20/01/2015

Հաշվետվություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի 2014 թվականի գործունեության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 777-Ն որոշմամբ հաստատված ծրագրային միջոցառումները իրականացվել են սահմանված ժամկետներում:

  1. 1.    Իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտ.

Աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության կողմից մշակվել են թվով 161 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 147-ը ՀՀ օրենքների նախագծեր, 9-ը՝ ՀՀ կառավարության որոշման նախագծեր, 3-ը՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծեր, 2-ը՝ նախարարի հրամանների նախագծեր:

 

Աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության կողմից մշակվել են 39 իրավական ակտերի նախագծեր, որոնցից 15-ը՝ ՀՀ օրենքների նախագծեր, 16-ը՝ ՀՀ կառավարության որոշման նախագծեր, 10-ը՝ նախարարի հրամանների նախագծեր:

 

Մասնավորապես մշակվել են հետևյալ իրավական ակտերի նախագծերը.

  • «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ կից փաթեթով, որն ընդունվել է 2014թ. մայիսի 19-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հունիսի 28-ին: 
  • «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ կից փաթեթով, որն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից 2014թ. հունիսի 21-ին: 
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից 2014թ. հունիսի 10-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 3-ին:
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որն ընդունվել է 2014թ. հունիսի 21-ին:
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք ընդունվել են ամբողջությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014թ. դեկտեմբերի 17-ին: 
  • «Տեղական հանրաքվեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն ընդունվել է ամբողջությամբ 2014թ. դեկտեմբերի 17-ին: 
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք ներկայացված են ՀՀ կառավարություն: 
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացված են ՀՀ կառավարություն:
  • Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 15-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» թիվ 662-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝ մշակվել են «Հանրաքվեի մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Նախագծերը ներկայացված են ՀՀ կառավարություն: 
  • «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը ներկայացված է ՀՀ կառավարություն: 
  • «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին 01/16/10457-14 թվակիր գրությամբ ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի.
  • «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: 2014 թվականի հուլիսի 31-ի 01/5509-14 թվակիր գրությամբ ներկայացվել է ՀՀ Կառավարության աշխատակազմ:
  • «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: Նախագծերը 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 01/8325-14 թվակիր գրությամբ ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:
  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: Սույն նախագծերը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին 02/16/10725-14 թվակիր գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:
  • «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենք, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ: Սույն օրենքների փաթեթը ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 17-ին:
  • «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ: Սույն օրենքների նախագծերի փաթեթը 2014 թվականի նոյեմբերի 17-ին 01/8896-14 թվակիր գրությամբ ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:
  • «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկություն անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ: Սույն օրենքների նախագծերը 2014 թվականի դեկտեմբերի 29-ի 02/19/10713-14 թվակիր գրությամբ ներկայացվել է ՀՀ Կառավարության աշխատակազմ:
  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք: 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք: 2014 թվականի դեկտեմբերի 18-ին 01/10129-14 թվակիր գրությամբ ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:
  • «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2014 թվականի օգոստոսի 12-ին 01/16/5830-14 թվակիր գրությամբ ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի: Կարծիքները ստանալուց հետո որոշվել է նախագծի շրջանառությունը կասեցնել
  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին». «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ: Սույն նախագծերը 2014 թվականի հոկտեմբերի 10-ի 01/7672-14 թվակիր գրությամբ ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:

Թվարկված նախագծերի մի մասն մշակվել են ի կատարումն ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ծրագրի պահանջների: 

 

  1. 2.    Իրավական ակտերի նախագծերի փորձաքննության ոլորտ 

Աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալություն հաշվետու ժամանակահատվածում մուտքագրվել են թվով 2831 իրավական ակտերի նախագծեր, որոնց վերաբերյալ տրամադրվել պետական փորձագիտական եզրակացություններ: Այսպես՝ hաշվետու ժամանակահատվածում գործակալության կողմից պետական փորձագիտական եզրակացություն է ներկայացվել թվով 517 օրենքների նախագծերի, 220 ընդունված օրենքների, ՀՀ Նախագահի 12 նորմատիվ և անհատական հրամանագրերի նախագծերի, ՀՀ կառավարության նորմատիվ բնույթի 890 որոշումների և 498 անհատական բնույթի որոշումների նախագծերի, ՀՀ վարչապետի նորմատիվ բնույթի 6 և անհատական բնույթի 290 որոշումների նախագծերի, ՀՀ կառավարության 60 արձանագրային որոշումների նախագծերի վերաբերյալ: Պետական գրանցում են ստացել, ինչպես նաև պետական փորձագիտական եզրակացություն է ներկայացվել 398 գերատեսչական նորմատիվ ակտերի վերաբերյալ: Գործակալության կողմից թվով 1352 գրություններով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններին և քաղաքացիներին ներկայացվել են պատասխաններ:

 

  1. 3.   Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապերի ոլորտ:

Աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարան է ներկայացվել ՀՀ կառավարության թվով 31 դիրքորոշում (9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները): Ընդ որում, այդ թվի մեջ չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումները, որոնք 15-ն են: Եվրոպական դատարան ներկայացված դիրքորոշումների 17 նախագիծ մշակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և քրեական գործերով բաժնի, իսկ 14 նախագիծ՝ Վարչության քրեական և վարչական գործերով բաժնի կողմից:

  • Նշված գանգատների առնչությամբ Վարչության աշխատակիցներին հանձնարարվել է ուսումնասիրել գանգատներում բարձրացված հարցերին առնչվող ներպետական օրենսդրությունը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Կատարված աշխատանքներն ամփոփվել և ներկայացվել են հաստատման` պահպանելով սահմանված բոլոր ժամկետները:
  • Վարչությունը նաև ներգրավված է եղել երեք առանձին գործերով բարեկամական կարգավորման միջոցով հարցի լուծման գործընթացին, որոնցով մշակել և հաստատման է ներկայացրել Եվրոպական դատարան ներկայացման համար անհրաժեշտ գրությունների նախագծերը: Նշված գործերից երկուսի վերաբերյալ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել համապատասխան գանգատները («Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» և «Թարխանյանն ընդդեմ Հայաստանի») հանել քննվող գործերի ցուցակից:
  • Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված նաև 3 այլ գանգատներ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման ներկայացման համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետներն ավարտվում են 2015 թվականի հունվար ամսին: Նշված գանգատների առնչությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Տվյալ գործերով Վարչության կողմից ապահովվել է տեղական իրավասու մարմինների հետ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:
  • Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են նաև Եվրոպայի խորհրդի այլ պետությունների դեմ ներկայացված երկու գանգատ, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությանն առաջարկվել է ներգրավվել որպես երրորդ կողմ: Երկու գործով էլ ՀՀ կառավարությունը հայտնել է երրորդ կողմ ներգրավվելու իր ցանկության մասին:

 

Եվրոպական դատարանի վճիռների կատարում.

  • Վարչությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում Դատարանի վերջնական վճիռների և որոշումների կատարման ուղղությամբ: Նախ, հաշվետու ժամանակահատվածում Վարչության կառուցվածքում ստեղծվել է նոր՝ Վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժին, որի հիմնական գործառույթներն են՝ 1) ապահովել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների և որոշումների պահանջների կատարումը,  2) ապահովել Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների ներդրումը (մասնավորապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի ու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային այլ փաստաթղթերի մասով):
  • Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը շարունակել է ակտիվ և անմիջական համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ: Նշված դեպարտամենտի հետ համագործակցության և Վարչության կողմից ներկայացված լրացուցիչ և ամբողջական Գործողությունների հաշվետվությունների ներկայացման արդյունքում 2014 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն քննարկել է 5 վճիռ և փակել այդ վճիռների կատարողական վարույթները: Փակված վարույթներից են նաև «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի», «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» և «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» վճիռներով վարույթները (վճիռները վերաբերում էին «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու խնդրին):
  • Բացի դրանից, Եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկող վերը նշված դեպարտամենտի հրավերով Վարչության նոր բաժնի աշխատակիցները ս.թ. դեկտեմբերի 2-ից 4‑ը մասնակցել են Նախարարների կոմիտեի հերթական՝ մարդու իրավունքների հարցերով 1214-րդ ժողովին: Միաժամանակ, դեկտեմբերի 5-ին նրանք մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարության և ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության միջև Ստրասբուրգում անցկացված երկկողմ խորհրդակցություններին, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման և դրանց հնարավոր փակման հետ կապված հարցեր:
  • Եվրոպական դատարանի վճիռների կատարման ուղղությամբ Վարչությունն ապահովել է նաև 2014 թվականին կայացված «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» վճռով արդարացի փոխհատուցման ենթակա գումարի վճարումը, վճռի թարգմանությունն ու ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակումը: Բացի դրանից, Վարչությունն ապահովել է նաև 2014 թվականին կայացված մյուս երեք գործերով («Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի») վճիռների թարգմանությունը: ՀՀ արդարադատության նախարարության Թարգմանությունների կենտրոնի կողմից թարգմանությունները ստանալուն պես Վարչությունը կապահովի հայերեն տեքստերի մասնագիտական խմբագրումը և հրապարակումը:
  • Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունը ներգրավված է եղել առանձին օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, որոնց մշակումը պայմանավորված է եղել Եվրոպական դատարանի վճիռների կատարման անհրաժեշտությունից: Մասնավորապես, Վարչության մասնակցությամբ մշակվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում են կատարելագործել ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգը և քրեակատարողական օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի սահմանած իրավական չափանիշներին:

 

  1. 4.   Միջազգային հարաբերությունների ոլորտ.

2014 թվականը ՀՀ արդարադատության նախարարության համար կարևորվում է տարածաշրջանային երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք փոխայցելությունների, դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների և փոխանակված փորձի առումով:

          2014թ. հունիսի 17-20-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին: Պաշտոնական այցի ընթացքում նախարարը հանդիպել է Սերբիայի Հանրապետության  արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր:

          2014 թվականի նոյեմբերի 2-4-ը Ղազախստանի Հանրապետության  արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի հրավերով ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Աստանայում:  Աշխատանքային այցի հիմնական նպատակն էր՝   ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը: Պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովի, Գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիի ինչպես նաև արդարադատության նախարարության համակարգի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Երկկողմ համագործակցության շրջանակում կարևորվում է նաև նոյեմբերի 20-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության  արդարադատության նախարար Ա. Կոնովալովի հրավերով ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Մոսկվա: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաներ, մասնավորապես, դատական մարմինների ակտերի կատարման ապահովման, օրինաստեղծ գործունեության մեթոդական ապահովման, բնակչության իրավական օգնության տրամադրման կազմակերպման, քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային պարտավորությունների կատարման ապահովման հիմնահարցեր: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը, որի կազմում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս.Քրմոյանը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ա.Կոնովալովի հետ, Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գ.Կորնիենկոյի, Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն Ա.Պարֆենչիկովի հետ:    

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչությունում (այսուհետ Վարչություն) հաշվետու ժամանակահատվածում կատարվել են հետևյալ աշխատանքները.

  • Միջազգային պայմանագրերի նախագծում ու օրենքով սահմանված ընթացակարգերի իրականացում:

2013 թվականի  դեկտեմբերի 17–ին ՀՀ Նախագահի ՆՀ-328-Ն հրամանագրով հաստատվել և օրենքով սահմանված կարգով գործողության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – II փուլ» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը: ՀՀ արդարադատության նախարարությունն աջակցել է նշված համաձայնագրով  նախատեսված 1-ին հատկացման համար  անհրաժեշտ միջոցառումների կատարմանը, իսկ 2-րդ հատկացման համար անհրաժեշտ միջոցառումների կատարումը գտնվում է կատարման փուլում, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ hամաձայնագրի փոփոխությունը, Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության անդամակցության հայտին տրված ընթացքը, իրավական ոլորտում համագործակցության (քաղաքացիական, քրեական գործերով փոխադարձ օգնություն, հանձնում, դատապարտյալների փոխանցում) միջազգային երկկողմ պայմանագրերի կնքման համար ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Քուվեյթի Պետության արդարադատության նախարարությունների հետ բանակցությունների վարումը:

  • Հանձնումներ: ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչության կողմից իրականացվում են ՀՀ միջազգային պայմանագրերի մասնակից օտարերկրյա պետություններին դատական վարույթի ընթացքում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրության և հանձնման նպատակով ՀՀ արդարադատության նախարարի ՀՀ դատարաններ միջնորդություններ ներկայացնելու և դրանք դատարաններում պաշտպանելու գործառույթները:
  • Հաշվետու ժամանակահատվածում վերը նշված նպատակով վարչության կողմից ուսումնասիրվել է 43 գործ, որոնցից հանցագործություն կատարած անձանց հանձնումն իրականացվել է 9-ի նկատմամբ, չի իրականացվել 28 անձի հանձնում: Քննարկման փուլում են գտնվում 6 հանձնման փաստաթղթերի փաթեթներ:
  • ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ իրավասու դատարաններին ուղղված միջնորդությունները վարչության աշխատակիցների կողմից ՀՀ իրավասու դատարաններում պաշտպանվել են 24 անգամ:
  • ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով վարչության կողմից իրականացվում է նաև օտարերկրյա պետություններում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալների պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և դատապարտյալների փոխանցման համար անհրաժեշտ համապատասխան գործառույթները:
  • Հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից ուսումնասիրվել և ընթացք է տրվել օտարերկրյա պետություններում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված 113 դիմումի: Բավարարվել է 16-ը, փաստացի իրականացվել է 2013թ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարած 19-ը դատապարտյալներից 17-ի փոխանցումը:
  • Իրենց քաղաքացիության երկիր տեղափոխվելու ցանկություն է հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 27 դատապարտյալ: ՀՀ արդարադատության նախարարի կողմից մերժվել է 12-ի փոխանցումը, քննարկվում է 3 դիմում:  
  • Դատական հանձնարարություններ: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տվել թվով 331 դատական հանձնարարությունների, որոնցից 259-ը ստացվել են օտարերկրյա պետություններից, իսկ 72-ը՝ ՀՀ պետական մարմիններից:
  • Օտարերկրյա պետություններից ստացված 259 դատական հանձնարարություններից 146-ը ստացվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից, 8-ը՝ Բելառուսի Հանրապետության իրավասու մարմիններից, 48-ը՝ Թուրքիայի իրավասու մարմիններից, 4-ը՝ Բուլղարիայի իրավասու մարմիններից, 16-ը՝ Լեհաստանի իրավասու մարմիններից, 2-ը՝ Չեխիայի իրավասու մարմիններից, 6-ը՝ Վրաստանի իրավասու մարմիններից, 7-ը՝ Ուկրաինայի իրավասու մարմիններից, 2-ը՝ Մոլդովայի իրավասու մարմիններից, 4-ը՝ Գերմանիայի իրավասու մարմիններից, 4-ը՝ Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններից, 1-ը՝ Շվեդիայի իրավասու մարմիններից, 2-ը Նիդերլանդների իրավասու մարմնից, 1-ը Հունգարիայի Հանրապետության իրավասու մարմինից, 2-ը՝ Էստոնիայի Հանրապետության իրավասու մարմնից, 4-ը՝ Լատվիայի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը՝ Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմնից, 1-ը՝ Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմնից:
  • Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ստացված 72 դատական հանձնարարություններից 49-ը ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններ, 7-ը՝ Վրաստանի իրավասու մարմիններ, 1-ը Արաբական Միացյալ Էմիրություններ, 2-ը՝ ՈՒկրաինայի իրավասու մարմիններ, 1-ը Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը Լեհաստանի հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը Լիտվայի Հանրապետության իրավասու մարմինների, 1-ը Հնդկաստանի Հանրապետության իրավասու մարմիններ, 1-ը Թուրքմենստանի Հանրապետության իրավասու մարմիններ: Թվով 7 դատական հանձնարարություններ վերադարձվել են ՀՀ նախաձեռնող պետական մարմիններին՝ դրանք համապատասխան միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Բացի վերոշարադրյալից, վարչության կողմից կատարվել են նաև հետևյալ գործառույթները` 

  • «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ միջազգային պայմանագրերի վերաբերյալ 207 կարծիքների նախագծերի տրամադրում ,
  • «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստորագրված միջազգային պայմանագրերը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու կամ դրանցում ՀՀ նոր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու անհրաժեշտության կամ դրա բացակայության մասին 136 տեղեկանքների ներկայացում ՀՀ ԱԳՆ,
  •  Հաշվետու ժամանակահատվածում թվով 11 միջազգային պայմանագրերի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, այդ պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության նախագծի տրամադրում կամ դրանց վերաբերյալ համաձայնությունների նախագծի տրամադրում:
  • 2014 թվականի ընթացքում պատրաստվել է ՀՀ արդարադատության նախարարի թվով 15 իրավաբանական կարծիքի նախագծի:

 

  1. 5.   Օրինականության վերահսկողության ոլորտ.

Աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 2014 թվականի ընթացքում իրականացված կարգապահական վարույթների, ծառայողական քննությունների, կազմված տեղեկանքների և վարչական վարույթների վերաբերյալ.

  • Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերով կազմվել են թվով 15 տեղեկանքներ, որոնցից՝ 6-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 3 դատավորներ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 2 կարգապահական վարույթներ կարճվել են ՀՀ արդարադատության խորհրդի կողմից, 1-ով հարուցված կարգապահական վարույթը կարճվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից, թվով 9 տեղեկանքներ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարի դիրքորոշմանը:
  • ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի 08.04.2014 թ.-ի թիվ 77-Ա հրամանով ստուգում է իրականացվել Գյումրի նոտարական տարածքի նոտար Հայկանուշ Ֆենդյանի նոտարական գրասենյակում: Կար­գապահական վա­րույթ չի հարուցվել:
  • ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի 19.05.2014 թ.-ի թիվ 115-Ա հրամանով ստուգում է իրականացվել Արարատ նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի նոտարական գրասենյակում, որի արդյունքում ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի 03.07.2014 թ.-ի թիվ 182-Ա հրամանով հարուցվել է կար­գապահական վա­րույթ և որպես կարգապահական տույժ նոտարի գործունեությունը կասեցվել է երեք ամիս ժամկետով:
  • Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 29.11.2013 թ.-ի թիվ ՎԴ2/0595/05/13 վճիռը ՀՀ արդարադատության նա­խա­­րա­րի 08.04.2014 թ.-ի թիվ 78-Ա հրամանով Դիլիջան նոտարական տարածքի նոտար Ալբերտ Եգանյանի նկատմամբ հարուցվել է  կար­գապահական վա­րույթ, որի արդյունքում ՀՀ նոտարական պալատի կողմից կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում:
  • ՀՀ արդարադատության նախարարի 10.09.2014թ.-ի թիվ 321-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել Էրեբունի նոտարական տարածքի նոտար Սամվել Մաժինյանի նկատմամբ, որի արդյունքում ՀՀ նոտարական պալատի կողմից նոտարի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվել է նկատողություն:
  • ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում ծառայողական քննություններ չեն իրականացվել: Հարուցվել են թվով 15 /տասնհինգ/ վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթներից 2-ը` կարճվել են՝ բողոքների անհիմն լինելու պատճառով, 2-ի պահանջները` բավարարվել, իսկ 11-ը` գտնվում են ընթացիկ փուլում:
  • ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացվել է թվով 8 ծառայողական քննություն, ինչպես նաև 1 վարչական վարույթ: Իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով թվով 16 քրեակատարողական ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի:
  • Հիմք ընդունելով ՀՀ կառավարության հանձնարարականները, բաժինն ապահովում է ներկայացուցչության իրականացումը թվով 8 դատական գործերով՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ինչպես նաև թվով 7 դատական գործերով՝ որպես ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ:
  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) մարմինների գործողությունների օրինականության դեմ ներկայացվել է 13 բողոք, որոնց հիման վրա վերադասության կարգով հարուցվել է 10 վարչական վարույթ:
  • Տեսչության պետի կողմից ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ՝ վերադասության կարգով 2013 թ.-ի դեկտեմբերի վերջին մուտքագրված 2 բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթները ավարտվել են 2014 թ.-ի սկզբին, իսկ 5 բողոքների հիման վրա վարույթները հարուցվել և ավարտվել են 2014 թ.-ին: Վերադասության կարգով ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է 3 վարչական վարույթ:
  • Հարուցված վարչական վարույթների արդյունքում վարույթներից 6-ը մերժվել են՝ անհիմն լինելու պատճառով, 3-ը կարճվել՝ դիմողի` բողոքից հրաժարվելու հիմքով, 1-ի պահանջը բավարարվել է և Գործակալությանը հանձնարարվել է կատարել հայցվող գործողությունը: Մնացած դիմումներին տրվել է պատասխան` վարչական վարույթ հարուցելու հիմքեր չլինելու պատճառով:
  • Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության նպատակով ՀՀ արդարադատության նախարարի և Տեսչության պետի կողմից հարուցվել է 308 վարչական վարույթ:
  • Հարուցված վարչական վարույթներից մեկը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի, որի արդյունքում դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառով:
  • Հարուցված վարչական վարույթներից 3-ը հարուցվել են քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնց արդյունքում պահանջները բավարարվել են. մեկ հասարակական կազմակերպության նախագահ նախազգուշացվել է՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելու համար և վերջինիս հանձնարարվել է սահմանված ժամկետում ՀԿ-ի գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին, երկու դիմումները վերաբերել են վարչական տույժի ժամկետները հետաձգելուն:
  • Հարուցված վարչական վարույթներից 1-ը հարուցվել է հասարակական կազմակերպության ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ կրոնական կազմակերպության գործունեության օրինականության ուսումնասիրության նպատակով, ինչը դեռևս ընթացիկ փուլում է:
  • Վարչական մարմնի նախաձեռնությամբ՝ Տեսչության պետի կողմից հարուցվել է 303 վարչական վարույթ, ինչի արդյունքում 28 հիմնադրամի տնօրենի նկատմամբ հայտարարվել է նախազգուշացում՝ հիմնադրամների գործունեության մասին հաշվետվությունները թերի հրապարակելու համար, իսկ 224 հիմնադրամի տնօրենի նկատմամբ հայտարարվել է նախազգուշացում՝ հիմնադրամների գործունեության մասին հաշվետվությունները չհրապարակելու համար:
  • Նախազգուշացման պահանջները չկատարելու համար հարուցվել է 42 վարչական վարույթ, ինչի արդյունքում հարուցված 5 վարույթները կարճվել են, 37 հիմնադրամների տնօրեններ ենթարկվել են վարչական տույժի՝ 50.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Տույժի ենթարկված հիմնադրամի տնօրեններից թվով 16-ը կատարել են որոշման պահանջները, իսկ թվով 9-ը հրապարակել են հաշվետվությունը, սակայն չեն վճարել վարչական տուգանքները, ինչի արդյունքում վարչական ակտերը անբողոքարկելի դառնալուց հետո՝ տուգանքները բռնագանձելու նպատակով դիմում է ներկայացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը: 
  • Վարչական տուգանքի պահանջները չկատարելու համար հարուցվել է 9 վարչական վարույթ, ինչի արդյունքում թվով 9 հիմնադրամի տնօրեն ենթարկվել է վարչական տույժի 200.000 ՀՀ դրամի չափով:
  • Կուսակցությունների կողմից ՀՀ օրենսդրության պահանջները կատարելու նպատակով թվով 29 կուսակցության հարցում է կատարվել՝ գործունեությունները օրենքի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ և հետագայում՝ ռիսկայնությունից ելնելով 2015թ.-ի տարեկան ծրագրով ստուգման ենթակա կուսակցությունների ցանկում ներառելու հիմնավորվածությունը որոշելու համար:
  • Քննարկվել, վերահասցեագրվել կամ գրավոր պատասխաններ են տրվել թվով 360 քաղաքացիների /այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց/ գրավոր առաջարկություններին և դիմումներին:
  • Քաղաքացիների կողմից թեժ գծով ստացվել է թվով 2703  հեռախոսազանգ, որոնց հիման վրա 73 քաղաքացիներ հրավիրվել են ընդունելության, արդյունքում՝ բոլոր հեռախոսազանգերին տրվել են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր պատասխաններ:

 

  1. 6.   Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտ 
  • Հաշվետու  ժամանակահատվածում  ՀՀ արդարադատության  նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել և հաշվառվել է 1 արտադրական կոոպերատիվ, 3168 ՍՊԸ, 69 ՓԲԸ, 1 ԲԲԸ, 4 ՊՈԱԿ, 110 ՀՈԱԿ, 13492 անհատ ձեռնարկատեր, որից 1760 վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է թվով 294 հասարակական կազմակերպություն, 3 կուսակցություն, 10 իրավաբանական անձանց միություն,  81 հիմնադրամ, 21 արհեստակցական կազմակերպություն: 2014 թվականին գրանցվել են 159 դիմումերով գործեր, որից միաձուլում՝ 24, բաժանում՝ 6, վերակազմավորում՝ 10, միացում՝ 55, առանձնացում՝ 64: Իրականացվել են միաձուլմամբ պայմանավորված 2, բաժանմամբ պայմանավորված 1, վերակազմավորմամբ պայմանավորված 5, միացմամբ պայմանավորված 26 և առանձնացմամբ պայմանավորված 31 միասնական փաթեթներով գրանցումներ: Արդյունքում ստեղծվել են 45, փոփոխվել են 57 և դադարել են 57 կազմակերպություններ: Իրականացվել է իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների փոփոխությունների 7691 գրանցում և հաշվառում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 17541 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարման 9187 և իրավաբանական անձանց լուծարման 710 գրանցում և հաշվառում: Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 11181, որից 1979 անվճար: 
  • Հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել կատարողական և աշխատանքային կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, պարբերաբար ստուգվել է աշխատանքային կարգապահության վիճակը, և տրվել են հանձնարարականներ կարգապահության խախտումները բացառելու համար, որոնց թիվը վերջին ստուգումների համաձայն, էապես կրճատվել է:
  • Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է 30600 հայտարարություն:
  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.e-register.am կայք էջի վարումը, պարբերաբար փոփոխության է ենթարկվել www.e-register.am կայք էջը` տեղադրվել են գործակալության գործառույթներին վերաբերող ՀՀ կառավարության կողմից ընդունած որոշումները և հաստատաված նոր կարգեր, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած մի շարք օրենքներ, ինչպես նաև կատարվել են բազմաթիվ ուղղումներ Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում տեղադրված իրավաբանական անձանց տվյալներում:

 

  1. 7.    Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կառուցվածքային և տարածքային բաժինները 2014 թվականի ընթացքում կատարել է հետևյալ աշխատանքները՝  

  • Ուսումնասիրվել  և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել փաստաթղթի վրա ապոստիլ դնելու մասին թվով 18.184 դիմումների, ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանալու թվով 12.182 դիմումների, ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների միջև սահմանված կարգով ամուսնության թվով 1.682 դիմումների, անվան փոխման թվով 2.547 գործեր, քաղաքացիական կացության ակտերի գրառումերում  փոփոխություններ,  լրացումներ և ուղղումներ  կատարելու վերաբերյալ թվով 3.202 գործեր, քաղաքացիական կացության ակտերի գրառումների թվով 505 վերականգնման գործեր:
  • ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու և այլ հիմքերով՝ անվան փոխման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ, քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման թվով 128 գործեր մերժվել են, իսկ թվով 383 գործեր Լրացուցիչ ուսումնասիրության են վերադարձվել:
  • ՔԿԱԳ գործակալության կողմից ընտանեկան կարգավիճակի տրման  և ապոստիլի դրման համար ՀՀ պետական բյուջե գանձվել է 101.138.000 դրամ:
  • Գործակալության կողմից ուսումնասիրվել և սահմանված կարգով ընթացք է տվել երեխայի միջազգային առևանգման մասին 10 դիմումների, որից 5-ը ավարտվել են, իսկ 5-ը գտնվում են ընթացքում:
  • Գործակալության կողմից ուսումնասիրվել և որդեգրման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել 78 գործ: Ներկայացված 72 գործերով ստացվել է դրական եզրակացություններ, իսկ 6 գործի վերաբերյալ բացասական:
  • Ուսումնասիրվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել որդեգրման 24 գործ, 16-ը հաստատվել են, 1-ը չեղյալ է ճանաչվել, իսկ 7-ը դեռևս ընթացքի մեջ է:
  • Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել են հետևյալ ակտային գրանցումները՝ ամուսնության ակտային գրանցում՝ 18.907, ամուսնալուծության ակտային գրանցում՝ 4.650, ծննդյան ակտային գրանցում՝ 43.553, հայրության որոշման ակտային գրանցում՝ 13.531, որդեգրման ակտային գրանցում՝ 69, անվան փոխման ակտային գրանցում՝ 2.208, մահվան ակտային գրանցում՝  28.202:
  • ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ակտային գրանցումների և դրանց հետ կապված գործառույթների համար գանձվել է 232.635.000 ՀՀ դրամի պետական տուրք: 

 

Նոտարական համակարգ. «Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրումը և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները շարունակվում են: Ներկայումս  աշխատանքներ են ընթանում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և միջև  ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ: Միաժամանակ, ՀՀ ԿԱ ոստիկանության և էլեկտրոնային նոտարիատի համակարգի համակցումը հասցվել է ավարտին:

 

ԴԱՀԿ համակարգ. Մշակվել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Նախագծերի փաթեթի հիմնական 3 նպատակներն են՝

  1. տարանջատել դատական ակտերի կատարման կատարողական վարույթները հայցի ապահովման միջոցների կիրառման կատարողական վարույթներից.
  2. Վերացնել կատարողական թերթի տրամադրման ինստիտուտը, իսկ կատարողական վարույթն իրականացնել բացառապես դատական ակտի, այլ ոչ թե լրացուցիչ պատրաստվող կատարողական թերթի հիման վրա.
  3. Դատարանի և ԴԱՀԿ միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացնել բացառապես Էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փաստաթղթեր փոխանակելու միջոցով:

Նշված վերջին 2 նպատակների իրականացմամբ կբարելավվի Հայաստան՝ «գործարարությամբ զբաղվելը» վարկանիշը, այն առումով, որ մի քանի քայլով կկրճատվեն պայմանագրերի կիրարկման համար նախատեսված գործընթացները (անձը լրացուցիչ չի դիմի դատարան կատ. թերթ ստանալու և այնուհետև այն ԴԱՀԿ ներկայացնելու համար):

 

Քրեակատարողական համակարգ.  2014 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 11 քրեակատարողական հիմնարկ: 2014 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության 11 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2784 դատապարտյալ և 1151 կալանավորված անձ: Հայաստանում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկները կառուցվել են խորհրդային տարիներին և շատերի շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Քրեակատարողական հիմնարկների խնդիրներից է գերբեռնվածությունը: Խնդիրը լուծելու նպատակով այս տարվա նոյեմբերին շահագործման հանձնվեց «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:Երկրորդ փուլում՝ (մինչև 2015 թվականի ավարտը) շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:

Ռեժիմային տարածքն առանձնացված է 6 մետր բարձրությամբ, 760 մետր երկարությամբ քողարկող պատով: Տեղադրված է նաև 5 մետր բարձրությամբ, 700 մետր երկարությամբ «ԵԳՈԶԱ» տիպի հակափախուստային գալարաձև արգելք, որը պահպանության գիծ է հանդիսանում:

Տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքա­հա­րող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից  400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր: Հիմնարկի 2-3 մասնաշենքերի շահագործման հանձնելու դեպքում 2015 թվականի վերջին հնարավորություն կստեղծվի լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ Արմավիր տեղափոխելով 1200 դատապարտյալ:

Պրոբացիոն ծառայություն. Մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին» հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Պրոբացիայի հիմքում ընկած է վերասոցիալականացման գաղափարախոսությունը, մասնավորապես՝ անձին պահել ազատության և հասարակության մեջ:  Պրոբացիայի ծառայությունը կնպաստի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը. այսպես՝  586 դատապարտյալ պոտենցիալ հնարավորություն ունի լինել Ծառայության էլեկտրոնային վերահսկողության տակ: Իսկ այս թվին, եթե գումարվեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձինք, «հոսքը» դեպի պրոբացիայի ծառայություն կկրկնապատկվի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2014թ. դեկտեմբերի 8-ի դրությամբ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների ընդհանուր քանակը կազմում է 3912 մարդ, որից.

  • Կալանավորված անձանց քանակն է 1119,
  • Դատապարտյալների քանակն է 2793,
  • Ցմահ դատապարտյալների քանակն է 102,
  • Կալանք պատժատեսակը կրող անձանց քանակն է 6,
  • Փակ տիպի ուղղիչ հիմնարկներում պահվող դատապարտյալների քանակն  587,
  • Կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկներում պահվող դատապարտյալների քանակն է 852,
  • Կիսաբաց տիպի ուղղիչ հիմնարկներում պահվող դատապարտյալների քանակն է 1165,
  • Բաց տիպի ուղղիչ հիմնարկներում պահվող դատապարտյալների քանակն է 80:

 

  1. 8.              Նախարարության համակարգում գործող կազմակերպությունների կառավարման ոլորտ

 («ՀՀ արդարադատության նախարարության  իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ,« ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ,  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ)

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ), 2014 թվականի առաջին կիսամյակում իրականացրել է ներքոհիշյալ աշխատանքները.

Վերապատրաստման դասընթացներ 

  • Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի N 24-Ա հրամանով հաստատված` Իրավական ապահովում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 720 ծառայողների վերապատրաստում:  
  • Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի օգոստոսի 19-ի N 292-Ա հրամանով հաստատված՝ ԴԱՀԿ ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների վերապատրաստում ծրագրով իրականացրել է 60 ծառայողների վերապատրաստում:  
  • Ինստիտուտը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի՝ 2006 թվականի հուլիսի 25-ի N 621-Ա որոշմամբ հաստատված՝ Իրավաբանական ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 91 ծառայողների վերապատրաստում:  2012 թվականի հոկտեմբերի 19-ի N 915-Ա որոշմամբ հաստատված՝ Կարգավորման ազդեցության գնահատում ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 113 ծառայողների վերապատրաստում,  իսկ  2012 թվականի դեկտեմբերի 10-ի N 1080-Ա որոշմամբ հաստատված՝ Կոռուպցիայի դեմ պայքար ծրագրով իրականացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 99 ծառայողների վերապատրաստում: Ընդհանուր առմամբ վերապատրաստում է անցել 303 քաղաքացիական ծառայող:   
  • Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հուլիսի 09-ի N 205-Ա հրամանով հաստատված՝ Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում ծրագրով իրականացրել է 4 նոտարի թեկնածուների ուսուցում: 
  • Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հուլիսի 04-ի N 188-Ա հրամանով հաստատված՝ Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցում ծրագրով իրականացրել է ընդհանուր 68 ունկնդիրների ուսուցում: 

Հատուկ ուսուցման դասընթացներ 

  • Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի N 24-Ա հրամանով հաստատված՝ Քրեակատարողական  ծառայողների հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող  1990  ծառայողների հատուկ ուսուցում:  
  • Ինստիտուտը ՀՀ արդարադատության նախարարի  2014 թվականի օգոստոսի 06-ի N 270-Ա հրամանով հաստատված՝ ԴԱՀԿ գլխավոր և առաջատար խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է  260 ծառայողների հատուկ ուսուցում:  
  • Ինստիտուտը Արդարադատության ակադեմիա ՊՈԱԿ-ի հետ համատեղ մշակված՝ Դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է 258 դատական կարգադրիչների և 83 դատախազների հատուկ ուսուցում:  

Փորձաքննության ծառայության մատուցման ոլորտ. 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարությունն <<Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կենտրոն) պետության կարիքների համար՝ քրեական հետապնդման մարմինների որոշումների հիման վրա պետք է մատուցեր 144874800 դրամ գումարի փորձաքննությունների կատարման ծառայություններ, որն ամբողջությամբ կատարվել  է ժամկետից տաս օր շուտ ՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին՝ կատարելով թվով 4576 փորձաքննություններ: 

Կենտրոնը 2014 թվականի ընթացքում փորձաքննությունների կատարման ծառայություններ է մատուցել նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև քաղաքացիական գործերով դատարաններին: Կենտրոնի 2014 թվականի գործունեության արդյունքում գրանցվել է եկամուտների շուրջ 30 տոկոսի աճ, որն ապահովել է պետական պատվերից դուրս մատուցված փորձագիտական ծառայությունների հաշվին: Ի հաշիվ եկամուտների աճի Կենտրոնի աշխատողների աշխատավարձը բարձրացվել է շուրջ 44 տոկոսով: Այս միջոցառման շնորհիվ հնարավոր եղավ կանխել բարձրակարգ մասնագետների մինչ այդ առկա կադրային արտահոսքը:  

Պաշտոնական հրապարակումների ոլորտ.

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի կողմից հաշվետու ժամանակահատվածում ըստ տեղեկագրերի հրատարակվել են՝

 

  • «ՀՀ պաշտոնական տեղեկագիր»՝ հերթական 76, արտահերթ 30
  • «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր»՝ հերթական 33, արտահերթ 22
  •  «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր»՝ 9
  • Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու 4
  • ՀՀ պաշտոնական տեղեկագիր (ռուսերեն) 4:

Պաշտոնական թարգմանությունների ոլորտ.

 «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը  2014 թվականի ընթացքում կատարել է 20302 էջ թարգմանություն: Թարգմանվել են ՀՀ իրավական ակտեր, դատական վճիռներ, ազգային զեկույցներ, Մաքսային միությանն առնչվող իրավապայմանագրային հիմքը կազմող մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր: