Դեպի վեր

21/11/2014

Հայեցակարգ՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ

Բնակելի տարածության օգտագործման իրավունքը

Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը հայեցակարգային առումով խնդրահարույց է: Եթե սույն հոդվածով նախատեսված իրավունքը գույքային է, (նման եզրահանգման հիմք է այն, որ սույն իրավունքը ծագում է սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի հիման վրա), ապա անհասկանալի է, թե ինչու այն չի կարող գրավ դրվել, օտարվել կամ դառնալ այլ գործարքների առարկա: Նման կարգավորման արդյունքում կարող է էականորեն և երբեմն նաև ավելի մեծ ծավալով, քան անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, սահմանափակվել սեփականատիրոջ տնօրինման իրավազորությունը:

Մինչդեռ, եթե սույն իրավունքը ենթադրում է անձի հետ անխզելիորեն կապ, որն առաջանում է այնպիսի բնույթի, ինչպիսին օրինակ կտակային հանձնարարության հիման վրա առաջացած գույքային իրավունքը, ապա սեփականատերը որևէ կերպ չպետք է կարողանա այն դադարեցնել առանց իրավատիրոջ համաձայնության, փոխհատուցմամբ:

Քանի որ քաղաքացիական օրենսգրքի զարգացման պատմությունը ցույց է տվել երկրորդ մոտեցման հնարավոր ռիսկերը ուստի մեր նախընտրությունը առաջին տարբերակն է:

Քննարկման առարկա կարող է դառնալ նաև փոխհատուցման չափի բանաձևը, քանի որ փորձագետներին բազմաթիվ մտահոգություններ են հայտնել այդ չափի շատ փոքր լինելու կապակցությամբ: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն