Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարարությունը և Հայաստանի Ֆրանսական համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

28/03/2012

Սա արդեն երրորդ հուշագիրն է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրում է Հայաստանում գործող ուսումնական հաստատությունների հետ:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը ողջունեց ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը, ապա նախարար Հրայր Թովմասյանը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին մանրամասն ներկայացրեց համագործակցության նպատակաները: Նախարարի պարզաբանմամբ ստորագրված հուշագիրը ոչ միայն հնարավորություն կընձեռի համալսարանի մասնագետներին մասնակցելու օրինագծերի մշակման աշխատանքներին, այլ նաև ուսանողները հնարավորություն կունենան գործնական գիտելիքներ ստանալ արդարադատության նախարարությունում: «Այս հուշագրով արդյունավետ համագործակցության հիմքն է դրվում»,- ասաց Հրայր Թովմասյանը` հավելելով, որ այն համալսարանի ուսանողների համար բուհում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում:

« 21-րդ դարում ամենապահանջված ապրանքը գիտելիքն է, ուստի մեծ շռայլություն կլինի թե արդարադատության նախարարության կողմից չօգտագործել հանրապետության բուհերում կուտակված պոտենցիալը և թե բուհերի կողմից՝ չօգտագործել պետական մարմինների կարողությունները, որոնք ուսանողներին գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն կընձեռեն:»

ՀՀ արդարադատության նախարարը պատասխանեց նաև համալսարանի ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին դատաիրավական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին, մասնավորապե՝ նպատակաուղղված կոռուպցիոն երևույթների վերացմանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

ՀՀ արդարադատության նախարարությունը և Հայաստանի Ֆրանսական համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ՀՀ արդարադատության նախարարությունը և Հայաստանի Ֆրանսական համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Հուշագիր
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն