Դեպի վեր

02/07/2017

ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրից բխող (2017թ. 2-րդ եռամսյակի համար նախատեսված) միջոցառումների կատարման վիճակի վերաբերյալ հաշվետվություն

 

Նպատակ-խնդիր

Գործողություն

Գործողության կատարման վերջնաժամկետ

Պատասխանատու մարմին

Օբյեկտիվ վերստուգելի

չափանիշը

Չափանիշի իրացումը հաստատող տվյալներ

  1. ԱՐԴԱՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1.1 Ամբողջովին ապահովել դատավորների գործունեության գնահատման և առաջխախացման օբյեկտիվ չափանիշների և ընթացակարգերի ներդրումը

1.1.1. Իրականացնել դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովում

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային ապահովումն իրականացված է

Կատարված չէ:

Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը հնարավոր չի եղել իրականացնել՝

համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այդուհանդերձ, միջոցառման կատարումն իրականացնելուն ուղղված համապատասխան ֆինանսական միջոցներ ապահովելու կապակցությամբ համագործակցության վերաբերյալ գրություններ են ուղարկվել                                       ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  /USAID/ Երևանյան գրասենյակ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ): Հիշյալ կազմակերպություններին ուղարկված և դրանց ի պատասխան ստացված գրությունների պատճենները կցվում են: 

 

1.1.5. Դատական դեպարտամենտն ապահովել տեխնիկական միջոցներով և զարգացնել սպասարկող անձնակազմի կարողությունները

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական

դեպարտամենտն

ապահովված է

անհրաժեշտ տեխնիկական

միջոցներով և սպասարկող անձնակազմը վերապատ-րաստված է

Կատարված չէ: 

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

1.3 Ապահովել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը

1.3.1. Խթանել դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելը

2016-2017թթ. (շարունակական)

ՀՀ դատական

դեպարտամենտ,

 

Դատավորների

ինքնակառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

Էթիկայի և կարգա-պահական հարցերի

հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրված է առնվազն տասը պարզաբանում

Կատարված է մասնակի: 

2017թ. առաջին եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին դիմում է ներկայացրել մեկ դատավոր, որի վերաբերյալ տրվել է համապատասխան պարզաբանում:

Երկրորդ եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին համապատասխան դիմում չի ներկայացվել:

Տեղեկացվում է նաև, որ 16.06.2017թ.  ՀՀ դատական դեպարտամենտի և դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից Դատական համակարգ ծրագրում (CAST)՝ բոլոր դատավորների համար տեսանելի հատվածում, տեղադրվել է ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ հիշյալ միջոցառման իրականացման հնարավորության մասին (կցվում է): 

1.5.  Բարելավել դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան

1.5.1. Մշակել դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ դատական

դեպարտամենտ

Դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ումեխանիզմները սահմանող իրավական ակտերում փոփոխությունների նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

Կատարված չէ:

Դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումներ չեն իրականացվել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այդուհանդերձ, տարվում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝

ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության միջև 2017թ. ապրիլի 21-ին կնքված Աջակցության Համաձայնագրի շրջանակներում հաստատվել է «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացում» դրամաշնորհային մեկամյա ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որով ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը ՀՀ արդարադատության նախարարությանն է տրամադրել է 187 հազար ԱՄՆ դոլար՝ ՀՀ դատական արխիվային նյութերի՝ թվով 12 միլիոն փաստաթղթերի թվայնացման համար:

Ծրագրի երեք բաղադրիչները հետևյան են՝ (1) դատական արխիվային նյութերի թվայնացում, (2) թվայնացված նյութերի ինտեգրում առկա համակարգում, և (3) կարողությունների զարգացում և հանրային իրազեկում: Հիշյալ բաղադրիչների շրջանակներում նախատեսվում է նաև մշակել փաստաթղթերի դատական փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները, իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային եւ տեխնիկական ապահովում, ինչպես նաև ապահովել դատական համակարգի աշխատակիցների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստումներ:

Վերընշյալ Ծրագրի հաստատման պահից ի վեր, սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացվել են հետևյալ միջոցառումները.

  1. Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին ՀՀ կառավարության 25 մայիսի 2017 թվականի N 565-Ա որոշումը:
  2. Բացվել է համապատասխան արտաբյուջետային հաշիվը:
  3. Հաստատվել է «Դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության 8 հունիսի 2017 թվականի N 615-Ն որոշումը: 
  4. Մշակվել են Ծրագրով նախատեսված ապրանքների և ծառայությունների գնման տեխնիկական բնութագրերը և հստակեցվել են գնման ընթացակարգերը:

Նախատեսվում է մինչև 2017 թ. հունիսի 29-ը սկսել ապրանքների և ծառայությունների գնման գործընթացը, և Ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ գործողությունների իրականացումը: 

 

1.5.2. Իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովում

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ դատական

դեպարտամենտ

Էլեկտրոնային շրջանառությունն ապահովող համակարգը ներդրված է

Կատարված չէ, տե՛ս կետ 1.5.1-ի պարզաբանումը 

1.5.5. Ապահովել դատավորների և դատական ծառա-յողների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստման իրականացումը

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորները և

դատական ծառայողները վերապատ-րաստված են

Կատարված  չէ: 

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.5.1 և 1.5.2 կետերն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

2. ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

2.1. Մշակել ՀՀ նոր քրեական օրենսգիրք

2.1.1. Նախապատրաստել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ՀՀ ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

2016թ. հուլիսի 22-ին ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմ կարծիքի: Դիրքորոշումը ստացվելուց և դրա հիման վրա նախագիծը լրացվելուց հետո այն սահմանաված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

2.3. Բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը

 

2.3.3. Ուսումնասիրության հիման վրա սահմանել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական  գործերի քննության արդյունավետ կարգ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ:

Մասնավորապես ընդունվել են հետևյալ իրավական ակտերը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» 2017 թվականի մարտի 1-ին ընդունված  ՀՕ-62-Ն օրենքը, 

2.  «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-63-Ն օրենքը, 

  3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-64-Ն օրենքը,

4. «Հայաստանի Հանրապետության նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի նհ-163-ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 1-ի ՆՀ-474-Ն հրամանագիր:

2.4. Բարեփոխել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգը

 

2.4.1. Ուսումնասիրության հիման վրա վերանայել ներկայումս բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և սահմանել վերջինիս գործունեության իրավական  ընթացակարգերը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն  

Իրավական ակտերի
նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

Կատարված չէ:

Վերը նշված  կետերով նախատեսված միջոցառումների  վերաբերյալ կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն-վերլուծություն, համապատասխան արդյունքները տրամադրվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբերին իրավական ակտերում համապատասխան կարգավորումները նախատեսելու նպատակով:

2.4.2. Ուսումնասիրության հիման վրա սահմանել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական  գործերի քննության արդյունավետ կարգ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է Աժ‐ի քննարկմանը

4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից
մոտեցումներին

4.1.1. Մշակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

1. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից 31.05.2017թ. ներկայացվել է ՀՀ ԱԺ (Հարևանային իրավունք). http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=43616

2. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը (մտավոր սեփականություն) քննարկվել է և ՀՀ կառավարության մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի՝ 2017 թվականի մարտի 16-ի նիստում, որտեղ հանձնարարվել է մեկ անգամ ևս  քննարկել նախագիծը շահագրգիռ մարմինների հետ և վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ, իսկ  2017 թվականի մայիսի 23-ին Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել է  կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում հնչել է նաև միջազգային փորձագետների կարծիքը: Նախագիծը ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակվել է և 27.06.2017 թվականին ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

5. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

5.2. Ուսումնասիրել սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև սահմանադրական դատարանների կողմից դատական հանձնարարականներ տալու վերաբերյալ միջազգային փորձը 

5.2.1. Կատարել համապատասխան ուսումնասիրություն, ներկայացնել առաջարկություններ ըստ անհրաժեշտության մշակել օրենքի նախագիծ

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Ուսումնասիրության
արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկությունները մշակված են, ըստ անհրաժեշտության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է Աժ‐ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ:

Կատարվել է Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև սահմանադրական դատարանների կողմից դատական հանձնարարականներ տալու մասին միջազգային փորձի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը հավանության է արժանացել  ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 2-ի նիստում և ներկայացվել  ՀՀ ԱԺ քննարկմանը:

5.4.Ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցը

 

5.4.1. Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա որոշակիացնել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման կառուցակարգերը՝ հստակեցնելով բողոքների քննության ընդդատությունը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն  

Ուսումնասիրության
արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկությունները մշակված են, օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցի վերաբերյալ միջազգային փորձի համալիր  ուսումնասիրություն և վերլուծություն։

Վերլուծության արդյունքները եզրահանգել են նրան, որ քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ ներկայացվող բողոքների քննարկման և լուծման իրավասությունը պետք է վերապահել ընդհանուր իրավասության առաջին ատյանի  (քրեական) դատարանին:

Վերը նշված եզրահանգման համար հիմք է հանդիսացել ինչպես ՀՀ վարչական դատարանի առարկայական ընդդատության առանձնահատկությունների հաշվառումը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի 13.09.2013 թվականի ՇԴ2/0007/15/12 գործի շրջանակում արտահայտած դիրքորոշումը այն մասին, որ.

«Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի իրավասությանը վերապահված գործողություններն ու որոշումները հանդիսանում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու քրեաիրավական ինստիտուտի գործադրման համար անհրաժեշտ տարրեր, հետևաբար դրանք նույնպես բխում են քրեաիրավական հարաբերություններից, և դրանց դեմ բերված բողոքները ենթակա են քննության քրեաիրավական նորմերի կիրառմամբ: (....) Քրեաիրավական հարաբերությունները նույնպես հանրային իրավահարաբերությունների տեսակ են, սակայն այս դեպքում շահագրգիռ անձի բողոքի քննարկման և լուծման իրավասությունն օրենսդրորեն վերապահված է ընդհանուր իրավասության (քրեական) դատարանին և դուրս է վարչական դատարանի իրավասության շրջանակներից (....)»:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի մարտի 11-ի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծ մշակման աշխատանքները՝  նպատակահարմար է բողոքարկման մեխանիզմի,  բողոքների ընդդատության հարցի վերաբերյալ համապատասխան կարգավորումները նախատեսել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծում։

7. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

7.1. Ապահովել դատախազության լիարժեք անկախությունն ու հաշվետվողականությունը, դատախազության գործունեությանը չմիջամտելու սկզբունքի իրացումը

 

7.1.1. Որպես դատախազների անկախության ապահովման երաշխիք վերանայել դատախազների նշանակման կարգը` նախատեսելով դատախազների թեկնածուների ցուցակից թեկնածուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 30.03.2017թ. նիստում: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման նախարարության առաջարկությունները:Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ վերջնական քննարկման փուլում, որից հետո դրա լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն ՀՀ ԱԺ ուղարկելու համար:

 

7.1.2. Հստակեցնել դատախազների վերադասության հարաբերությունները կարգավորող նորմերը` համապատասխան փոփոխություններ կատարելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 30.03.2017թ. նիստում: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման նախարարության առաջարկությունները:Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ վերջնական քննարկման փուլում, որից հետո դրա լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն ՀՀ ԱԺ ուղարկելու համար:

 

7.1.3. Սահմանել միևնույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր

2017թ. ապրիլ

ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ արդարադատության նախարարություն 

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 30.03.2017թ. նիստում: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման նախարարության առաջարկությունները:Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ վերջնական քննարկման փուլում, որից հետո դրա լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն ՀՀ ԱԺ ուղարկելու համար:

7.2.Ուսումնասիրել քրեաիրավական ոլորտից դուրս պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազության գործառույթները

 

7.2.1.Ուսումնասիրության հիման վրա ըստ անհրաժեշտության մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծն ըստ անհրաժեշտության ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 30.03.2017թ. նիստում: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման նախարարության առաջարկությունները:Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ վերջնական քննարկման փուլում, որից հետո դրա լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն ՀՀ ԱԺ ուղարկելու համար:

7.3. Բարեփոխել դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

7.3.1. Մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 30.03.2017թ. նիստում: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման նախարարության առաջարկությունները:Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ վերջնական քննարկման փուլում, որից հետո դրա լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն ՀՀ ԱԺ ուղարկելու համար:

7.5.Ուսումնասիրության հիման վրա բարձրացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի արդյունավետությունը

7.5.1.Ուսումնասիրության հիման վրա մշակել օրենսդրական փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 30.03.2017թ. նիստում: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման նախարարության առաջարկությունները:Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ վերջնական քննարկման փուլում, որից հետո դրա լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն ՀՀ ԱԺ ուղարկելու համար:

7.6. Ապահովել դատախազի կողմից իր լիազորությունների շրջանակում տրված
օրինական պահանջների պարտադիր կատարումը

7.6.1. Մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ

2017թ. ապրիլ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 30.03.2017թ. նիստում: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման նախարարության առաջարկությունները:Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ վերջնական քննարկման փուլում, որից հետո դրա լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարություն ՀՀ ԱԺ ուղարկելու համար:

8. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

8.2. Ուսումնասիրել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման միջազգային փորձը և հեռանկարները

8.2.1. Ապահովել միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնների մշակումը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն  

Միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնները մշակված են

Կատարված է ամբողջությամբ:

 Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հաշտարարների վարքագծի կանոնագիրքը: 

 

8.3.2. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անձնական տվյալների գաղտնիության պահպանությունը

2017թ. հունիս

ՀՀ արդարադատության նախարարություն 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է

Կատարված է ամբողջությամբ:

ՔԿԱԳ Էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքը բաց է բացառապես ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայողների համար, որոնք մուտքի իրավունք են ձեռք բերում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա, ըստ անհատական ծածկագրերի, որի հետևանքով  ապահովվում է քաղաքացիական կացության ակտերում պարունակվող տվյալների գաղտնիությունը, ավելին, ծառայողների կողմից յուրաքանչյուր կատարված գործողություն, որի արդյունքում վերջինս ծանոթանում ակտային գրանցմանը հստակ պահպանվում է ՔԿԱԳ Էլեկտրոնային կառավարման համակարգում:

10. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

10.1. Ապահովել ծրագրի իրականացման թափանցիկությունը

10.1.1. Հանրության շրջանում տարածել տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ

2016-2017թթ. (շարունակական)

ՀՀ արդարադատության

նախարարություն

Ծրագրի վերաբերյալ տեցեկստվությունը տարածված է զանգվածային լրատվության տարբեր միջոցներով

Կատարված է:

ԶԼՄ-ներով պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում ծրագրի, ծրագրից բխող միջոցառումների վերաբերյալ[1]:

 

10.1.4. Գործաղությունների լիարժեք, արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու համար ըստ անհրաժեշտության կազմակերպել քննարկումներ և պատասխանատու մարմիններին ներկայացնել առաջարկություններ

2016-2017թթ. (շարունակական)

Աշխատանքային խումբ

Քննարկումներն ըստ անհրաժեշտության անցկացված են, առաջարկությունները՝ ներկայացված

Աշխատանքային խմբի անդամ՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի նախաձեռնությամբ 2017թ. ապրիլի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում, որի ժամանակ քննարկվել են միջոցառումների ցանկի 1-ին գլխով նախատեսված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

 

 

 


[1] 1. http://moj.am/press/view/article/1769

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն