Հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահի հետ

26/06/2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 25-ին հանդիպել է ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: ԱԺ նախագահը կարևորել է օրենսդիր-գործադիր համագործակցության մեջ արդարադատության նախարարության դերը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև արդարադատության ոլորտում իրակացվելիք համատեղ ծրագրերի առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համագործակցության կոնկրետ հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արցախի օրենսդրության կատարելագործման հարցում ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական աջակցությանը: 
Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև ձևավորված գործընկերային ու կառուցողական հարաբերությունների ընթացքից և պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ ԼՂՀ իրավական ոլորտի կատարելագործման գործում: