18/01/2005

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը ՀՀ վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 893-ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության «Պաշտոնական տեղեկագրի» 2005 թվականի հունվարի 12-ի թիվ 2 (374) համարում հրապարակված՝ 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 893-Ն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունվարի 13-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2005 թվականի հունվարի 1-ը, քանի որ, այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում։

 

Իրավական ակտերի փորձաքննության
վարչության պետ՝

Կ. Խտրյան