Դեպի վեր

12/05/2006

Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին

«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
16 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206150

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 մայիսի 2006 թ.
ք. Երևան

N 80-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 417-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (հավելված N 1 կցվում է)։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից:

 

Դ. Հարությունյան

 


Հավելված N 1

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի մայիսի 12-ի
թիվ 80-Ն հրամանով


Կ Ա Զ Մ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ


 

 

Հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հանձնաժողովի անդամներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետ

- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետ
Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետի տեղակալ:

(Հավելվածը խմբ. 30.08.06 թիվ 169-Ն)

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն