեկ օրը, ոչ մեկ տարին բավարար չէ, որ ժողովրդավարական և իրավական պետություն  ունենալու համար համառ,  երկարատև ու հետևողական պայքար է պետք՝ չմոռանալով, որ մեզանից յուրաքանչյուրը առաջին հերթին հենց իրենից պետք է սկսի, մշտապես հիշելով նաև, որ օգոստոսի 23-ը տոն  է  բոլորիս համար, տոն՝ որը մարմնավորում  է անկախ պետականություն  ունենալու  մեր դարավոր ձգտումը:  Օգոստոսի 23-ը  տոն պետք է լինի առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրի հոգու համար՝ անկախ դժվարություններից, երբեմն նաև որոշ հիասթափություններից:

  Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

ՀՀ արդարադատության նախարար

Հրայր Թովմասյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն