Դեպի վեր

29/12/2017

Տարեկան հաշվետվություն ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ծրագրից բխող 2017 թվականի համար նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ

 

2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի   30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ծրագրից բխող միջոցառումների կատարման վերաբերյալ  ներկայացվում է հետևյալը.

Արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված միջոցառումներ. 

1.1.            «Ամբողջովին ապահովել դատավորների
գործունեության գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ չափանիշների և ընթացակարգերի ներդրում».

1.1.1. «Իրականացնել դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը».

Կատարված չէ:

Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը հնարավոր չի եղել իրականացնել՝ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այդուհանդերձ, միջոցառման կատարումն իրականացնելուն ուղղված համապատասխան ֆինանսական միջոցներ ապահովելու կապակցությամբ համագործակցության վերաբերյալ գրություններ են ուղարկվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  /USAID/ Երևանյան գրասենյակ, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ):

1.1.2. «Առանձին դատարաններում փորձարկել դատավորների գործունեության գնահատման համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները».

Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետով նախատեսված՝ Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը:

Դատավորների գնահատման համակարգի կիրառման վերջնական ձևաչափի կապակցությամբ դեռևս ընթանում են քննարկումներ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի շրջանակներում:

 

1.1.3. «Նախատեսել դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփման, դրանք դատավորների ինքնակառավարման մարմիններում քննարկելու և դրանցից բխող ինչպես կոնկրետ դատավորների, այնպես էլ դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցառումների մշակման կառուցակարգեր».

Կատարված չէ:

Միջոցառումն ամբողջությամբ և բովանդակային առումով հնարավոր կլինի իրականացնել ՀՀ դատական նոր օրենսգրքում դատավորների գնահատման համակարգին վերաբերող դրույթները  հստակեցնելուց հետո, մասնավորապես, ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի շրջանակներում դեռևս քննարկվում է ինչպես այդ գործառույթն իրականացնող մարմնի հարցը, այնպես էլ դրա իրականացման ձևաչափն ու մեխանիզմները:

 

1.1.4. «Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառել բոլոր դատարաններում».

Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետով նախատեսված՝ Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովումը:

Այդուհանդերձ, չնայած տեղական և միջազգային  կազմակերպությունների (կազմակերպվել է 2 հանդիպում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ, համագործակցության քայլեր են կատարվել ,,ՆՅՈՒ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԷԴՈՒՔԵՅՇՆ ՖՈՆԴ,, բարեգործական հիմնադրամի հետ և այլն) հետ տարված աշխատանքների և համագործակցության արդյունքում ներդրված ջանքերի՝ հաշվետու ժամանակահատվածում հնարավոր չի եղել գտնել համապատասխան ֆինանսավորման աղբյուրներ՝ դատավորների գործունեության գնահատման համակարգը ստեղծելու համար:

 

1.1.5. «Դատական դեպարտամենտն ապահովել տեխնիկական միջոցներով և զարգացնել սպասարկող անձնակազմի կարողություններ».

 Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.1.1 կետն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

1.2.           «Բարեփոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը՝ կարգապահական վարույթի օբյեկտիվության, արդարության և արդյունավետության երաշխավորմամբ».

1.2.1.       «Ուսումնասիրության հիման վրա մշակել հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի անկախության և պաշտպանվածության օրենսդրական երաշխիքներ».

Կատարված է ամբողջությամբ:

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը հստակեցվել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծում, որը Ազգային ժողովի կողմից 21.12.2017թ. ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ դատական օրենսգրքի նախագծով՝

  • Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու տույժի տեսակներից հանվել է դատավորի աշխատավարձի պահումը:
  • Դատավորի լիազորությունների դադարեցումը կապվել է միայն նրա կողմից էական կարգապահական խախտում կատարելու հետ:
  • Հստակ տարանջատվել են կարգապահական պատասխանատվության վարույթի փուլերը և դրանց ընթացքում կատարվող գործողությունները:
  • Դատավորի կողմից բացատրություն ներկայացնելը դիտել է որպես նրա իրավունք և ոչ պարտականություն, և հստակ ամրագրել կարգապահական վարույթի հարուցման և Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական պատասխանատվության հարցի քննության ընթացքում դատավորի իրավունքներն ու պարտականությունները:
  • Սահմանվել են կարգապահական խախտման մասին միջնորդության պարտադիր բաղկացուցիչ մասերը:
  • Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկմամբ բավարարվելու հայեցողական լիազորությունը բացառվել է:
  • Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները կարող են վերանայվել Սահմանադրական դատարանի կողմից դատավորի նկատմամբ կիրառված նորմատիվ ակտի սահմանադրականության մասով, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով:

 

 

1.3. «Ապահովել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը».

1.3.1. «Խթանել դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնել».

Կատարված է մասնակի:

2017թ. առաջին եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին դիմում է ներկայացրել մեկ դատավոր, որի վերաբերյալ տրվել է համապատասխան պարզաբանում:

Երկրորդ եռամսյակի ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին համապատասխան դիմում չի ներկայացվել:

16.06.2017թ.,  15.09.2017թ. ՀՀ դատական դեպարտամենտի և դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից Դատական համակարգ ծրագրում (CAST)՝ բոլոր դատավորների համար տեսանելի հատվածում, տեղադրվել է ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ հիշյալ միջոցառման իրականացման հնարավորության մասին:

10.10.2017թ. ՀՀ դատական դեպարտամենտի և դատավորների ինքնակառավարման մարմինների կողմից Դատական համակարգ ծրագրում (CAST), ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական կայքում՝ բոլոր դատավորների համար տեսանելի հատվածում, տեղադրվել է ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ հիշյալ միջոցառման իրականացման հնարավորության մասին:

Այդուհանդերձ, 2017թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին համապատասխան դիմում չի ներկայացվել:

 

1.3.2. «Զարգացնել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների կարողությունները».

Կատարված չէ:

 Այդուհանդերձ, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ընդունել է միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների, որոնց հետ հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

 

1.4. «Բնակչության թվին և դատավորների ծանրաբեռնվածությանը համապատասխան հավասարակշռել դատավորների թվաքանակը».

1.4.1. «Ուսումնասիրել դատավորների ծանրաբեռնվածությունը, այդ թվում՝ վիճակագրության ամփոփման միջոցով, և ներկայացնել առաջարկություններ՝ դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորների թվի ու գործերի հավասարակշռման վերաբերյալ».

Կատարված է ամբողջությամբ:

Բնակչության թվին և դատավորների ծանրաբեռնվածությանը համապատասխան դատավորների թվաքանակի հավասարակշռման հարցը լուծվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, որը 21.12.2017թ. ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ[1], ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի շրջանակներում, որը Ազգային ժողովի կողմից 21.12.2017թ. ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Դատարանների գործունեության վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների միջև ստեղծվել են ծանրաբեռնվածության էական տարբերություններ: Մասնավորապես, օրինակ, 2015 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 4633 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 5772 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6074 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 4597 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 3893 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` 5507 քաղաքացիական գործ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` 6150 քաղաքացիական գործ:

Բացի այդ, Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ գործերի բաշխման էական անհամաչափություն է առկա նաև առանձին դատավորների ծանրաբեռնվածության միջև: Մասնավորապես, օրինակ, 2016 թվականի ընթացքում Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 1074 գործ, մինչդեռ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր` 371 գործ, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 670 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 4 դատավորի առակայության պարագայում, այն դեպքում, երբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական մասնագիտացմամբ յուրաքանչյուր դատավոր ստացել է 355 գործ քաղաքացիական մասնագիտացմամբ 8 դատավորի առակայության պարագայում:

Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականին ստացել է  մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող 3924 միջնորդություններ, իսկ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նույն ժամանակահատվածում ստացել է 556 միջնորդություն:

Միևնույն ժամանակ, Դատարանների նախագահների խորհրդի 2015 թվականի մայիսի 18-ի թիվ 25-Լ որոշմամբ սահմանված կոնկրետ տոկոսաչափերն առանց հիմնավորման անհավասարաչափ են բաշխված, ինչի արդյունքում մեկ դատարանի նախագահն օգտվում է 95 տոկոս արտոնությունից, այսինքն` նրան մակագրվում է գործերի ընդամենը 5 տոկոսը, իսկ այլ նախագահ` 25 տոկոսից, կամ, առհասարակ, որևիցե արտոնություն չունի, ինչը ևս հանգեցնում է դատարանների և առանձին դատավորների միջև ծանրաբեռնվածության անհամաչափ բաշխման:

          Դատավորների և դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման նկատառումներով ՀՀ դատական օրենսգրքի նախագծերով՝

  • նվազեցվել է դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի:
  • հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը,
  • սահմանվել է,  որ Երևան քաղաքում գործում է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով,
  • դատավորների թվակազմը ավելացնելու հնարավորություն է տրվել Բարձրագույն դատական խորհրդին,
  • Վերաքննիչ վարչական դատարանում դատավորների թվակազմը ավելացվել է 3-ով,
  • ՀՀ վարչական դատավարության օրենսգրքից հանվել է հանրային իրավական դրամական պահանջներով բռնագանձումների վարույթը, որը էականորեն ծանրաբեռնում էր ՀՀ վարչական դատարանին:

 

          1.5. «Բարելավել դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան».

 1.5.1. «Մշակել դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները».

Կատարված չէ:

Դատարանների կողմից քննվող գործերում առկա փաստաթղթերի թվայնացման համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումներ չեն իրականացվել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այդուհանդերձ, տարվում են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2017թ. ապրիլի 21-ին կնքված աջակցության համաձայնագրի շրջանակներում հաստատվել է «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացում» դրամաշնորհային մեկամյա ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), որով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ արդարադատության նախարարությանն է տրամադրել է 187 հազար ԱՄՆ դոլար՝ ՀՀ դատական արխիվային նյութերի՝ թվով 12 միլիոն փաստաթղթերի թվայնացման համար: Ծրագրի երեք բաղադրիչները հետևյալն են՝

(1) դատական արխիվային նյութերի թվայնացում,

(2) թվայնացված նյութերի ինտեգրում առկա համակարգում, և

(3) կարողությունների զարգացում և հանրային իրազեկում:

Հիշյալ բաղադրիչների շրջանակներում նախատեսվում է նաև մշակել փաստաթղթերի դատական փաստաթղթերի թվայնացման սկզբունքներն ու մեխանիզմները, իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովում, ինչպես նաև ապահովել դատական համակարգի աշխատակիցների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստումներ: Վերոնշյալ ծրագրի հաստատման պահից ի վեր, սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացվել են հետևյալ միջոցառումները.

1.         Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին ՀՀ կառավարության 25 մայիսի 2017 թվականի N 565-Ա որոշումը.

2.         Բացվել է համապատասխան արտաբյուջետային հաշիվը.

3.         Հաստատվել է «Դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 615-Ն որոշումը.

4.         Մշակվել են ծրագրով նախատեսված ապրանքների և ծառայությունների գնման տեխնիկական բնութագրերը և հստակեցվել են գնման ընթացակարգերը:

 

1.5.2. «Իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովում». 

Կատարված է մասնակի.

 Տե՛ս կետ 1.5.1-ի պարզաբանումը:

 

1.5.3. «Առանձին դատարաններում փորձարկել փաստաթղթերի թվայնացման համակարգը և վերացնել ծրագրային թերությունները». 

Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել՝ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այդուհանդերձ, ՀՀ դատական դեպարտամենտի կողմից շարունակվել են իրականացվել միջոցառումներ՝ ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը, մասնավորապես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի մասնակցությամբ 25.07.2017թ. հանդիպում է կազմակերպվել Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի և համապատասխան աշխատակիցների հետ, որի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են նաև սույն միջոցառման ֆինանսավորմանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

1.5.4. «Փաստաթղթերի թվայնացման համակարգն ամբողջությամբ կիրառել բոլոր դատարաններում».

Կատարված չէ:

Միջոցառումը հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ այն հնարավոր կլինի իրականացնել միայն սույն միջոցառումների ցանկի 1.5.1 և 1.5.2 կետերն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

 

1.5.5. «Ապահովել դատավորների և դատական ծառայողների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստման իրականացումը».

Կատարված  չէ:

Միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել սույն միջոցառումների ցանկի 1.5.1 և 1.5.2 կետերն ամբողջությամբ կատարվելուց հետո:

 

  1. 2.               Քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ.

2.1.           «Մշակել ՀՀ նոր քրեական օրենսգիրք».

2.1.1. «Նախապատրաստել ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ».

Կատարված է մասնակի:

2016թ. հուլիսի 22-ին ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ՝      կարծիքի: Դիրքորոշումը ստացվելուց և դրա հիման վրա նախագիծը լրացվելուց հետո այն սահմանաված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Նախագիծը 15.11.2017 թվականին տեղադրվել է www.e-draft.am կայքում[2] և գտնվում է շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա լրամշակման փուլում:

 

2.2. «Զարգացնել պրոբացիայի ծառայության կարողությունները».

2.2.1. «Ներդնել պրոբացիայի ծառայության աշխատակիցների շարունակական մասնագիտական ուսուցման համակարգ».

Կատարված է ամբողջությամբ.

2017 թվականի ապրիլի 5-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի N 277-Ա որոշումը, որով հաստատվել է պրոբացիայի ծառայողների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման ծրագրի ուսումնական ժամերի քանակը 72 ժամ է, որի ընթացքում ներկայացվում են մի շարք թեմաներ, որոնք գործնականում կնպաստեն պրոբացիայի ծառայողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը (օրինակ՝ ՀՀ Սահմանադրություն, Պրոբացիայի ծառայության առաքելությունը և դերը, Պրոբացիայի ծառայողի նկարագիրը, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, Խորհրդատվական զեկույցի տեսակները, կազմելու հմտությունները, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման կարգը, պրոբացիայի ծառայողներից պահանջվող նվազագույն հոգեբանական պատրաստվածության չափորոշիչները, Շահառուների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները, կոնֆլիկտի հաղթահարումը և այլն):

Նշված վերապատրաստման ծրագրի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 13-ից 24-ը վերապատրաստվել են պրոբացիայի 25 ծառայողներ:

 

 

2.3. «Բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը».

2.3.3. «Ուսումնասիրության հիման վրա սահմանել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ».

Կատարված է ամբողջությամբ.

Ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն Օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-62-Ն, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-63-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-64-Ն օրենքները: Օրենսդրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարվել են մի շարք լրացումներ, որոնք ուղղված են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ սահմանելուն: Մասնավորապես՝ նշված օրենսգրքի 438-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 3.1-3.7-րդ մասերով: Նշված մասերով կարգավորվում են հարցի քննության դեպքում կողմերին ծանուցելու, դատական նիստին մասնակցող անձանց շրջանակի, հարցի քննությանը տուժողին մասնակից դարձնելու, հարցի քննությանը կողմերին լսելու հաջորդականության, դատարանի կողմից կայացվող որոշման տեսակների, դատարանի որոշումը կողմերին ուղարկելու վերաբերյալ հարցերը:

 

2.4. «Բարեփոխել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգը».

2.4.1. «Ուսումնասիրության հիման վրա վերանայել ներկայումս բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և սահմանել վերջինիս գործունեության իրավական ընթացակարգեր».

Կատարված է մասնակի.

Ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգի բարեփոխման նպատակով վերլուծության են ենթարկվել ներպետական օրենսդրության կարգավորումները, ինչպես նաև իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 483-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետով ևս նախատեսվել է նույնաբովանդակ միջոցառում՝ որպես կատարման ժամկետ ամրագրելով 2018 թվականի երրորդ եռամսյակը:

 

2.4.2. «Ուսումնասիրության հիման վրա սահմանել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ».

Կատարված չԷ.

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն-վերլուծություն, համապատասխան արդյունքները տրամադրվել են ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբերին իրավական ակտերում համապատասխան կարգավորումները նախատեսելու նպատակով:

 

  1. 3.               Վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ.

3.1. «Մշակել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրք». 

3.1.1. «Նախապատրաստել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծ». 

Կատարված է մասնակի:

Ի կատարումն ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրության 5.6.2-րդ կետի` ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագիծը: Նախագիծը սահմանված կարգով շրջանառվել է, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության շրջանակների հետ: Նախագիծը ներկայացվել է նաև միջազգային փորձաքննության` 2016թ. հուլիսին ստանալով միջազգային փորձագետների աննախադեպ բարձր գնահատականը: Ամփոփվելուց հետո սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ և 2017 թվականի ապրիլի 27-ի նիստում արժանացել ՀՀ կառավարության հավանությանը: Շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակված նախագիծը սույն թվականի հոկտեմբերին քննարկվել է Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում: Շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկների արդյունքներով նախագծային դրույթները լրամշակվել են, իսկ որոշ առաջարկներ դեռևս գտնվում են քննարկման փուլում: Միաժամանակ, քննարկումների արդյունքներով ամբողջականացնելուց և ամփոփելուց հետո նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:

 

 

  1. 4.               Քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանը և քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ

4.1. «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին».

4.1.1. «Մշակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ».

Կատարված է ամբողջութամբ:

1. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 25.10.2017 թվականին ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից և 09.11.2017 թվականին ստորագրվել ՀՀ Նախագահի կողմից: Օրենքով կարգավորվել են հարևանային հարբերությունները, սահմանվել են հարևանների միջև փոխադարձ հարգանք դրսևորելու պարտականությունը, հստակեցվել է հարեւան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, ինչպես նաեւ հարեւան տարածքից արմատների եւ ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման կանոնների, հարեւան հողամասերի վիճելի սահմանների  եւ սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման վերաբերյալ եւ այլն:

2. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը (մտավոր սեփականություն) քննարկվել է ՀՀ կառավարության մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի՝ 2017 թվականի մարտի 16-ի նիստում, որտեղ հանձնարարվել է մեկ անգամ ևս քննարկել նախագիծը շահագրգիռ մարմինների հետ և վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ, իսկ  2017 թվականի մայիսի 23-ին Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել է  կլոր-սեղան քննարկում, որի ընթացքում հնչել է նաև միջազգային փորձագետների կարծիքը: Ամփոփվելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարության աշխատակազմ և 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստում արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը: Նախագծերը ներկայացվել են  ՀՀ ազգային ժողով[3]:

 

5. Դատավարական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

       5.1. «Մշակել դատական նիստերի չարդարացված հետաձգումների կանխարգելման ընթացակարգեր».

5.1.1. «Իրականացնել դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություններ».

Կատարված է ամբողջությամբ:

ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կատարվել են դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

 

5.2. «Ուսումնասիրել սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև սահմանադրական դատարանների կողմից դատական հանձնարարականներ տալու վերաբերյալ միջազգային փորձ».

 5.2.1. «Կատարել համապատասխան ուսումնասիրություն, ներկայացնել առաջարկություններ և ըստ անհրաժեշտության մշակել օրենքի նախագիծ».

Կատարված է ամբողջությամբ:

Կատարվել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև սահմանադրական դատարանների կողմից դատական հանձնարարականներ տալու մասին միջազգային փորձի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը 21.12.2017 ընդունվել է առաջին ընթերցմամբ[4]:

 

5.3. «Սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման սահմանափակ և հստակ հիմքեր ու դրանց անցկացման դեպքում՝ արդար դատաքննության իրավունքի երաշխավորման մեխանիզմներ». 

5.3.1. «Սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը՝ նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ». 

Կատարված է մասնակի:

Փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը սահմանափակելու նպատակով վերլուծության են ենթարկվել ներպետական օրենսդրության կարգավորումները, ինչպես նաև իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ մշակվել և շրջանառության մեջ է դրվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը, որով սահմանվել են փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստ անցկացնելու հստակ հիմքեր և արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ: Նախագիծը հրապարակվել է նաև նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում[5]:

 

5.4. «Ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցը».

5.4.1. «Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա որոշակիացնել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման կառուցակարգերը՝ հստակեցնելով բողոքների քննության ընդդատությունը».

          Կատարված է մասնակի:

Քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման կառուցակարգերը որոշակիացնելու, այդ թվում՝ բողոքների քննության ընդդատության հարցը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Նախագծերը հրապարկվել են նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում[6]: Ներկայումս ամփոփվում են նախագծերի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները:

 

7. Դատախազության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

7.1. «Ապահովել դատախազության լիարժեք անկախությունն ու հաշվետվողականությունը, դատախազության գործունեությանը չմիջամտելու սկզբունքի իրացումը».

7.1.1. «Որպես դատախազների անկախության ապահովման երաշխիք վերանայել դատախազների նշանակման կարգը՝ նախատեսելով դատախազների թեկնածուների ցուցակից թեկնածուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ». 

Կատարված է ամբողջությամբ: 

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը 17.11.2017 թվականին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից , իսկ 01.12.2017թ.  ստորագրվել է  ՀՀ նախագահի կողմից: Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել է գլխավոր դատախազի հրամանով Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձին ցուցակից հանելու տասներկու դեպք: Ամրագրվել է նաև, որ անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ հոդվածի 1-ին մասի 3-րդ (լրացել է նրա 65 տարին) և 7-րդ (ի հայտ է եկել սույն օրենքով սահմանված՝ դատախազ նշանակվելու սահմանափակումներից որևէ մեկը) կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի: Բացի այդ` նոր կարգավորման հանմաձայն` թեկնածունեի ցուցակում չընդգրկելը պետք է հիմնավորվի, իսկ անձն իրավունք ունի վեճարկել գլխավոր դատախազի՝ ցուցակում չընդգրկելու որոշումը:

 

 

7.1.2. «Հստակեցնել դատախազների վերադասության հարաբերությունները կարգավորող նորմերը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով «դատախազության մասին» ՀՀ օրենքում». 

Կատարված է ամբողջությամբ: 

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը 17.11.2017 թվականին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից , իսկ 01.12.2017թ.  ստորագրվել է  ՀՀ նախագահի կողմից: Օրենքի 32-րդ հոդվածը վերաբերում է վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերություններին: Հոդվածով հստակ ամրագրվում են ինչպես անմիջական վերադաս դատախազի, այնպես էլ ստորադաս դատախազի լիազորությունները և պարտականությունները:

 

7.1.3. «Սահմանել միևնույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ և կանխատեսելի հիմք».

Կատարված է ամբողջությամբ: 

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը 17.11.2017 թվականին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից , իսկ 01.12.2017թ.  ստորագրվել է  ՀՀ նախագահի կողմից: Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրվել են այն դեպքերը, երբ անմիջական վերադաս դատախազն իրավասու է իր որոշմամբ ստորադաս դատախազի վարույթից գործը տեղափոխելու մեկ այլ դատախազի կամ իր վարույթ:

 

7.2. «Ուսումնասիրել քրեաիրավական ոլորտից դուրս պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազության գործառույթները».

7.2.1. «Ուսումնասիրության հիման վրա ըստ անհրաժեշտության մշակել «դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ».

Կատարված է ամբողջությամբ: 

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը 17.11.2017 թվականին ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Օրենքի 29-րդ հոդվածով ամրագրվել է, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը իր մեջ ներառում է նաեւ պետության պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների հետ կապված շահերի պաշտպանության հայց հարուցելը: Դատախազը քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու է ոչ միայն պետության գույքային, այլ նաեւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայց: Բացի այդ սահմանվել է, որ դատախազի կողմից հայցը հարուցվելու է այն դեպքում, երբ իրավասում մարմինը հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո:

 

7.3. «Բարեփոխել դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը».

7.3.1. «Մշակել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ». 

Կատարված է ամբողջությամբ: 

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը 17.11.2017 թվականին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ 01.12.2017թ.  ստորագրվել է  ՀՀ նախագահի կողմից: Օրենքի 53-58-րդ հոդվածներով հստակեցվել է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը և վարույթ հարուցելու կարգը, վարույթի հարուցման հիմքերը և դատախազի, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իրավունքներն ու պարտականությունները: Բացի այդ մանրամասն կարգավորվել են կարգապահական պատասխանատվության հիմքերի, կարգապահական տույժերի, դրանք նշանակելու իրավունք ունեցող անձանց շրջանակի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի ու ժամկետների, կարգապահական տույժը հանելու կամ մարելու, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի հետ կապված բոլոր հարցերը:

 

7.4. «Բարելավել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազության կարողություններ».

7.4.1. «Ներդնել դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունն ապահովող «դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ».

Կատարված է մասնակի:

7.4.1 և 7.4.2 կետերում ամրագրված պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ կատարվել է  մեծածավալ աշխատանք, մասնավորապես՝ դեռևս 2013 թվականին ՀՀ դատախազության կողմից պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր է կնքվել Յունիթի Էվոլուշն Սիսթեմա ՍՊԸ-ի հետ՝ դատախազության համակարգում «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ և արխիվացված նյութերի արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ ներդնելու նպատակով: Դրան համապատասխան՝ մշակվել են համապատասխան ծրագրերը և փորձնական ներդրվել դատախազության համակարգի բազային և ներքին ցանցերում:

 Ծրագրերը հնարավոր չի եղել վերջնականապես ավարտին հասցնել  համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: ՀՀ դատախազության կողմից աշխատանքներ են տարվել ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նպատակով: Այսպես՝ ՀՀ համապատասխան գրություններով ՀՀ դատախազությունը դիմել է հնարավոր դոնոր-կազմակերպություններին՝ ծրագրային ապահովմանն ուղղված աջակցություն տրամադրելու խնդրանքով, սակայն դրանք արդյունքներ չեն տվել:

Այժմն քննարկվում է քրեական գործերի էլեկտրոնային վարման համակարգի ներդրման հետ միաժամանակ ՀՀ դատախազության համակարգում վիճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ և արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ ներդնելու հարցը:

Այսպես՝ ՀՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 665-Ա որոշմամբ ՀՀ-ում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու համար ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Հանձնաժողովի աշխատանքների իրականացումը, պայմանավորված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, երկարաձգվել է մինչև 2018 թվականի մարտի 15-ը: 

 

7.4.2. «Ներդնել դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող՝ արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ».

Տե՛ս նախորդ ենթակետի պատասխանը

 

7.4.3. «Ապահովել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված շարունակական վերապատրաստումների իրականացում».

Կատարված է մասնակի:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վկայակոչմամբ՝ դեռևս 2016 թվականին ՀՀ դատախազության կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն  առաջարկվել է 7.4.3 ենթակետի կատարման համար պատասխանատու մարմին սահմանել ՀՀ արդարադատության ակադեմիային, սակայն հիշյալ առաջարկությունը չի ընդունվել: Այդուհանդերձ, ՀՀ դատախազության կողմից համապատասխան առաջարկություն է ներկայացվել դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսումնական ծրագրում համակարգչային հմտությունների վերաբերյալ առարկայական կուրս ներառելու համար:

 Քրեական գործերի էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո նախատեսվում է առաջարկություն ներկայացնել դատախազների վերապատրաստման ծրագրում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված համապատասխան առարկայական կուրս ներառելու վերաբերյալ: 

 

 

7.5. «Ուսումնասիրության հիման վրա բարձրացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի արդյունավետությունը». 

7.5.1. «Ուսումնասիրության հիման վրա մշակել օրենսդրական փոփոխություններ». 

Կատարված է ամբողջությամբ: 

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը 17.11.2017 թվականին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ 01.12.2017թ.  ստորագրվել է  ՀՀ նախագահի կողմից: Օրենքի 28-րդ հոդվածով հստակեցվել են պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազի լիազորությունների շրջանակը: Սահմանվել է նաև, որ օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը եւ այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած մարմին կամ ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում ակտն ընդունած մարմնի համապատասխան վերադաս մարմին կամ պաշտոնատար անձին, իսկ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ նաեւ իրավասու հանրապետական գործադիր մարմնի ղեկավարին: Բացի այդ ամրագրվել է, որ հիշյալ լիազորությունները դատախազն իրականացնում է նաև պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

 

7.6. «Ապահովել դատախազի կողմից իր լիազորությունների շրջանակում տրված օրինական պահանջների պարտադիր կատարումը».

7.6.1. «Մշակել «դատախազության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ».

Կատարված է ամբողջությամբ: 

«Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը 17.11.2017 թվականին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից , իսկ 01.12.2017թ.  ստորագրվել է  ՀՀ նախագահի կողմից: Օրենքի 6-րդ հոդվածով որպես դատախազության գործունեության սկզբունք ամրագրվել է դատախազի ինքնուրույնությունը և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը, դատախազի օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը: Հոդվածի 3-րդ մասով ամրագրվել է, որ դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայողների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից: Ամրագրվել է նաև, որ դատախազի օրինական պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Բացի այդ, սահմանվել է, որ հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ օրենքի 25-րդ հոդվածի  3-րդ մասով սահմանված դեպքի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում՝ գլխավոր դատախազը, իսկ մյուս հանրային ծառայողների (պաշտոնատար անձանց) դեպքում վերադաս դատախազը տվյալ հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ տվյալ հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) վերադասին: Կարգապահական վարույթ հարուցելու վերադաս դատախազի միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին:

 

8. Արբիտրաժային, նոտարական եվ հանրային ռեգիստրների համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

8.1. «Կատարելագործել և խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ».

8.1.1. «Իրականացնել արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված միջոցառումներ».

Կատարված է ամբողջությամբ: 

2017 թվականի դեկտեմբերի 18-19-ին «Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման աջակցության» ԵԽ ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել արբիտրների համար վերապատրաստումներ` արբիտրաժի պրակտիկ ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես` քննարկվել են արբիտրների նշանակման, արբիտրաժային տրիբունալի  լիազորությունների շրջանակի, վարույթի կազմակերպման, գործի լսումների և  արբիտրաժային տրիբունալի վճռին վերաբերող թեմաներ, ինչպես նաև  անց է կացվել գործնական աշխատանք յուրաքանչյուր թեմայով:

 

8.2. «Ուսումնասիրել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման միջազգային փորձը և հեռանկարներ».

8.2.1. «Ապահովել միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնների մշակում».

Կատարված է ամբողջությամբ: 

«Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հաշտարարների վարքագծի կանոնագիրքը: 21.12.2017թ. ՀՀ հաշտարարների ինքանակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից հաստատվել է Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հաշտարարների վարքագծի կանոնագիրքը:

 

8.3. «Զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը».

8.3.1. «Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացումը».

Կատարվել է  մասնակի:

2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները պահպանվում են ԿԱՆԳ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի գրանցամատյանում և հասանելի են բոլոր ԿԱՆԳ տարածքային մարմինների համար:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» և «Էլեկտրոնային համակարգերի մշակում արդարադատության ոլորտում»  ծրագրերի ֆինանսավորմամբ թվայանացվել է շուրջ 907 հազարից ավել քաղաքացիական կացության ակտային գրանցումներ: Համաձայն` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի ԿԱՆԳ տարածքային մարմինները յուրաքանչյուր գործարք իրականացնելու ընթացքում պարտադիր թվայնացնում են իրենց պահոցներում առկա փաստաթղթային ակտային գրանցումները:

2000թ-ից մինչ այսօր բոլոր ամուսնությունների ակտային գրանցումները թվայնացվել են, միաժամանակ` տարածքային մարմինների կողմից նաև իրականացվում են ընթացիկ թվայանացում տարբեր տեսակի ակտային գրանցումների վերաբերյալ: Հայտնում եմ նաև, որ 1926 թվականից գրանցված քաղաքացիական կացության ակտերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 10 միլիոն փաստաթուղթ, որի թվայնացումը ենթադում է ֆինանսավորում:

 

8.3.2. «Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անձնական տվյալների գաղտնիության պահպանությունը».

Կատարվել է  ամբողջությամբ:

ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքը բաց է բացառապես ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայողների համար, որոնք մուտքի իրավունք են ձեռք բերում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա, ըստ անհատական ծածկագրերի, որի հետևանքով  ապահովվում է քաղաքացիական կացության ակտերում պարունակվող տվյալների գաղտնիությունը, ավելին, ծառայողների կողմից յուրաքանչյուր կատարված գործողություն, որի արդյունքում վերջինս ծանոթանում ակտային գրանցմանը հստակ պահպանվում է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում:

 

8.4. «Ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտներին մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված որակյալ ծառայությունների մատուցումը՝ հիմնելով հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոններ».

8.4.1. «Ընտրել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգերի ընդլայնման մոդել և մշակել համապատասխան իրավական ակտեր».

Կատարված է ամբողջությամբ:

Մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցման գրասենյակների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների թիվն ընդլայնվել է: Մասնավորապես՝ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը համալրվել է՝

1) «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերությամբ.

2) «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերությամբ.

3) «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությամբ:

Օպերատորներին պատվիրակվող՝ պետական մարմինների գործառույթների ցանկն ընդլայնվել է հետևյալ գործառույթներով՝

1)             Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններով, մասնավորապես՝ օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ.

2)             Փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործառույթով.

3)             Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործառույթով:

 

8.4.2. «Իրականացնել համապատասխան ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա միասնական միջերեսի միջոցով հասանելի դարձնել գործող տվյալների բազաները..

Կատարված է ամբողջությամբ:

Ծրագրային ապահովումը ներդրված է:

 

8.4.3. «Մարզերում ապահովել հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների գործարկումը».

Կատարված է ամբողջությամբ:

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակները գործում են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Ներկայումս ծառայություններն արդեն իսկ մատուցվում են 89 գրասենյակների կողմից` ՀՀ բոլոր մարզերում, իսկ օպերատորներին վերապահվել է 67 ծառայությունների տրամադրման իրավունք: 

 

9. Հասարակության մեջ իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներ

9.1. «Բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը  իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները».

9.1.1. «Նախատեսել արդարադատության ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ և դրան համապատասխան մշակել կրթական ծրագրեր և չափորոշիչները».

Կատարված է մասնակի:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտության «իրավագետ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 7-ի N 1055-Ն հրամանը ուժը կորցրաժ ճանաչելու մասին» հրամանով հաստատվել է իրավագիտության միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ եւ դրան համապատասխան մշակվել է կրթական ծրագրեր եւ չափորոշիչներ: Հետագայում միջին մասնագիտական կրթական չափորոշիչը չի փոխել: Սույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել նշված հրամանում լրացում կատարելու առաջարկությամբ, առ այն, որ  միջին մասնագիտական կրթության 0201 «Իրավագիտություն» մասնագիտությամբ մասնագետը կարող է իրականացնել քրեակատարողական ծառայողի աշխատանք: Բացի այդ` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակվել է «իրավագիտություն» մասնագիտության միջին մասնագիտական կրթության ուսումնական գործընթացի պլանի նախագիծ:

 

9.1.2. «Մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր».

Կատարված է մասնակի:

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12 արձանագրային որոշմամբ հաստատված «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների» ծրագրի 2.1-րդ կետով նախատեսված է ապահովել միջին մասնագիտական իրավաբանական կրթության համակարգի կատարելագործումը և դրա արդյունավետ կիրառումը գործնականում, որի վերջնաժամկետը սահմանված է 2018 թվականի առաջին եռամսյակը:

 

9.1.3. «Մշակել իրավական համաուսուցման և կրթության հարցերին վերաբերող համապատասխան իրավական ակտեր».

Կատարված է մասնակի:

1. մշակվել և 26.09.2017թ. 01/19.3/16912-17 թվակիր գրությամբ շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

2. Իրավաբանական կրթություն իրականացնող բուհերի, ոլորտի գործատուների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանն է ներկայացվել ««Իրավագիտություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրեր հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ:

Նախատեսվում է 2018-2019 ուսումնական տարվանից ուսումնական գործընթացը կազմակերպել լրամշակված կրթական ծրագրերով:

 

10. Ծրագրի իրականացման ապահովմանն ուղղված միջոցառումներ

10.1. «Ապահովել ծրագրի իրականացման թափանցիկությունը».

10.1.1. «Հանրության շրջանում տարածել տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ».

Կատարված է ամբողջությամբ:

ԶԼՄ-ներով պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում ծրագրից բխող միջոցառումների վերաբերյալ: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների  նիստերում քննարկվում են սույն ծրագրից բխող օրենքների նախագծեր, որոնց մասնակցում են նաև ԶԼՄ-ները, իսկ ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը հեռարձակվում են ուղիղ միացմամբ: Բացի այդ` պարբերաբար ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները ԶԼՄ-ներով հանդես են գալիս օրենքների կամ նախագծերի վերաբերյալ ելույթներով[7]:  Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի 05.09.2017թ. նիստում, այնուհետև ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Կ-011-31.05.2017-ՊԻՄԻ-011/0 ՀՀ օրենքի նախագիծը (հարևանային իրավունք), որը մշակվել էր ի կատարումն դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկի 4.1-կետի:  

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի 27.09.2017թ. նիստում քննարկվել է, «Դատախազության մասին» Կ-111-10.08.2017-ՊԻՄԻ-011/0 ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը մշակվել էր ի կատարումն դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկի 7.1-7.6-րդ կետերի:

 

10.1.2. Կազմել և  հրապարակել եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններ՝ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ

2017թ. եռամսյակային հաշվետվությունները միջոցառումների ցանկով նախատեսված ժամկետներում հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում:

 

10.1.3. Մինչեւ հրապարակումը քննարկել և հաստատել եռամսյակային և տարեկան հաշվետվությունները

2017թ. եռամսյակային հաշվետվությունները մինչև հրապարակվելը քննարկվել և հաստատվել են աշխատանքային խմբի կողմից:

 

10.1.4. Գործողությունների լիարժեք, արդյունավետ և  ժամանակին իրականացումն ապահովելու համար ըստ անհրաժեշտության կազմակերպել քննարկումներ և պատասխանատու մարմիններին ներկայացնել առաջարկություններ:

2017թ. փետրվարի 3-ին ՀՀ արդարադատության նախարարի առաջարկությամբ տեղի է ունեցել Աշխատանքային խմբի հանդիպում, որի ժամանակ քննարկվել է աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման աշխատակարգային հարցեր:

Աշխատանքային խմբի անդամ՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի նախաձեռնությամբ 2017թ. ապրիլի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում, որի ժամանակ քննարկվել են միջոցառումների ցանկի 1-ին գլխով նախատեսված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

 

 

 

 

 


[1] http://www.parliament.am/draft_history.php?id=9397

[2] https://www.e-draft.am/projects/496

[3] https://www.e-gov.am/sessions/ -ՀՀ կառավարության 28.12.2017 թ. նիստի օրակարգը, որի 50-րդ կետով նախատեսված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի քննարկումը

 

[4] http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=9417&Reading=1

[5] Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/627/about :

[6] Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/512 :

[7] 1. http://moj.am/article/1742

  2.  http://moj.am/article/1720

  3. http://moj.am/press/view/article/1769

4. http://www.court.am/?l=lo&id=11&item_id=4442

5. http://parliament.am/transcript.php?AgendaID=3357&day=16&month=11&year=2017&lang=arm#16.11.2017 (ՀՀ Աժ նիստի սղագրությունը )«Դատախազության մասին» ՀՀ օրենքը զեկուցելիս հիմնական զեկուցողի նշումը առ այն, որ նախագիծը մշակվել է նաև ի կատարում 2012-2017 դատաիրավական բարեփոխումների:

6. https://www.e-gov.am/sessions/ -ՀՀ կառավարության 28.12.2017 թ. նիստի օրակարգ, որի 50-րդ կետով նախատեսված նախագծերի հիմնավորման մեջ հստակ երևում է, որ դրանք մշակվել են ի կատարումն 2012-2017 դատաիրավական բարեփոխումների ծրագրի, ինչը նշվել է նաև հարցը Կառավարության նիստում զեկուցելիս:

 

 

 

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն