Դեպի վեր

Ավարտվեց նախարարության աշխատակիցների անգլերենի եռամսյա դասընթացը

03/05/2012 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ արդարադատության նախարարության` անգլերենի կատարելագործման դասընթացներին մասնակցած աշխատակիցները ստացան դասընթացի ավարտը վկայող հավաստագրեր:

Այս տարվա հունվարից նախարարության աշխատակիցները կամընտրական սկզբունքով հաճախում էին անգլերենի կատարելագործոման եռամսյա դասընթացներին:

Մասնակիցները, ըստ լեզվի տիրապետման աստիճանի, բաժանվել էին խմբերի, որոնց դասավանդում էին ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի դասախոսները:

Աշխատակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին նախաձեռնության և բարձրակարգ դասավանդման համար՝ շեշտելով դասընթացների կարևորությունը: Նրանք խնդրեցին ղեկավարությանը անգլերենի ավելի բարձր կուրսեր անցնելու հնարավորություն ընձեռել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հավաստիացրեց, որ լեզվի տիրապետման բարձր մակարդակը կարևորում է նաև ղեկավարությունը և առաջիկայում կլինեն նոր դասընթացներ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն