Դեպի վեր

31/01/2019

«Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում» ծրագրի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» միջոցառման գծով 2019 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հունվարի 29-ի N 21-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 21-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«24» ՀՈՒՆՎԱՐԻ 2019 Թ.                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԳԾՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ 

 

 

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետի 2-րդ պարբերությունը  և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

                                                                  

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

 

     1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի «1123 Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում» ծրագրի «11001 Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» միջոցառման գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված  405599.5 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ.

    1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 339916.6 հազ. դրամ համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 101706.6 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 176970.9 հազ. դրամ, ինն ամիս` 272374.7 հազ. դրամ, տարեկան` 339916.6 հազ. դրամ,

     2) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի (ԱՐԼԻՍ) պահպանում, կառավարում և սպասարկում` 36896.0 հազ. դրամ համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 12913.5 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 20279.9 հազ. դրամ, ինն ամիս` 30419.9 հազ. դրամ, տարեկան` 36896.0 հազ. դրամ։

     2. Հայաստանի Հանրապետության արդա­րադատության նախարարության աշխատակազմում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրա­ֆիական արտադրանքի (գրանցամատյաններ, ձևեր, ձևաթղթեր) ձեռքբերում` 28786.9 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ  թվում` առաջին եռամսյակ` 28786.9 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28786.9 հազ. դրամ, ինն ամիս` 28786.9 հազ. դրամ, տարեկան`  28786.9 հազ. դրամ:

Հավելված 1և 2, հավելված 3

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն