Դեպի վեր

29/07/2009

ՀՀ արդարադատության նախարարության 29 հուլիսի 2009 թվականի թիվ 2 պաշտոնական տեղեկատվությունը

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2009 թվականի հուլիսի 22-ի թիվ 37 (703) համարում հրապարակված՝ 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 777-Ն, «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 778-Ն և «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 779-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը՝ օգոստոսի 1-ից, թեև որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետներ են նշված 2009 թվականի հուլիսի 21-ը, քանի որ այն իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

 

Իրավական ակտերի

փորձաքննության վարչության պետ՝

Կ. Խտրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն