Դեպի վեր

17/05/2017

Վազգուշ Կոստանյանին 2017 թվականի մայիսի 12-ից, երեք ամիս փորձաշրջանով ՀՀ ԱՆ աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի N 356-Ա հրաման

ՎԱԶԳՈՒՇ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-110) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 11-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Վ. Կոստանյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Վազգուշ Գևորգի Կոստանյանի 2017 թվականի մայիսի 12-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-110)  պաշտոնում։

Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Աշխատակազմի ղեկավար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն