23/10/2013

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

  ՕՐԵՆՔԸ 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի  ՀՕ-268 օրենքի (այսուհետ օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է հինգ տարին մեկ անգամից ոչ պակաս, եթե օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով` դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից:»: 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «երկու տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «հինգ տարին մեկ անգամ, եթե օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ» բառերով: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս դիմումներ են ներկայացրել պետական մարմիններին բողոքելով, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ դրույթներ դժվարություններ են ստեղծում իրենց գործունեության համար և ներկայացրել էին հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ` այդ թվում նաև օրենսդրական փոփոխություններ: Ուսումնասիրելով ներկայացված առաջարկությունները և նկատի ունենալով, որ այդ առաջարկությունների մի մասի ընդունումով բարենպաստ պայմաններ կստեղծվի հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեության համար, ներկայացվում է սույն օրենքի նախագիծը: Մասնավորապես, օրենքում կատարվող փոփոխությունը վերաբերում է կազմակերպության բարձրագույն մարմնի հրավիրման պարբերականությանը: Շատ կազմակերպություններ, որոնց անդամների քանակը անցնում է հազարի սահմանը և որոնք ունեն մասնաճյուղեր հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքներում, պատճառաբանում են, որ ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը կապված է դժվարությունների և ֆինանսական զգալի ծախսերի հետ, քանի որ նախքան բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը, պետք է բոլոր մասնաճյուղերում կազմակերպել համաժողովներ, բարձրագույն մարմնի նիստին մասնակցելու համար պատվիրակներ ընտրելու և այդ նիստի օրակարգային հարցերի քննարկման համար, որը և ժամանակ և ֆինանսական միջոցներ է պահանջում: Հիմնավորված համարելով նշված բացատրությունը՝ առաջարկվել է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է հինգ տարին մեկ անգամից ոչ պակաս, եթե օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով` դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից:»:

         Վերը նշված փոփոխության հիման վրա նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություն կատարել օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում՝ այսպիսով ժողովի հաստատմանը համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու նվազագույն ժամկետը երկու տարվանից սահմանելով հինգ տարի, եթե օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

«Հասարակականի կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի նախատեսվում։ 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

 

«Հասարակականի կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։