13/02/2008

ՀՀ կառավարության որոշումը նոտարների եվ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եվ հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանելու մասին


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


 

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2008 թվականի N 147-Ն

  

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) նոտարներին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար հարկ վճարողների հաշվառման համարի տրամադրման դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) նոտարների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների` հարկային հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) նոտարների` հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների` հարկային հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 7 հավելվածի։

(1-ին կետը լրաց. 10.06.11 N 796-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 25

Երևան

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 13-ի N 147-Ն որոշման

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

  

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով կանոնակարգվում են օրենքով սահմանված կարգով նոտարների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում (այսուհետ՝ հարկային տեսչություն) հարկային հաշվառման կանգնելու հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

 

II. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼԸ

 

2. Նոտարները հաշվառման են կանգնում այն հարկային տեսչությունում, որի սպասարկման տարածքում է գտնվում նոտարի նոտարական տարածքը:

3. Նոտարին հաշվառող հարկային տեսչությունը նոտարի գրավոր դիմումի հիման վրա կարող է փոփոխվել, եթե նոտարը տեղափոխվում է աշխատանքի մեկ այլ հարկային տեսչության տարածքում գտնվող նոտարական տարածք:

4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հաշվառման են կանգնում իրենց մշտական ներկայացուցչության (նստավայր, գրասենյակ և այլն) գտնվելու տարածքն սպասարկող հարկային տեսչությունում, որը կարող է փոփոխվել նրանց գրավոր դիմումի հիման վրա:

 

III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Նոտարները հարկային հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) նոտարի ծառայողական վկայականի պատճենը.

2) նոտարի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումը:

6. Հարկային տեսչությունը սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը նոտարին հաշվառում և տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:

7. Նոտարի կնիքի վրա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

8. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում ստացած դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հարկային հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) դիվանագիտական ներկայացուցչության կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմումը։

9. Հարկային տեսչությունը սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում ստացած դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հաշվառում և տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 
 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 13-ի N 147-Ն որոշման


Դ Ի Մ ՈՒ Մ

  

ՆՈՏԱՐԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Նոտարի ազգանունը և անունը ___________________________________

2. Նոտարական տարածքը ________________________________________

3. Նոտարական վկայականի համարը __________________________________

4. Նոտարական վկայական տալու ամսաթիվը _____________________________

5. Նոտարական գրասենյակի հասցեն և հեռախոսահամարը ____________________

_____________________________________________________________________

 

6. Նոտարի անձնագրի տվյալները ___________________________________________________

7. Նոտարի սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը________

______________________________________________________________________

_________________________________________________________

 

 

 

Նոտար ___________________

(անունը, ազգանունը)

 

____ ______ 200 թ.

_________________

(ստորագրությունը)

  

(Հավելվածը լրաց. 10.06.11 N 796-Ն)

  

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 
 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 13-ի N 147-Ն որոշման

  

Դ Ի Մ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ)ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

 

 

1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված

դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական

հիմնարկի, նրանց հավասարեցված միջազգային, միջկառա-

վարական (միջպետական) կազմակերպության անվանումը ___________________

 

_______________________________________________________

 

_______________________________________________________

 

2. Կարգավիճակը ____________________________________________

 

3. Հավատարմագրումը (կարգավիճակը)

հաստատող փաստաթուղթ ______________________________________

 

4. Մշտական ներկայացուցչության (նստավայր, գրասենյակ և այլն)

հասցեն և հեռախոսահամարը ____________________________________

 

_______________________________________________________

 

Դիվանագիտական ներկայացուցչության

լիազոր պաշտոնատար անձ                 ________________________________

(անունը, ազգանունը)

_________________________________

(ստորագրությունը)

____ _________ 200 թ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 
 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2008 թվականի
փետրվարի 13-ի N 147-Ն որոշման


Ց Ա Ն Կ

  

ՆՈՏԱՐՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Նոտարի անունը, ազգանունը և հայրանունը

2. Անձնագրային տվյալները

3. Սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը

4. Լուսանկարը

5. ՀՎՀՀ-ն

6. Նշում` հաշվառման վերցրած հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ, և հաշվառման վերցման ամսաթիվը

7. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը:

 

(Հավելվածը լրաց. 10.06.11 N 796-Ն)

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2008 թվականի
 փետրվարի 13-ի N 147-Ն որոշման


Ց Ա Ն Կ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Դիվանագիտական ներկայացուցչության (հյուպատոսական հիմնարկի, միջազգային կազմակերպության անվանումը

2. ՀՎՀՀ-ն

3. Նշում` հաշվառման վերցրած հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ, և հաշվառման վերցման ամսաթիվը

4. Հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը:

 

(Հավելվածը լրաց. 10.06.11 N 796-Ն)

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2008 թվականի
 փետրվարի 13-ի N 147-Ն որոշման

  

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

  

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

____________________________________________________________

 (նոտարի անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

 

____________________________________________________________

լուսանկար

(անձնագրային տվյալները)

 (3 x 4 չափսի)


____________________________________________________________

 (սոցիալական քարտի կամ դրա բացակայության մասին տեղեկանքի համարը)

 

ՀՎՀՀ ___________________________________________

 

Հաշվառման է վերցված ____________________հարկային

(տարածքային) տեսչության կողմից ____ _____________ 20 թ.

 

 _________________________________

 (հարկային (տարածքային) տեսչության պետ)

 

 

 

_________________________

_____________________________

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)


Կ. Տ.

 

(Հավելվածը լրաց. 10.06.11 N 796-Ն)

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2008 թվականի
 փետրվարի 13-ի N 147-Ն որոշման


Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

  

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

________________________________________________________________________________ 
 (դիվանագիտական ներկայացուցչության (հյուպատոսական հիմնարկի, միջազգային կազմակերպության անվանումը)

 

ՀՎՀՀ ____________________

Հաշվառման է վերցված _________________________հարկային

(տարածքային) տեսչության կողմից ____ _____________ 20 թ.

 

 _________________________________  

(հարկային (տարածքային) տեսչության պետ)

 

 

 

_________________________

_____________________________

 (անունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

Կ. Տ.


(Հավելվածը լրաց. 10.06.11 N 796-Ն)

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան