Դեպի վեր

13/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

«Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով» 2020 թվականին իրականացվող պետական պատվերի մասին

  Հ Ր Ա Մ Ա Ն N 47-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

  «11» ՓԵՏՐՎԱՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ» 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

 

  1. Սահմանել`

1)             որ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի ծախսերն ըստ պետական մարմինների կողմից իրականացվող 1093 «1093. Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11003. Փորձաքննությունների ծառայությունների տրամադրում» միջոցառմամբ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի (քրեական գործերով) կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա,

2)            որ փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2020 թվականի համար կազմում է 560 ՀՀ դրամ,

3)            փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն սույն հրամանի հավելվածի,

4)            որ 2020 թվականի ընթացքում արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն հրամանի հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն հրամանի հավելվածով նախատեսված տվյալներին:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն