01/06/2020

Մուրադ Քերոբի Մարգարյանին Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մայիսի 25-ի N 438-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 438 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

    «25» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՄՈՒՐԱԴ  ՔԵՐՈԲԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.5-Մ3-4)

ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը և Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 23-ի եզրակացությունը ու Մ. Մարգարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Մուրադ  Քերոբի Մարգարյանին 2020 թվականի մայիսի 25-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Մ.Մարգարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝   12-3-22.5-Մ3-1) Արմեն Գիքինյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 240 750 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար