Դեպի վեր

24/05/2004

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը հաստատելու մասին

«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
1 հունիսի 2004 թ.
Պետական
 գրանցման թիվ 10204135

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

24 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 70-Ն

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի,

 

Հրամայում եմ`

 

Հաստատել հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարողի պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը` համաձայն հավելվածի:

 

  

Դ. Հարությունյան

 

 

Հավելված

Հաստատված է`
ՀՀ արդարադատության նախարարի
 24 մայիսի 2004 թ. թիվ 70-Ն հրամանով

  

Կ Ա Ր Գ

  

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման ընթացակարգը:

2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:

3. Հարկադիր կատարման ծառայությունում երդում տալիս են`

ա) հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվողը` ծառայության վայր ներկայանալուց 1 ամսվա ընթացքում,

բ) երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայության վայրը փոխելիս, աշխատանքում վերականգնվելիս, կրկին անգամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի նշանակվելիս):

4. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչությունում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, հարկադիր կատարման ծառայության առանձնահատկություններն ու «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը և հայտարարվում է երդման արարողության ժամը:

5. Նշված ժամին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, հարկադիր կատարման ծառայության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունը սկսելու մասին:

6. Երդման արարողությունը սկսվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան բաժնի ղեկավարության մասնակցությամբ:

7. Երդում տվողները հերթականությամբ հրավիրվում են, նրանցից յուրաքանչյուրը բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը և ստորագրում իր ազգանվան դիմաց: Այնուհետև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարը շնորհավորում է հարկադիր կատարողներին երդում տալու համար, որից հետո հնչեցվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

8. Հարկադիր կատարողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը (ձևը կցվում է) հետագայում կադրերի բաժնի կողմից կցվում է նրա անձնական գործին:

9. Երդման արարողությունն անցկացվում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանված վայրում:

 

Ձև

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

Ե Ր Դ ՈՒ Մ

Ես

__________________

________________

_______________


անուն

հայրանուն

ազգանուն

Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով` երդվում եմ.

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները:

 


________________

____________________


ստորագրություն


__________________

 

___ ___________ 200 թ.



Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն