Դեպի վեր

13/01/2010

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնական պարզաբանումը նոտարների եկամտահարկի հաշվարկման եվ վճարման առանձնահատկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքով uահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:

Նոտարների եկամտահարկի պարտավորությունները հաշվարկման ժամանակ նշված իրավական ակտի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Որպես եկամտահարկ վճարող, նոտարները`

1) հարկային մարմին ներկայացնում են տարեկան եկամուտների մասին հաշվարկ (իսկ ամբողջ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվող նոտարները` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ)` մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), որի հիման վրա հաշվետու տարվա համար հաշվարկում են եկամտահարկը ընդհանուր սահմանված կարգով` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով.

2) տարվա ընթացքում եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ և նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ չեն կատարում.

3) ամբողջ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվելու դեպքում տարեկան եկամտահարկի գումարը չի կարող պակաս լինել համախառն եկամտի 2%-ից և ավելի լինել համախառն եկամտի 10%-ից (նշվածը վերաբերում է միայն 2009 թվականին).

4) հաշվարկված եկամտահարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա մայիսի 1-ը (ներառյալ):

2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտներ (այդ թվում` բնամթերային ձևով) վճարելիս նոտարները հանդիսանում են հարկային գործակալ (այսինքն` նրանց փոխարեն եկամտի վճարման աղբյուրի մոտ պահում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում եկամտահարկը):

 

ՀՀ կառավարությանն առընթեր

 պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

 

 

                                                                                                                         Գ. Խաչատրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն