05/02/2014

Հայեցակարգ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների

ՆԱԽԱԳԻԾ

արձանագրային

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

 

Հավանություն տալ՝

1)             Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի:

2)            Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                    ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 


Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

....-ի ....-ի նիստի

N ... որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

  1. I.             Ներածություն 
  2. 1.             Քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է կատարում մասնակցային ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման, որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացներում, որոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար: Հանրային կառավարման, դրա թափանցիկության ապահովման և զարգացման ասպարեզում քաղաքացիական հասարակության դերի կարևորությունն աճում է ամբողջ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունում անկախության տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) ձևավորման առումով լուրջ քայլեր են իրականացվել, կան որոշակի ձեռքբերումներ:
  3. 2.            2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը, մասնավորապես, նախատեսում էր նաև ՔՀԿ-ների նկատմամբ մի շարք վերահսկողական գործիքներ: Առաջարկվող լուծումները մտահոգեցին ՔՀԿ-ների ներկայացուցիչներին: Ծագած հարցերը, ինչպես նաև նախագծում չներառված, սակայն լուծում պահանջող խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվեց ՔՀԿ-ի նախաձեռնող խումբ: Համախմբված ավելի քան 300 հասարակական կազմակերպությունների նպատակն էր մասնակցել դաշտը կարգավորող օրենսդրության մշակման աշխատանքներին և ներկայացնել առաջարկություններ:
  4. 3.            Նշված օրենքի նախագծի մշակումից հետո տարբեր կառույցներ անցկացրեցին քննարկումներ, որոնց նպատակն էր նախ բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները, ապա առաջարկել առավել համապարփակ և ընդունելի լուծումներ: Տարբեր ՔՀԿ-ներ և կազմակերպությունների ցանցեր ամփոփեցին հանրային քննարկումների ընթացքում հնչած կարծիքները ամփոփվեցին և հիմք հանդիսացան սույն հայեցակարգի համար:
  5. 4.            Իրականացվեցին մի շարք մասնագիտական հետազոտություններ Քաղաքացիական հասարակության ցանցի, Հանրային խորհրդի, «Գործընկերություն հանուն բաց հասարակության», «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոնի» (BCNL/ՇՀԻԲԿ), ԵՄ Խորհրդատվական Խմբի և այլ կառույցների կողմից:
  6. 5.            Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, առա­ջարկում է սույն հայեցակարգը որպես քաղաքացիական հասարակության կազմակեր­պությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր:
  7. 6.            ՔՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխում­ների սույն հայեցակարգի (այսուհետ՝ Հայեցակարգ) գլխավոր նպատակն է ապահովել ՔՀԿ-ների բնականոն գործունեությունը և կայուն զարգացումը:
  8. II.            Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները 
  9. 7.            Ուսումնասիրությունները և հանրային քննարկումները բարձրացրել են ՔՀԿ-ների բնականոն գործունեությանը և կայուն զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ: Ստորև ներկայացնում ենք նշված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ճանապարհները:
  10. 8.           Քաղաքացիական հասարակության (ոչ առևտրային) կազմակերպու­թյունների օրենսդրական դասակարգման (տեսակների) հիմնախնդիր:

8.1.       ՔՀԿ-ների առկա օրենսդրական դասակարգումը և դրա արդյունքում կիրառվող սահմանափակումները ստեղծում եմ մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ գործող օրենսդրության շրջանա­կներում անհնար է որոշ չափանիշներով ՔՀԿ-ների հիմնադրումը: Օրինակ, օրենսդրությունը չի նախատեսում սահմանափակ մասնակ­ցությամբ ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հնարավորություն, իսկ դա գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական ձևն են:

8.2.       Առկա իրավական կարգավորումներում գերակշռում են իմպերատիվ նորմերը, ինչը հնարավորություն չի տալիս մշակել առավել ճկուն լուծումներ և նվազեցնում է կանոնադրության դերը: Ավելին, ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում են այնպիսի կազմակերպական իրավական ձևեր, որոնցում միաժամանակ հնարավոր կլինի միավորվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց[1]:

8.3.      ՔՀԿ-ների գործունեության ժամանակ, առկա խնդիրներով պայմանավորված և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ներկայացվող բարեփոխումների շրջանակներում, առաջարկվում է ՀՀ գործող օրենսդրության վերանայում, ինչի արդյունքում օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին և կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացմանը: Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխում (Իրավաբանական անձինք)՝ վերանայելով ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաև ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով: Փոփոխությունների արդյունքում օրենսդրությունը կնախատեսի ՔՀԿ-ների երկու հիմնական տեսակ՝ միավորում և հիմնադրամ:

8.4.      Միավորումը՝ շահույթ uտանալու նպատակ չհետապնդող և uտացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով օրենքով սահմանված կարգով, միավորվում են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, oտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և իրավաբանական անձինք[2]:

8.5.      Հիմնադրամը՝ քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներ: 

8.6.      ՔՀԿ-ների նման դասակարգման շնորհիվ կլուծվեն առկա մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են հասարակական կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև սպորտային ֆեդերացիաների, կրթական հաստատու­թյունների և ստեղծագործական միությունների գործունեության առանձնահատկու­թյուններով:

  1. 9.            Կազմակերպությունների անվանումը և գրանցումը.

9.1.        Չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում առկա է զգալի առաջընթաց առևտրային կազմակերպությունների գրանցման հարցում, մասնավորապես, որ գրանցումը կատարվում է մեկ պատուհանի սկզբունքով, որ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տիպային փաթեթը պատրաստվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության ցանկացած գրասենյակում, որ վերացել է տարածքային տարանջատումը, այդուհանդերձ ոչ առևտրային կազմակերպությունների զգալի մասը կարող է գրանցվել միայն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության կենտրոնական ստորաբաժանումներում՝ Երևան քաղաքում: Նշված հանգամանքը  խոչընդոտում է մարզերի քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը: Ավելին, ՔՀԿ-ներ գրանցելու համար հասանելի չի առցանց գրանցման համակարգը:

9.2.       Անհրաժեշտ է ոչ առևտրային կազմակերպությունների համար https://www.e-register.am/ համակարգի միջոցով ստեղծել առցանց գրանցման հնարավորություն, իսկ ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալության սպասարկման բաժնի բոլոր գրասենյակներում՝ փաստաթղթերի ընդունման հնարավորություն:

9.3.       Նախատեսվում է սահմանել ՔՀԿ-ների անվանումները պաշտպանող օրենսդրական լուծումներ: Մասնավորապես, կազմակերպությունները չեն կարող ունենալ այնպիսի անվանում, որը շփոթության աստիճանի մոտ կլինի մեկ այլ կազմակերպության անվանմանը: Միևնույն ժամանակ, նշված նմանությունը հիմք չի լինի գրանցման մերժման համար, սակայն հիմք կարող է դառնալ այլ կազմակերպության կողմից անվան փոփոխության պահանջ ներկայացնելու համար: Կազմակերպության գրանցումը կարող է մերժվել, եթե վերջինի հիմնադիրները չեն պահպանել կազմակերպության անվանման անհատականացման օրենսդրական պահանջները:

9.4.       Այսպիսով, պարզեցվում և հստակեցվում է ոչ աևտրային կազմակեր­պությունների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակեր­պություններին ազատելով ավելորդ գործընթացներից և հնարավոր դարձնելով առցանց գրանցումը: Ապահովվում է կազմակերպությունների անվանումների անհատականացումը և պաշտպանությունը:

  1. 10.         Իրավական կարգավորումների ազատականացում.

10.1.     Գործող օրենսդրությունը ՔՀԿ-ների կառավարման հարցում բավականին ազատական մոտեցում է դրսևորել՝ կազմակերպության կառուցվածքի ձևավորումը թողնելով կազմակերպության կանոնադրությանը: Նման մոտեցումը արդարացված է՝ հաշվի առնելով, որ այն թույլ է տալիս կազմակերպություններին իրենց կանոնադրության միջոցով սահմանել գործու­նեության առանձնահատկություններին և պահանջներին առավել համապատասխանող կառուցվածք:

10.2.     Սույն Հայեցակարգով առաջարկվում է վերոհիշյալ մոտեցումն ընդլայնել և ազատականացնել օրենսդրական այլ կարգավորումները: Մասնավորապես, առաջարկ­վում է որոշումների ընդունման կարգի, ժողովներ հրավիրելու պարբերականության հետ կապված հարցերով նախատեսել առավել ճկուն կանոնակարգում:

10.3.    Իրավական կարգավորման ազատականացման և դիսպոզիտիվ նորմերի մասնաբաժնի ավելացման արդյունքում կբարձրանա կանոնադրության դերը որպես հիմնադիր իրավական փաստաթղթի, ինչը խթան կհանդիսանա ՔՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման համար:

  1. 11.          Հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովում.

11.1.      ՔՀԿ-ների գործունեության արդյունավետության առավել կարևոր նախապայմաններից է դրանց ֆինանսական կայունության ապահովումը: Երկարա­ժամկետ ֆինանսական մուտքերի ակնկալիքի պայմաններում ՔՀԿ-ները հնարավո­րություն կունենան կախված չլինել առանձին դոնորներից, պլանավորել և կյանքի կոչել երկարաժամկետ ծրագրեր, ինչը կհանգեցնի իրենց գործունեության որակական փոփո­խության: Նշված խնդրի լուծման համար նախատեսվում են ստորեև նշված գործիքները:

11.2.      Սեփական անունից առևտրային (ձեռնարկատիրական) գործունե­ության իրականացման հնարավորություն. Անմիջականորեն ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը ունի մեծ նշանակություն ՔՀԿ-ների ֆինանսական կայունության, ինչպես նաև դրանց բնականոն գործունեությունն ապահովելու համար: Անհրաժեշտ է վերանայել ՀԿ-ների կողմից անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումը: Ուղղակիորեն առևտրային կամ ձեռնարկատիրական գործունե­ությամբ զբաղվելը կարող է սահմանափակվել առաձնին տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերով կամ կազմակերպության կանոնադրությամբ:

11.3.     Ուղղակիորեն առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանա­փակման վերացումը կնպաստի, որպեսզի Հայաստանի օրենսդրությունը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: ԵԽ անդամ երկրները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության, նախատեսում են ՔՀԿ-ների առևտրային (ձեռնարկատիրական) գործունեությամբ զբաղվելու իրավունքը: Նման կարգավորումն առկա է նաև ԱՄՆ-ի և մի շարք այլ զարգացած երկրների օրենքներում: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձը պետք է նախատեսվի, որ ՔՀԿ-ները պետք է իրավունք ունենան զբաղվել այնպիսի առևտրային գործունեությամբ, ինչը բխում է իր նպատակներից և որոնք ամրագրված են կազմակերպության կանոնադրությամբ: 

11.4.     Քաղաքացիական հասարակության կառույցների պետական ֆինան­սավորման և դրամաշնորհների տրամադրման գործընթացների բարելավում. Հա­սարակական հատվածի զարգացման նպատակով ՀՀ կառավարու­թյունն ամեն տարի ֆինանսական աջակցություն է տրամադրում հասարակական կազմակերպու­թյուններին: 2010թ. պետական բյուջեով «ոչ կառավարչական (հասարա­կական) կազմակերպություններին նվիրատվության նպատակով» հատկացվել է 1.909.541.900 դրամ, 2011թ.` 1.986.069.900 դրամ, իսկ 2012թ. բյուջեով` 2.063.965.600 դրամ: 

11.5.     Սակայն, ինչպես վկայում են տեղական և միջազգային կազմակերպութ­յունների ուսումնասիրությունները, կառավարությունը չունի հասարակական սեկտորին ֆինանսական աջակցության տրամադրման համար հետևո­ղա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն, հստակ և թա­փան­ցիկ ըն­թա­ցա­կարգ, ո­րով կո­րոշ­վի, թե ինչ­պի­սի ծրագ­րեր են ֆի­նան­սա­վոր­վե­լու, ինչ մե­խա­նիզ­մով և ինչ­քան գու­մար է հատ­կաց­վե­լու ՔՀԿ-­նե­րին: Բա­ցի այդ, կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րի ի­րա­կա­նաց­ման մա­սին տե­ղե­կատ­վութ­յու­նը հա­սա­նե­լի չէ հան­րութ­յա­նը, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս եզ­րա­կա­ցութ­յուն­ներ ա­նել դրա­մաշ­նորհ­նե­րի տրա­մադր­ման արդ­յու­նա­վե­տութ­յան վե­րա­բեր­յալ` տեղ թող­նե­լով կո­ռուպ­ցիոն ռիս­կե­րի և չա­րա­շա­հում­նե­րի հա­մար[3]:

11.6.     Պե­տա­կան բյու­ջեից ՔՀԿ-­նե­րին ֆի­նան­սա­կան հատ­կա­ցում­ներ տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը չի կար­գա­վոր­վում ա­ռան­ձին օ­րեն­քով: Այդ գոր­ծըն­թա­ցը կար­գա­վո­րող ի­րա­վա­կան ակ­տերն էլ («Պետական բյուջեի մասին» ՀՀ օ­րենք, «Գնում­նե­րի մա­սին» ՀՀ օ­րենք, «ՀՀ Պե­տա­կան բյու­ջեից ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց սուբ­սի­դիա­նե­րի և դ­րա­մաշ­նորհ­նե­րի հատ­կաց­ման կարգ» (ՀՀ կա­ռա­վա­րութ­յան 2003թ. դեկ­տեմ­բե­րի 24 N 1937-Ն ո­րո­շում), «ՀՀ պե­տա­կան բյու­ջեից ՀՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մին հատ­կաց­ված մի­ջոց­նե­րը հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին որ­պես դրա­մաշ­նորհ­ներ հատ­կաց­նե­լու կարգ» (ՆՀ-118–Ն, 19-ը մա­յի­սի, 2008թ.) տար­բե­րութ­յուն­ներ չեն սահ­մա­նում առևտ­րա­յին, շա­հույթ հե­տապն­դող և այդ­պի­սի նպա­տակ­ներ չու­նե­ցող ՔՀԿ-­նե­րի միջև, ին­չը խիստ դժվա­րաց­նում է վեր­ջին­նե­րիս մաս­նակ­ցութ­յու­նը հե­տա­զո­տա­կան, սո­ցիա­լա­կան, կրթա­կան, մշտա­դի­տարկ­ման, խորհր­դատ­վա­կան և ն­մա­նատպ ծրագ­րե­րին: Պատ­կե­րը նույնն է նաև մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի կող­մից պե­տա­կան կա­ռա­վար­ման օ­ղակ­նե­րի (նա­խա­րա­րութ­յուն­ներ, ԾԻԳ-եր) մի­ջո­ցով ՔՀԿ-­նե­րին հաս­ցեագր­ված մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման կա­պակ­ցութ­յամբ:

11.7.      ՀՀ պե­տա­կան բյու­ջեից ՀԿ-­ներն ա­ջակ­ցութ­յուն ստա­նում են «Նվի­րատ­վութ­յուն­ներ ոչ կա­ռա­վա­րա­կան (հա­սա­րա­կա­կան) կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին», «Սուբ­սի­դիա­ներ ոչ պե­տա­կան ոչ ֆի­նան­սա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին», «Այլ ծախ­սեր» և «Հիմ­նա­կան բա­ժին­նե­րին չդաս­վող պա­հուս­տա­յին ֆոն­դեր» հոդ­ված­նե­րով (տնտե­սա­գի­տա­կան դա­սա­կար­գում): Փոր­ձա­գի­տա­կան ո­րոշ գնա­հա­տա­կան­նե­րով վեր­ջին տա­րի­նե­րին ՀՀ պե­տա­կան բյու­ջեից հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին տրա­մադր­ված գու­մա­րի ընդ­հա­նուր չա­փը կազ­մել է տա­րե­կան մոտ տա­սը մի­լիոն ԱՄՆ դո­լար[4]:

11.8.     Ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին հատ­կաց­վող նվի­րատ­վութ­յուն­նե­րի ա­մե­նա­խո­շոր շա­հա­ռուն ՀՀ ս­պոր­տի և ե­րի­տա­սար­դութ­յան նա­խարարութ­յունն է (42,9%), ո­րը մի­ջոց­նե­րի զգա­լի մա­սը տրա­մադ­րում է մար­զա­կան ֆե­դե­րա­ցիա­նե­րին, ո­րոնք գրանց­ված են որ­պես հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­ներ: Վե­րո­հիշ­յալ հոդ­ված­նե­րից ֆի­նան­սա­վո­րում է հատ­կաց­վում նաև պե­տութ­յան կող­մից հիմ­նադր­ված և/­կամ կա­ռա­վար­վող տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րի[5]: Սա­կայն թե՛ մար­զա­կան ֆե­դե­րա­ցիա­նե­րը, թե՛ պե­տութ­յան կող­մից հիմ­նադր­ված և/­կամ կա­ռա­վար­վող հիմ­նադ­րամ­նե­րը դժվար է ՔՀԿ-­ներ հա­մա­րե­լը, քան­զի դրան­ցում գե­րա­կա­յող է պե­տութ­յան մաս­նակ­ցութ­յու­նը: Ի դեպ, նշված կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը պե­տա­կան բյու­ջեից մի­ջոց­ներ են ստա­նում նաև «ըն­թա­ցիկ դրա­մաշ­նորհ­ներ պե­տա­կան հատ­վա­ծի այլ մա­կար­դակ­նե­րին» տո­ղով: Այ­սինքն, կա­ռա­վա­րութ­յունն ին­քը մի դեպ­քում այս կա­ռույց­նե­րը հա­մա­րում է ՔՀԿ-­ներ և հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­ներ, մեկ այլ դեպ­քում` պե­տա­կան հատ­վա­ծի մաս:

11.9.     Ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին օ­րենսդ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հա­մա­տեքս­տում անհրաժեշտ է հստա­կեց­նել ՀՀ պե­տա­կան բյու­ջեից ՔՀԿ-­նե­րին տրվող ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յան ռազ­մա­վա­րութ­յունն ու ըն­թա­ցա­կար­գե­րը` տար­բե­րա­կե­լով վեր­ջին­ներս շա­հույթ հե­տապն­դող կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հա­մար սահ­ման­ված ըն­թա­ցա­կար­գե­րից և մատ­չե­լի դարձ­նե­լով դրանք ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հա­մար: Ցան­կա­լի է, որ­պես­զի պե­տա­կան բյու­ջեից ՔՀԿ-­նե­րին մի­ջոց­նե­րի հատ­կա­ցու­մը ի­րա­կա­նաց­վի ա­ռան­ձին տո­ղով, որ­պես­զի ա­պա­հով­վի դրանց հաս­ցեա­կա­նութ­յու­նը և վե­րահսկ­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը: Պե­տա­կան բյու­ջեում ՔՀԿ-­նե­րին հատ­կա­ցում­նե­րի չա­փը պետք է ո­րոշ­վի` ել­նե­լով ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րից: Ընդ ո­րում, ՔՀԿ–­նե­րին կա­տար­վե­լիք հատ­կա­ցում­նե­րի տո­ղի ձևա­վո­րու­մը պետք է կա­պակց­ված լի­նի յու­րա­քանչ­յուր հա­ջորդ տար­վա բյու­ջեի ծրագ­րա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հետ:

11.10.   Պետական դրամաշնորհների մասին առցանց տվյալների շտեմարան. ՔՀԿ-­նե­րին հատ­կաց­վող պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վե­րահսկ­ման լավ մի­ջոց կա­րող է լի­նել առ­ցանց տվյալ­նե­րի բան­կը, որ­տեղ կլի­նեն տե­ղե­կութ­յուն­ներ տրա­մադր­ված դրա­մաշ­նորհ­նե­րի, տվյալ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­րած կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի մա­սին, կպա­րու­նակ­վեն հղում­ներ այն կայ­քին, որ­տեղ տե­ղադր­ված են դրանց տա­րե­կան հաշ­վետ­վութ­յուն­նե­րը: Կտե­ղադր­վեն նաև հայ­տա­րա­րութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­վե­լիք դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րե­րի վե­րա­բեր­յալ: Դա թույլ կտա ՔՀԿ-­նե­րին ո­րո­նում­ներ կա­տա­րել ոչ թե ա­ռան­ձին նա­խա­րա­րութ­յուն­նե­րի ու գե­րատես­չութ­յուն­նե­րի կայ­քե­րում, այլ անհ­րա­ժեշտ տե­ղե­կատ­վութ­յու­նը գտնել մեկ տե­ղում: 

11.11.    Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների՝ որպես առանձին կազմակերպական-իրավական ձևի նախատեսում և օրենսդրական կարգավորում: Որպես հիմնադրամների առանձնահատուկ տարատեսակ, առաջարկվում է սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը (ԱԿՀ): ԱԿՀ-ն հիմնադրամի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի՝ որպես առանձին ինստիտուտի, առանձնահատկությունները կսահմանվեն օրենքով:

11.12.   ԱԿՀ-ի որպես նվիրատվություն ստացած գումարի ազատ տնօրինման իրավունքը կսահմանափակվի օրենքով. ԱԿՀ-ները պարտավորված կլինեն տվյալ միջոցները ներդնել, և միայն ներդրումից ստացված շահույթը կարող են տնօրինել համաձայն իրենց կանոնադրությանը և նպատակներին: ԱԿՀ-ների մասին հայեցակարգային դրույթները տրված են 12-րդ կետում:

11.13.   ԱԿՀ-ները միջազգային պրակտիկայում համարվում են քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատությունների ֆինանսական կայունությունն ապահովող առավել գործուն միջոցներից մեկը: Նշված ինստիտուտի ներդնումը կնպաստի մշակութային և կրթական կազմակերպությունների գործունե­ության կայունության և արդյունավետության բարձրացմանը, քանի որ հաճախ նման կազմակերպությունների գործունեությանը  խոչնդոտում է ֆինանսական միջոցների սղությունը կամ դրամական հոսքերի անկայունությունը: ԱԿՀ-ները կարող են կիրառվել առողջապահական, կրթական, համայնքային զարգացման և այլ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակով:

11.14.   Ուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրա­վունքի և անձեռնմխելի կապիտալի հիմնադրամների իրավական կարգավորման դեպքում ՔՀԿ-ներին հասանելի կլինեն իրենց ֆինանսական ինքնուրույնությունն ու կայունությունը ապահովող գործիքներ, ինչն էլ կերաշխավորի վերջինների գործու­նեության կանխատեսելիությունը, հնարավորություն կտա իրականացնել երկարա­ժամկետ պլանավորում և կյանքի կոչել խոշոր ծրագրեր:

  1. 12.          Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի իրավական կարգավորումը.

12.1.      Օրենքով ԱԿՀ-ի նախատեսումը հնարավորություն կտա ունենալ հավելյալ գործիք՝ ուղղված ՔՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովմանը: Միևնույն ժամանակ հստակ օրենսդրական կարգավորումը կնվազեցնի հարկերից խուսափելու, փողերի լվացման և այլ չարաշահումների ռիսկերը, կապահովի գործունեության թափանցիկությունը և կխթանի մասնավոր անձանց կողմից ֆինանսական միջոցների տրամադրումը:

12.2.     ԱԿՀ-ների արդյունավետության համար անհրաժեշտ է նախատեսել հետևյալ սկբունքները և ինստիտուտները՝

Ա. Նպատակային դրամագլխի անձեռնմխելիություն և փողերի լվացման բացառում. արգելվում է անմիջապես օգտագործել ԱԿՀ-ի ստեղծման և համալրման նպատակով նվիրաբերված դրամական միջոցները՝ բացառությամբ դրանց ներդրումից: ԱԿՀ-ի ինստի­տուտի ներդրման սկզբնական փուլում մայր գումարը կարող է ներդրվել միայն պետական պարտատոմսերում՝ լինելով պետության ուշադրության կենտրոնում:

Բ. Թափանցիկություն. դրամագլխի հետ կապված բոլոր գրառումներն ու գործարքները հասանելի և բաց են դոնորների, աշխատողների և հասարակության բոլոր շահագրգիռ անդամների համար: ԱԿՀ-ն անցնում է տարեկան պարտադիր աուդիտ: Նվիրատուներն իրավունք ունեն ԱԿՀ-ից պաշտոնական տեղեկատվություն ստանալ դրա ձևավորման, կառավարումից ստացված եկամտի կամ վնասի չափի, կառա­վարումից ստացված եկամտի օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Գ. Հրապարակայնություն. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԿՀ-ն իրավունք ունի հայտարարել դրամական միջոցների հրապարակային հավաքագրում, ինչպես նաև, որ նպատակային դրամագլխի հավաքագրումը ենթադրում է հասարակության լայն շերտերի ներգրավում կազմակերպության առաքելության իրականացման գործում անհրաժեշտ է, որ ԱԿՀ-ի վերաբերյալ տեղեկությունները հասանելի լինեն հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո ԱԿՀ-ն պետք է սահմանված հաշվետվությունը տեղադրի իր կայքում (առկայության դեպքում) և www.azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում՝ կցելով նաև աուդիտի եզրակացությունը:

Դ. Ստեղծման նպատակների հստակություն և գործունեության ուղղությունների կայունություն. ԱԿՀ-ի կանոնադրությունը պետք է պարունակի տեղեկություններ իր նպատակների մասին: ԱԿՀ-ի շահառուները և գործունեության նպատակները կարող են փոփոխվել միայն դատարանի որոշմամբ, և միայն օրենքով սահմանված դեպքերում:

12.3.     ԱԿՀ-ի գործունեության արդյունավետության ապահովման համար, անհրաժեշտ է կիրառել ճկուն ֆիսկալ գործիքներ:

Ա. Անձեռնմխելի կապիտալի համալրմանն ուղղված գումարները, անկախ գումարի չափից, պետք է նվազեցվեն համապատասխան հարկատեսակների հարկման բազաներից (եկամտային հարկի, շահութահարկի և այլն):

Բ. Անձեռնմխելի կապիտալի ներդրումից ստացված եկամուտները, երբ դրանք ուղղվում են ՔՀԿ-ների համապատսախան ծրագրեր իրականացնելու համար չպետք է ավելացվեն շահութահարկի հարկային բազային:

Գ. Անձեռնմխելի կապիտալից ստացված եկամուտներով իրականացվող գործարք­ները պետք է ազատվեն ԱԱՀ-ով հարկումից:

  1. 13.         Կամավորության ինստիտուտի հստակ օրենսդրական սահմանում.

13.1.     Կամավորականությունը բոլոր երկրներում միշտ եղել և մնում է քաղաքացիական ակտիվության հիմնական տարրերից մեկը: Միևնույն ժամանակ կամավորականությունը, կամավորների կատարած աշխատանքը ամեն դեպքում պետք է որևէ կերպ արձանագրվի, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծավալուն և հասարակական հնչեղության ծրագրերին: Կամավորները գործունեության համար չեն ակնկալում դրամական փոխհատուցում: Այդուհանդերձ, իրականացված ծախսերի (օրինակ տրանսպորտային ծախսեր և այլն) փոխհատուցումը, պատվոգրերի, շնորհակալական նամակների, երաշխավորագրերի տրամադրումը կարող է խթանել կամավորականության զարգացմանը:

13.2.     Անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմ, որը մի կողմից կապահովի, որպեսզի ՔՀԿ-ների աշխատանքներում ընդգրկված կամավորները չհամարվեն անօրինական աշխատողներ, մյուս կողմից կբացառի իրավունքի չարաշահումը:

13.3.    Այս նպատակով առաջարկվում է սահմանել կամավորական աշխատանքի մասին հայտարարագրելու կարգը և ժամկետները, կամավորներին[6] գործուղման ուղարկելու, ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև տարվա ավարտին այդ մասին ամփոփ հաշվետվություն ներկայացնելու և տեղեկությունները հրապարակելու կարգը: Համապատասխան իրավական ակտով[7] կարող է կանոնակարգվել նաև այլ հարցեր. մասնավորապես, ինչ ծավալով, ինչ կարգով և որ դեպքերում կամավորները կարող են փոխհատուցում ստանալ ճամփորդական կամ այլ ծախսերի համար, ստանալ օրապահիկ և այլն: Նշված հարցերը կարևոր են ինչպես կամավորականության խթանման, այնպես էլ ՔՀԿ-ի հաշվապահական հաշվառման և հարկերը ճիշտ հաշվարկելու տեսանկյունից:

13.4.    Առաջարկվող լուծումները կապահովեն կամավորականության զարգա­ցումը Հայաստանի Հանրապետությունում, միևնույն ժամանակ կբացառեն գործատուների կողմից աշխատանքային հարաբերությունների չարաշահման, չգրանցված աշխատողներ պահելու և աշխատողների իրավունքների ոտնահարման, հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:

  1. 14.         Հասարակական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հանրային վերահսկողությունը.

14.1.     Ի տարբերություն առևտրային կազմակերպությունների ՔՀԿ-ների գործունեությունը հաճախ ունենում է մեծ հասարական նշանակություն և առավել կարևոր է հանրության համար: ՔՀԿ-ները հանրային կառավարման և ինքնակառա­վարման մաս են կազմում, ակտիվ և էական դերակատարում ունեն մի շարք ոլորտներում (կրթություն, սոցիալական ապահովում, առողջապահություն և այլն): Նշված կազմակերպությունների գործունեությունը ունի մեծ նշանակություն հասարակության լայն շրջանակների (ոչ միայն անդամների) համար, ուստի պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի ՔՀԿ-ների գործունեության, ներգրավված միջոցների, դրանց աղբյուրների և գործունեության ընդհանուր արդյունքների վերաբերյալ:

14.2.     Անհրաժեշտ է մշակել հաշվետվողականության այնպիսի համակարգ, որն անհամաչափ բեռ չի ստեղծի ՔՀԿ-ների համար և օգտակար և անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրի հանրությանը և պետությանը: Այս տեղեկությունները պետք է արագ և մատչելի լինեն հանրության բոլոր անդամների համար, քանի որ ՔՀԿ-ների հաշվետվողականության նպատակները ներառում են նաև վերջինների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության իրականացումը և անհատ դոնորների ու շահառուների իրավունքների պաշտպանությունը:

14.3.    ՔՀԿ-ների՝ հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է պարունակեն տեղեկություններ վերջինների անդամների քանակի, ֆինանսական միջոցների, ֆինանսավորման աղբյուրների, իրականացված ծրագրերի, շահառուների և դրանց խմբերի, պետական աջակցություն ստանալու կամ պետական ծրագրեր իրականացնելու և օրենքով սահմանված այլ հարցերի վերաբերյալ:

14.4.    Օրենքում պետք է հստակորեն սահմանվեն այն տեղեկությունները, որոնք պետք է հրապարակեն առանձին տեսակի կազմակերպությունները: Մասնավորապես այն կազմակերպությունները, որոնք ծրագրեր են իրականացրել պետական (հանրային) ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես նաև ԱՄՀ-ները հանրությանը ներկայացնում են առավել մանրամասն ֆինանսական և տարեկան ծրագրային հաշվետվություններ: Միևնույն ժամանակ, ինչպես նշված է վերը, այդ կազմակերպությունների համար տարեկան աուդիտը կլինի պարտադիր:

14.5.    Պետք է հստակորեն սահմանել ՔՀԿ-ների հաշվետվությունների ձևերը և բովանդակությանն առաջադրվող պահանջները, ինչպես նաև ներկայացման կարգն ու ժամկետները: Այսպես, սահմանված հաշվետվությունները պետք է հրապարակվեն www.azdarar.am պաշտոնական կայքի միջոցով՝ նպատակ ունենալով ապահովել ՔՀԿ-ների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բոլոր հաշվետվությունների հասանելիությունը մեկ աղբյուրից: Միևնույն ժամանակ օրենքով պետք է սահմանվեն հաշվետվություն հրապարակելու առավել բարենպաստ պայմանները:

14.6.    Տարեկան հաշվետվությունները չհրապարակելը կհանգեցնի նախազգու­շացման, իսկ նույն խախտումը երկու կամ ավելի անգամ կատարելու համար կնա­խատեսվի այլ պատասխանատվության միջոցներ (տուգանք): Որոշ դեպքերում և կազմակերպությունների որոշ տեսակների դեպքում բազմակի անգամ հաշվետվություն չհրապարակելը կարող է դիտվել որպես օրենքի պահանջների էական խախտում, ինչը կհանգեցնի ՔՀԿ հարկադիր լուծարման՝ դատարանի համապատասխան վճռի հիման վրա:

14.7.     Առաջարկվող լուծումները առավել թափանցիկ կդարձնեն ՔՀԿ-ների գործունեությունը, կապահովեն հասարակության անդամների տեղեկացվածությունը առկա կազմակերպություն­ների, իրականացվող ծրագրերի, պետության կողմից տրամադրվող աջակցության մասին: Պետությունը հնարավորություն կունենա համապարփակ տեղեկություններ ստանալ ՔՀԿ-ների իրականացվող ծրագրերի և շահառուների մասին: Արդյունքում հնարավոր կլինի ապահովել պետական աջակցության բարձր արդյունավետու­թյունը, առկա ռեսուրսները առավել կենտրոնացնելով հասարակական աջակցու­թյունից դուրս մնացած և առավել կարիքավոր ոլորտներում:

  1. III.          Օգտագործված հրապարակումների, ուսումնասիրությունների և միջազգային կազմակերպությունների հանձնարարականների ցանկ
  2. 15.         Սույն հայեցակարգը մշակվել  է հայաստանյան և միջազգային կազմակերպությունների և փորձագետների կողմից իրականացված մի շարք հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: Հայեցակարգը մշակելիս նաև հաշվի են առնվել միջազգային կազմակերպությունների մի շարք հանձնարարականներ (recommendations): Ստորև ներկայացնում ենք սույն հայեցակարգի համար հիմք ծառայած փաստաթղթերի ամբողջական ցանկը՝

-        Հանրային խորհրդի «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակեր­պությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծ

-        Քաղաքացիական հասարակության ցանցի «Հասարակական կազմակեր­պու­թյունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի» նախագիծ:

-        Զեկույց՝ մշակված Լյուբեն Պանովի կողմից «Շահույթ չհետապնդող իրավունքի բուլղարական կենտրոն» (BCNL/ՇՀԻԲԿ)

-        The International Journal of Not-for-Profit Law; Volume 9, Issue 3; July 2007

-        Comparative Overview of European Standards and Practices in Regulating Public Participation; Katerina Hadzi-Miceva-Evans, European Center for Not-for-Profit Law

-        European Union Advisory Group to the Republic of Armenia; Strengthening Civil Society and its Interaction with State Institutions; Policy Paper - DRAFT FOR COMMENTS

-        EUROPEAN PRACTICES ON IMPLEMENTATION OF POLICY DOCUMENTS AND LIAISON OFFICES THAT SUPPORT CIVIL SOCIETY DEVELOPMENT; Katerina Hadzi-Miceva-Evans (Senior Legal Advisor, ECNL) with research support provided by Hanna Asipovich (Project Coordinator, ECNL), Andrea Judit Toth (Program Manager, ECNL) and Fabrice Suplisson, ICNL consultant

-        Guidelines for Laws Affecting Civic Organizations; Second Edition, Revised and Enlarged OPEN SOCIETY INSTITUTE

-        ՀԿ-ների գործունեության իրավական դաշտի ներկայիս վիճակը Հայաստանում

-        THE ROLE OF LEGAL REFORM IN SUPPORTING CIVIL SOCIETY: AN INTRODUCTORY PRIMER International Center for Not-For-Profit Law and United Nations Development Programme; August 2009

-        Правовые основы деятельности некоммерческих организаций в Центральной и Восточной Европе; Дуглас Ратцен, Дэвид Мур, Майкл Дарем

-        CIVICUS CSI National Implementation Team papers:

(1)        Armenian civil society: from transition to consolidation. Analytical Country Report; Yerevan 2010

(2)       Armenian Civil Society: from Transition to Consolidation. Policy Action Brief; Yerevan 2010

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

....-ի ....-ի նիստի

N ... որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

հ/հ

Միջոցառման անվանումը

Միջոցառման կատարման ժամկետը

Պատասխանատու պետական կառա­վարման մարմնի անվանումը

Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

  1.  

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փո­փոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել:

 

2014 թվականի ապրիլի  3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ընթացիկ հաշիվներ

  1.  

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին», «Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ըստ անհրաժեշտության) ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել:

 

2014 թվականի մայիսի  3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ընթացիկ հաշիվներ

  1.  

«Անձեռնմխելի կապիտա­լով հիմնադրամի մասին»,

«Եկամտային հարկի մա­սին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքում փո­փոխություններ և լրացում­ներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում փոփո­խություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հար­կի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառա­վարություն ներկայացնել:

 

2014 թվականի հունիսի  2-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ընթացիկ հաշիվներ

  1.  

Կամավորության ինստիտուտի իրավական կարգավորման մոդելի վերաբերյալ և տեխնիկական լուծումների նախնական տեխնիկական առաջադրանքի մոդելի մշակման տեղեկանք

2014 թվականի սեպտեմբերի  3-րդ տասնօրյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

ընթացիկ հաշիվներ

  1.  

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» , «Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնել:

 

 

2014 թվականի հունիսի  3-րդ տասնօրյակ

 

ընթացիկ հաշիվներ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՔՀԿ-ների առկա օրենսդրական խնդիրները լուծելու և տվյալ ոլորտը հետագա զարգացնելու անհրաժեշտությամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2009 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշված նախագծում ներառված առաջարկները մտահոգեցին քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ուստի ստեղծվեց Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ: Համախմբված ավելի քան 300 հասարակական կազմակերպությունների նպատակն էր՝ մասնակցել դաշտը կարգավորող օրենսդրության մշակման աշխատանքներին և ներկայացնել առաջարկություններ:

Օրենքի այս նախագծի մշակումից հետո տարբեր կառույցներ  կազմակերպվեցին հանրային քննարկումներ, որոնց նպատակն էր բարձրաձայնել դաշտում առկա խնդիրները և առաջարկել առավել համապարփակ և ընդունելի լուծումներ: Ապա, ներկայացված առաջարկներն ու տեսակետներն ամփոփվեցին և  դարձան սույն հայեցակարգի մշակման համար:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առկա դասակարգումը, և առաջին հերթին դրա արդյունքում առաջ եկող սահմանափակումները, մի շարք խնդիրներ են առաջացնում: Փաստորեն օրենսդրական կարգավորման արդյունքում անհնար է լինում որոշ չափանիշներով ՔՀԿ-ի հիմնադրումը: Օրինակ, օրենսդրությունը չի նախատեսում սահմանափակ մասնակցությամբ ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման հնարավորություն, իսկ վերջինները ոչ առևտրային գիտական, գիտահետազոտական կենտրոնների (tink tank) գործունեության համար ամենահարմար կազմակերպչական-իրավական տարբերակն են: Միևնույն ժամանակ, առկա օրենսդրական կարգավորումները բավականին խիստ են, իմպերատիվ նորմերը գերակշռում են, ինչը հնարավորություն չի տալիս առավել ճկուն մշակել անհրաժեշտ կանոնադրական կարգավորումները: Ավելին, ոչ առևտրային կազմակերպությունների առկա դասակարգման մեջ բացակայում են այնպիսի կազմակերպական իրավական ձևեր, որոնցում միաժամանակ հնարավոր կլինի միավորվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության ժամանակ առկա խնդիրներով պայմանավորված և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ներկայացվող բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է ՀՀ գործող օրենսդրության վերանայում, որի արդյունքում օրենսդրությունը կհամապատասխանեցվի քաղաքացիական հասարակության ներկա պահանջներին և խնդիրներին, և կխթանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը: Մասնավորպես, առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլուխ 5-ում (Իրավաբանական անձինք)՝ վերանայելով ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, ինչպես նաև ընդունել համապատասխան հատուկ օրենսդրություն՝ առանձին կազմակերպական-իրավական տեսակների մասով:

 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Հայեցակարգի ընդունման նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացումը՝ գործող օրենսդրությունը ներկա պահանջներին համախատասխանեցնելու միջոցով:

Այսպիսով, ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, ապահովել հասարակության անդամների տեղեկացվածությունը առկա կազմակերպությունների գործունեության, իրականացվող ծրագրերի, պետության կողմից տրամադրվող աջակցության մասին:

Պետությունը հնարավորություն կունենա համապարփակ տեղեկություններ ստանալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի և կկարողանա առավել արդյունավետ օգտագործել տեղային միջամտությունների գործիքը, առկա ռեսուրսները առավել կենտրոնացնելով հասարակական աջակցությունից դուրս մնացած և առավել կարիքավոր ոլորտներում կամ բնակավայրերում: Արդյունքում, կապահովվի թափանցիկությունը և տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման արդյունավետությունը:


ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ և ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 


[1] Այդպիսի խնդիր առաջանում է, օրինակ, սպորտային ֆեդերացիաներում, երբ կարիք է առաջանում միավորել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններ (սպորտային թիմերը և ակումբները կարող են ստեղծվել ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպու­թյունների ձևով):

[2] Շահույթ չհետապնդող կազմակերպության ներքո ֆիզիկական և իրավաբանական անձանց միավորման իրավական կարգավորումներ են գործում եվրոպական մի շարք երկրներում, օրինակ, Լիտվայում (Law on associations, Law on Public Institutions), Լատվիայում (Associations and Foundations Law, Law on non-profit organizations), Բուլղարիայում (Bulgarian Non-Profit Legal Entities Act), Չեխիայի Հանրապետությունում (Act on Public Benefit Corporations), Էստոնիայում (Non-profit Associations Act):

[3] Տե՛ս Քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յան կա­ռույց­նե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման մե­խա­նիզմ­նե­րը ՀՀ­-ում: PFCS, USAID, CDPF, Եր­ևան, 2012, էջ 5; 10:

[4] «ՀԿ-­նե­րի գոր­ծու­նեութ­յան ի­րա­վա­կան դաշ­տի ներ­կա­յիս վի­ճա­կը Հա­յաս­տա­նում»: Զե­կույց` մշակ­ված Լ.­Պա­նո­վի կող­մից: «Շա­հույթ չհե­տապն­դող ի­րա­վուն­քի բուլ­ղա­րա­կան կենտ­րոն», 2011: («Քաուն­թեր­փարթ ին­տեր­նեյ­շենլ», ԱՄՆ ՄԶԳ):

[5] Օ­րի­նակ` ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յանն կող­մից 2011թ. ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յան ծրագ­րե­րի շրջա­նակ­նե­րում որ­պես ՔՀԿ-­ներ են ներ­կա­յաց­վել Գյում­րու տնտե­սա­կան զար­գաց­ման հիմ­նադ­րա­մը, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին մրցու­նա­կութ­յան հիմ­նադ­րա­մը, Հա­յաս­տա­նի փոքր և մի­ջին ձեռ­նար­կութ­յուն­նե­րի զար­գաց­ման ազ­գա­յին կենտ­րոն հիմ­նադ­րա­մը, Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սար­դա­կան հիմ­նադ­րա­մը:

[6] Սույն հայեցակարգի շրջանակներում կամավորներ հանդիսանում են այն ֆիզիկական անձինք, ովքեր չեն հանդիսանում տվյալ հասարակական կազմակերպության անդամ (վերջինների աշխատանքը a priori համարվում է կամավորական, եթե այլ բան չի ապացուցվում), այլ մասնակցում են տվյալ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին հասարակական հիմունքներով՝ սահմանված կարգի համաձայն:

[7] Կամավորության ինստիտուտը առաջարկվում է կարգավորել օրենքով: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ այն առանձին օրենսդրական լուծումներին համապատասխանեցնելու նպատակով