25/12/2014

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1 կետով.

«13.1) տնօրինում է քրեակատարողական վարչության նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման ֆոնդի միջոցները.»:

 Հոդված 2. լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-րդ հոդվածով.

«Հոդված 30.1 Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական          ծառայության հիմնական     խնդիրների    իրականացման արդյունավետության բարձրացման, քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ապահովման սարքավորումներով վերազինման և քրեակատարողական ծառայության աշխատակիցների նյութական խրախուսման նպատակով քրեակատարողական ծառայությունում գործում է նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ՝  ֆոնդ):

 2.  Ֆոնդը կազմավորվում է՝

1)   միջազգային ու դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող
ֆինանսական  միջոցներից.

2)             քրեակատարողական ծառայության կողմից վարչական իրավախախտումների համար գանձված տուգանքներից.

3)             ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական նվիրատվություններից.

4) քրեակատարողական ծառայության կողմից վճարովի ծառայությունների մատուցումից  ստացված միջոցներից։

3. Ֆոնդը ծախսվում է՝

1)  կալանավորվածների և դատապարտյալների անձնական և մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար.

2)     քրեակատարողական հիմնարկների ու մարմինների շենքերի,
շինությունների և նյութատեխնիկական ու սոցիալական պայմանների զարգացման
համար.

3)      քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավման և նյութական խրախուսման համար.

4)      քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ապահովման սարքավորումներով վերազինման համար:

4.       Ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱԱԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ և նույնաբնույթ իրավական ակտերի (հատուկ ծառայությունները կանոնակարգող իրավական ակտեր. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 33.1 հոդված,  ըստ որի, արտաբյուջետային ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով` պետական ֆինանսների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցված նախահաշվի համաձայն: «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարը պետական բյուջե մուտքագրելուն (վերականգնելուն) համամասնորեն, իսկ հայտնաբերված լրացուցիչ գումարի վճարման պարտավորությունը հաստատող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ ամբողջությամբ: Նույն հոդվածում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով: «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսայինծառայությունում սահմանվում է մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող մաքսավճարներից, մաքսային կանոնների խախտումների գործերով նշանակված վարչական տուգանքների երեսուն տոկոս մասնահանումներից, հետբացթողումային հսկողության իրականացման արդյունքում պետական բյուջե գանձվող լրացուցիչ մաքսային վճարների ու դրանց հետ կապված` օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցների տասը տոկոս մասնահանումներից և նույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն կիրառվող տուգանքներից: «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարողը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները) միասնականության ապահովմամբ։

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս առկա են որոշ հարաբերություններ, որոնք հստակ չեն կարգավորվում «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես չի կարգավորվում նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման ֆոնդ ունենալու հանգամանքը, մինչդեռ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 259-Ն որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը թույլատրվել է բացել արտաբյուջետային հաշիվ։ 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի առնվել նույնաբնույթ իրավական ակտերի միասնականությունը, ինչպես նաև կամրագրվեն քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 259-Ն որոշման մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանել ֆոնդի միջոցները մուտքագրելու և օգտագործելու կարգը։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների

բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (2014)

տարի

Հաջորդող 3 տարիները

2015 թ.

2016 թ.

2017 թ.

Ըստ 2014 թվականի պետական բյուջեի

Փոփոխու-թյունը 2014 թվականի պետական բյուջեի համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2014 թվական)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2014 թվական)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2014 թվական)

1

2

3

4

5

6

1. Եկամուտներ

-

-

-

-

-

1.1. պետական բյուջեի եկամուտներ

-

-

-

-

-

1.2. ՏԻՄ եկամուտներ

-

-

-

-

-

2. Ծախսեր

-

-

-

-

-

2.1. պետական բյուջեի ծախսեր

-

-

-

-

-

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

-

-

-

-

-

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

0

-

-

-

-

3.1. պետական բյուջե

0

 

 

 

 

3.2. ՏԻՄ բյուջե

-

-

-

-

-

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

-

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

-