22/06/2020

Վարազդատ Սարիբեկի Աբաջյանին Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.10-Մ3-6) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 18-ի N 532-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 532

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «18» ՀՈՒՆԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՎԱՐԱԶԴԱՏ ՍԱՐԻԲԵԿԻ ԱԲԱՋՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.10-Մ3-6)

ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝                12-3-22.10-Մ3-6) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 17-ի եզրակացությունը և Վ. Աբաջյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Վարազդատ Սարիբեկի Աբաջյանին 2020 թվականի հունիսի 19-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.10-Մ3-6)  պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Վ. Աբաջյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝ 12-3-22.10-Ղ5-1) Զորակ Խաչատրյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175.932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար