Դեպի վեր

20/09/1999

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեությունը կանոնակարգող մի շարք հարցերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

  

Հ Ր Ա Մ Ա Ն 

 

20 սեպտեմբերի 1999 թ.
ք. Երևան

N 1493

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

  

Մինչև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումըհրամայում եմ.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերիգրանցման վարչությունը (այսուհետ` ՔԿԱԳ վարչություն) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները (այսուհետ` ՔԿԱԳ տարածքային բաժիններ) կոչված են ապահովելու քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված իրավական ակտերի պահանջների կատարումը:

2. ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժինների գործունեության համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը (այսուհետ` Նախարարի տեղակալ):

3. ՔԿԱԳ տարածքային բաժինների կազմակերպական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է ՔԿԱԳ վարչությունը:

4. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներին, վարիչների տեղակալներին և աշխատողներին աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներ և վարիչների տեղակալներ կարող են նշանակվել իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով կարող են կատարել իրենց վերապահված լիազորությունները:

6. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների տեղակալները ՔԿԱԳ տարածքային բաժինների նստավայրերում ունեն ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներին հավասարեցված լիազորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 200 հոդվածի երրորդ մասով նախատեսված լիազորության: ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների տեղակալները պատասխանատու և հաշվետու են ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներին: ՔԿԱԳ վարչության հետ ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների տեղակալների փոխհարաբերություններն ապահովվում են ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների միջոցով:

7. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների, վարիչների տեղակալների (այսուհետ` ղեկավարներ) և աշխատողների լիազորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ենթակայության կարգով:

8. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարներին և աշխատողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:

9. ՔԿԱԳ տարածքային բաժիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված կնիքներ և դրոշմակնիքներ:

10. Նախարարի տեղակալը`

ա) ղեկավարում և ենթակայության կարգով վերահսկում է ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժիններիգործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնում է առաջարկություն ՔԿԱԳ տարածքային բաժնի ղեկավարներին և աշխատողներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու, անհրաժեշտության դեպքում նրանց այլ տարածքային բաժիններ տեղափոխելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին միջնորդություն է ներկայացնում ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժինների ղեկավարներին և աշխատողներին խրախուսելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

դ) ուսումնասիրում է ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժինների գործունեության դեմ բերված բողոքները.

ե) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

զ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

11. ՔԿԱԳ վարչության պետը`

ա) կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.

բ) համակարգում և վերահսկում է ՔԿԱԳ տարածքային բաժինների աշխատանքները.

գ) կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և նրա տեղակալի ցուցումները և հանձնարարականները.

դ) Նախարարի տեղակալին առաջարկություն է ներկայացնում վարչության և ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարներին և աշխատողներին խրախուսելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

ե) վարչության աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.

զ) իր իրավասության սահմաններում տալիս է ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` նախապես համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ.

է) ուսումնասիրում է վարչության աշխատողների և ՔԿԱԳ տարածքային բաժինների գործունեության դեմ բերված բողոքները.

ը) իր իրավասության սահմաններում համագործակցում է այլ պաշտոնատար անձանց հետ.

թ) իր լիազորություններն իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.

ժ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

ժա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների լուծման համար.

ժբ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

12. ՔԿԱԳ վարչության աշխատողը`

ա) իրականացնում է վարչության առջև դրված խնդիրները.

բ) կատարում է վարչության պետի ցուցումները և հանձնարարականները.

գ) պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների լուծման համար.

դ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

13. ՔԿԱԳ տարածքային բաժնի ղեկավարը`

ա) կազմակերպում և վերահսկում է բաժնի աշխատանքները.

բ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների կատարումը.

գ) կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և նրա տեղակալի, ՔԿԱԳ վարչության պետի ցուցումները և հանձնարարականները.

դ) բաժնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.

ե) կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումները.

զ) իր իրավասության սահմաններում համագործակցում է այլ պաշտոնատար անձանց հետ.

է) ուսումնասիրում է բաժնի աշխատողների գործունեության դեմ բերված բողոքները.

ը) քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.

թ) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար դիմած անձանց և նրանց ներկայացուցիչների դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.

ժ) պատասխանատվություն է կրում իր բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար.

ժա) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

14. ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատողը`

ա) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների` ժամանակին, լրիվ և ճիշտ կատարումն ապահովող անհրաժեշտ աշխատանքներ.

բ) կատարում է բաժնի ղեկավարի ցուցումները և հանձնարարականները.

գ) պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների լուծման համար.

դ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.

15. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 29-ից:

(15-րդ կետը փոփ. 31.10.99 N 1691)

 

  

Դ. Հարությունյան

  

Գրանցված Է 
Հայաստանի Հանրապետության
արդարադատության  նախարարության կողմից
 20 սեպտեմբերի 1999 թ
Պետական գրանցման թիվ 10299148

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն