13/02/2020

«Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում» ծրագրի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» միջոցառման գծով 2020 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 13-ի N 45-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N  45-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«11» ՓԵՏՐՎԱՐԻ 2020 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 «ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԳԾՈՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետի 2-րդ պարբերությունը  և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

                                                                  

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

 

            1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի  «1123 Իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում» ծրագրի «11001 Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» միջոցառման գծով արդարադատության նախարարությանը հատկացված  378,384.4 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ.

           1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքների նորմատիվ իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների հրատարակում` 339,916.6 հազ. դրամ համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 103,338.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 177,533.0 հազ. դրամ, ինն ամիս` 273,838.0 հազ. դրամ, տարեկան` 339,916.6 հազ. դրամ,

          2) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի (ԱՐԼԻՍ) պահպանում, կառավարում և սպասարկում` 36895.9 հազ. դրամ համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 9,223.975 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 18,447.95 հազ. դրամ, ինն ամիս` 27,671.925 հազ. դրամ, տարեկան` 36,895.9 հազ. դրամ։

          2. Արդա­րադատության նախարարության աշխատակազմում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրա­ֆիական արտադրանքի (գրանցամատյաններ, ձևեր,ձևաթղթեր) ձեռքբերում` 1,571.9 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ  թվում` առաջին եռամսյակ` 1,496.875 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 1,496.875 հազ. դրամ, ինն ամիս` 1,496.875 հազ. դրամ, տարեկան`  1,571.9 հազ. դրամ: