Դեպի վեր

14/01/2014

Հաշվետվություն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ

 Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ՝ Գոր­ծակալություն) քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին ծառայություններ է մատու­ցում իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում. իրականացնում է ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների/, գրանցումը  անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն, ինչպես նաև մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հաշվառումը:

 Գործակալությունն ապահովում է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնա­կան ինտերնետային կայքի՝ www.azdarar.am, վարումը, էլեկտրոնային ռեգիստրի հետագա զարգացումը, գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության տրամադրումը: 


 Գործակալության խնդիրները եվ գործառույթները.

Գործակալությունն իրականացնում է ներքոնշյալ գործառությունները՝ 

  • կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.
  • իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
  • Անհատներին, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պետական միասնական գրանցամատյանից օրենքով սահմանված կարգով և դեպքերում տրամադրում է տեղեկություններ, իրավաբանական անձանց կանոնադրությունների և գրանցման հետ առնչվող այլ փաստաթղթերի պատճենները.
  • վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.azdarar.am.
  • իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.
  • գործակալության պետի միջոցով գործակալության գործունեության կազմակերպում և գործակալության գործունեության նկատմամբ մեթոդական ղեկավարության իրականացում:
  • պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգի, ներառյալ` պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերի, սահմանում.
  • պետական գրանցման և պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերի հաստատում.
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման և պահպանության կարգի սահմանում.
  • իրավաբանական անձանց կողմից Գործակալություն ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերի և դրանք ներկայացնելու կարգի հաստատում (երբ նման հաշվետվություններ ներկայացնելու պահանջը նախատեսված է օրենքով).
  • վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննում.
  • պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.
    • գործակալությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և դատարաններում գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ ներկայացուցչություն.

 2013թ-ի հաշվետվությունն ամբողջությամբ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն