28/02/2012

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաեվ կալանավորվածների եվ դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին եվ ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի թիվ 41-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

28 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

 N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար բնակելի տարածքները մեկ անձի հաշվարկով, նվազագույնը՝ 4 քմ:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 100 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 20 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 35 մարդ,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 115 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 42 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 141 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ` 548 մարդ, որից՝

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 100 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 400 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 33 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ` 640 մարդ, որից՝

ա. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 570 մարդ,

բ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 45 մարդ,

գ. բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ` 391 մարդ, որից՝

ա. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 371 մարդ,

բ. բաց ուղղիչ հիմնարկ` 20 մարդ,

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 250 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 10 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 81 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 14 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 100 մարդ,

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 840 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 138 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 62 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 550 մարդ,

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 154 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 10 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 34 մարդ,

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 245 մարդ, որից՝

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 110 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 30 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,

10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 մարդ, որից`

ա. բուժական ուղղիչ հիմնարկ` 424 մարդ,

բ. փակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

գ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

դ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 14 մարդ,

ե. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

զ. կալանավորվածներին պահելու վայր` 6 մարդ,

11) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 3 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 45 մարդ,

12) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից՝

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 130 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 57 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 24 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 4 մարդ:

3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 41-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Հ. Թովմասյան