Դեպի վեր

05/06/2019

Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ ՔՀ-45-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին արդարադատության նախարարի 2019 թվականի մայիսի 30-ի N 188-Ն հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 188-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

      «30» ՄԱՅԻՍԻ 2019 Թ.                                                                        ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-45-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական  ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի     2-րդ մասով   և  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

                                         Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

 

  1.    Սահմանել`

1)     քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2)    քրեակատարողական ծառայողին վկայական տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը  և տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-45-Ն հրամանը:
  2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ ՔՀ-45-Ն հրամանով հաստատված կարգով տրված վկայականները համարվում են վավեր մինչև սույն հրամանով հաստատված ձևի վկայականների տրամադրումը:
  3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:                                                                                  
Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն