Դեպի վեր

03/08/2009

ՀՀ արդարադատության նախարարության 3 օգոստոսի 2009 թվականի թիվ 3 պաշտոնական տեղեկատվությունը

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝

Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի 2009 թվականի հուլիսի 15-ի թիվ 22 (340) համարում հրապարակված 2009 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 115-Ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը՝ հուլիսի 26-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2009 թվականի հուլիսի 1-ը, քանի որ այն իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։

 

Իրավական ակտերի  

փորձաքննության վարչության պետ՝

Կ. Խտրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն