Թմրամիջոցը խնձորի մեջ

12/05/2014

 2014թ. մայիսի 8-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ա.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի 5 խնձորի միջից հայտնաբերել և առգրավվել է 14 հատ «B8» դաջվածքով դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: