Դեպի վեր

21/11/2014

Հայեցակարգ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հիփոթեքի նորմերին վերաբերող դրույթների մասին

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հիփոթեքի նորմերն վերաբերող դրույթների մասին

 

1. Ներածություն

 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (1998թ) պարունակում է առանձին բաժին հիփոթեքի վերաբերյալ (260-272 հոտվածներ) և բավականին մանրամասն կարգավորում է այն: Համաձայն միջազգային փորձագետների մասնագիտական վերլուծությանը (GIZ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները հիմնականում համապատասխանում են միջազգային լավագույն փորձի և պարունակում են այնպիսի կարգավորումներ, որոնք արդիական են զարգացած մի շարք Եվրոպական երկրներում (օրինակ՝ Գերմանիայում և Ֆրանսիայում):

 

2. Առկա խնդիրները և փոփոխությունների անհրաժեշտությունը

 

Ամենուայնիվ, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ է վերանաել որոշ դրույթներ և սահմանումներ գործող օրենսգրքում: Մասնավորապես, 2005 թվականին առաջարկվել և ընդունվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումնել արդեն իսկ գործող նորմերում: Սակայն դեռևս առկա են թերություններ թե՛ սահմանումների մեջ, թե՛ ձևակերպումների մեջ, որինց մասին առաջարկություննեը ներկայացնում ենք ստորև:

 

3. Առաջարկվող լուծումները

 

• Թեև կոնտինենտալ համակարգի շատ երկրներում հիփոթեքը չի հանդիսանում գրավի տեսակ, գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այն մոտեցումումը, որ հիփոթեքն անշարժ գույքի գրավն է, էականորեն չի փոփոխում հիփոթեքի բնույթը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հասարակության գիտակցությունում արմատացել է այդ մոտեցումը, առաջարկում ենք այդ տեսակետից Քաղաքացիական օրենսգրում որևէ փոփոխություն չկատարել:

• Առաջարկում ենք, որպեսզի հիփոթեքով ապահովվի նաև ապագայում ծագելիք կամ պայմանական պարտավորությունները:

• Անհրաժեշտ է սահմանել կադաստրում գրանցված տեղեկությունների հավաստիության սկզբունքը հիփոթեքը և դրանով ապահովված պարտավորությունները պարտատիրոջ կողմից այլ անձի փոխանցելիս (պահանջի իրավունքի բարեխիղճ ձեռքբերող):

• Առաջարկում ենք Քաղաքացիական օրենսգրում սահմանել դրույթ, համաձայն որի այն դեպքում, երբ պարտապան չհանդիսացող գրավատուն կատարում է պարտավորությունը, հիփոթեքով ապահովված պահանջի իրավունքը փոխանցվում է իրեն:

• Քաղաքացիական օրենսգրում սահմանված են որոշ անիմաստ պայմաններ, որոնք էական են պայմանագրի համար (օրինակ՝ կողմերի բնակության վայրերը, պայմանագրի կնքման վայրը և այլն): Առաջարկում ենք առավելագույնս կրճատել այդ իմպերատիվ պահանջները: Միևնույն ժամանակ, որոշ պայմաններ, որոնք ցանկալի է, որի լինեն էական, սահմանված չեն օրենսգրքում (օրինակ՝ եթե պարտապանն ու գրավատուն նույն անձիք չեն, ապա անհրաժեշտ է հիփոթեքի պայմանագրում նշել նաև երրորդ անձի անունը):

• Առաջարկում ենք, Քաղաքացիական օրենսգրքում սահմանել դրույթ, համաձայն որի բոլոր այն անձիք, որոնց վիճակը հիփոթեքի առարկայի իրացման արդյունքում կարող է վատթարանալ, իրավունք ունենան կատարել ապահովված պարտավորությունը, ինչի դեպքում հիփոթեքը կփոխանցվի իրենց:

• Եթե պարտապանը գրավատուի պատճառով ստիպված լինի վաղաժամկետ բավարարել պարտապանի պահանջները, հիփոթեքը պետք է փոխանցվի պարտապանին, հիփոթեքի պայմանագրի պայմանները գրավատուի կողմից խախտման արդյունքում իրեն հասցված վնասների հատուցման պահանջի մասով:

• Հիփոթեքի գլուխը կարիք ունի նաև խմբագրման՝ այն ավելի հստակեցնելու, ավելնորդ և կրկնվող դրույթներից ձերբազատվելու նպատակով:

 

4. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Առաջարկվող կարգավորման նպատակն է առաջին հերթին ապահովել շրջանառու գույքի հետ կապված հիփոթեքի գործարքների պարզությունը և օրենսդրական կարգավորման հստակությունը։ Սրանով ապահովվում է օրենսդրական մատչելիությունը և պարզությունը հանրության լայն խավերի համար, հնարավորինս բացառելով իրավական դրույթների երկակի մեկնաբանությունների հնարավորությունը։ Արդյունքներից է նաև հիփոթեքի վերաբերյալ իրավական նորմերի համակարգային կարգավորումը, որը կհանգեցնի անշարժ գույքի շուկայի կայունացմանը և հիփոթեքային շուկայի զարգացմանը։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն