Դեպի վեր

05/06/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հունիսի 4-ի N 198-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 198-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

  «04» ՀՈՒՆԻՍԻ 2019 Թ.                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 336-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվաականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 336-Լ հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1)     Հրամանը լրացնել 2.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Հաստատել զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված՝ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-4-րդ կետերով և 1.2 մասի 1-9-րդ կետերով նախատեսված տեղեկատվության գնահատման չափորոշիչները՝ համաձայն N 3 հավելվածի:»:,

2)    Հրամանը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի,

3)    Հրամանի N 1 հավելվածը լրացնել 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված տեղեկատվությունը գնահատվում է համաձայն N 3 հավելվածով ներկայացված գնահատման չափորոշիչների:

6.2.  Չափորոշիչները գնահատվում են 0-ից մինչև 5 միավորով և դրանց գումարման արդյունքում ստացված առավելագույն միավորը կազմում է 43 միավոր:

6.3.  Զեկույցը դրական է գնահատվում չափորոշիչների գումարման միջոցով 28 և ավելի միավոր կազմելու դեպքում:

6.4. Չափորոշիչների գումարման արդյունքը 28 միավորից պակաս կազմելու դեպքում զեկույցը գնահատվում է բացասական»,

4)    Հրամանի N 2 հավելվածով հաստատված Ձև 6-ի եզրափակիչ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ և 77-րդ հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով և ՀՀ արդարադատության նախարարի 12.07.2018 թվականի թիվ 336-Լ հրամանով, հաշվի առնելով, որ չափորոշիչների գնահատման ու գումարման արդյունքը կազմում է ________միավոր՝

 

Գ Տ Ն Ո Ւ Մ     Ե Մ ՝

Դատապարտյալ _____________________________________________________-ի վերաբերյալ զեկույցը դրական է (բացասական է):»:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն