Նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

11/06/2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

   Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկա մակարդակը` նախարարն ընդգծել է, որ հատկապես իրավական ոլորտում երկու երկրները  կարող են փոխանակել  միմյանց փորձը և մշակել համագործակցության արդյունավետ  ուղիներ: Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև համագործակցության իրավական հիմքերը:

 Անդրադառնալով երկու երկրների բազմաբևեռ կապերին՝ դեսպանն անդրադարձել է հայ ժողովրդի կողմից մինչ օրս զգացած ջերմ վերաբերմունքին՝ ընդգծելով, որ եթե շատ երկրներում հաճախ են շփոթում Լիտվան Լատվիայի հետ, ապա Հայաստանում երբեք նման մոտեցման չի հանդիպել:

   Շնորհակալություն հայտնելով այցելության և արդյունավետ քննարկումների համար՝ նախարար Հովհաննես Մանուկյանը  հույս  է հայտնել, որ կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը, դրանում ակնկալելով նաև Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի գործուն աջակցությունը: