Դեպի վեր

04/06/2009

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2009 թվականի մայիսի 7-ի «ՀՀ առողջապահության նախարարությանը բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու եվ ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1413-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 557-ն ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 28 (694) համարում հրապարակված՝ 2009 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 557-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը՝ հունիսի 4-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2009 թվականի հունիսի 1-ը, քանի որ այն իրավաբանական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր չի պարունակում։

 

Իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ՝

Կ. Խտրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն