23/06/2020
Քնարիկ Հարությունի Սարգսյանին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 22-ի N 540-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 540-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«22» ՀՈՒՆԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.3-Մ3-1)
ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ի եզրակացությունը և Ք. Սարգսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քնարիկ Հարությունի Սարգսյանին 2020 թվականի հունիսի 23-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-1) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ք. Սարգսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-3) Սարմեն Մաթևոսյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 175.932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։