Դեպի վեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է

18/04/2012 Տառատեսակի
չափսը
A A A

Ապրիլի 17-ին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում հրապարակված «Դատապարտյալների հիվանդանոցը» դարձել է ՀՀԿ­ի կենտրոնական շտաբը» հոդվածում տեղ են գտել մի շարք (միտումնավո՞ր) անճշտություններ: Հարկ ենք համարում անդրադառնալ մի քանի դրվագի: Ըստ այդմ` հրապարակման սկզբում նշվում է. «ՉԻ» տեղեկություններով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, մինչդեռ նա առողջական որևէ խնդիր չունի»: Նշենք, որ այս տարվա մարտի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արամ Սիմոնյանը հիմնարկի բժշկին բողոքել է որովայնի շրջանում սուր ցավերից և նույն օրը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Կատարված գործիքային և լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Սիմոնյանի մոտ առկա է «կալկուլյոզ խոլեցիստիտ» (լեղապարկի քարեր` 22 և 14 միլիմետր տրամագծով): Իսկ հիմնարկի ատամնաբուժական բաժանմունքում հետազոտման ժամանակ Ա. Սիմոնյանի մոտ հայտնաբերվել է ատամնաշարի հետ կապված մի շարք հիվանդություններ` (թարախային գոյացություններ):

Ինչ վերաբերում է օրաթերթի անիմաստ ջանքերին, որոնք միտված են ինչ­ինչ քաղաքական խառնակչությունների մեջ ներքաշել քրեակատարողական ծառայությանը` պաշտոնապես հայտնում ենք, որ ինչպես ընտրելու իրավունք ունեցող ՀՀ մյուս քաղաքացիները, այնպես էլ` քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձինք ազատ են իրենց ընտրության մեջ և մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին քրեակատարողական ծառայությունը կատարելու է բացառապես միայն օրենքով իրեն վերապահված գործառույթները:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության

հանրային կապերի բաժին

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն