Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարարության թիվ 5 պաշտոնական պարզաբանումը ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «ՀՀ կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 161 որոշման մեջ լրացում եվ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1042-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի օգոստոսի 11-ի թիվ 43(342) համարում հրապարակված` 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի թիվ 161 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1042-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` օգոստոսի 12-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի օգոստոսի 1-ը, քանի որ, այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

 

Իրավական ակտերի
փորձաքննության վարչության պետ`

Կ. Խտրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն