Դեպի վեր

08/05/2019

ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 185/2-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 159-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 185/2-Ա ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

Ղեկավարվելով  2018 թվականի մարտի 21-ի «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 624-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1552-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի մայիսի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին N 185/2-Ա հրամանը:
Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն