Դեպի վեր

18/06/2015

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդ­վա­ծի 2-րդ մասում «այլ պար­տա­վո­րու­թյուն­ներ,» բա­ռե­րից հե­տո լրացնել «կորպորատիվ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում մաս­նակ­ցու­թյան կամ նրանց կա­ռա­վար­ման հետ կապ­ված (կոր­պո­րա­տիվ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը),» բա­ռե­րը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Ձեռնարկատիրական գործունեություն

 

  1. Ձեռնարկատիրական է համարվում օրենքով սահմանված կարգով հաշվառված (գրանցված) անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակն է գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց պարբերաբար շահույթ ստանալը:

2.  Տնտեսական ընկերության մասնակից կամ բաժնետեր հանդիսանալը ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում:»:

 

          Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ի մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացին իրավունք ունի առանց իրավաբանական անձ ստեղծելու զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ օրենքով սահմանաված կարգով հաշվառվելու (գրանցվելու)  պահից:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 50. Իրավաբանական անձի հասկացությունը 

 

  1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը կարող է որպես սեփականություն ունենալ առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, իր անունից ձեռք բերել ու իրականացնել քաղաքացիական իրավունքներ և կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  2. Իրավաբանական անձինք բաժանվում են մասնավոր իրավունքի և հանրային իրավունքի իրավաբանական անձանց:

Մասնավոր իրավունքի իրավաբանական անձը պետք է ունենա սույն օրենսգրքով սահմանված կազմակերպաիրավական ձևերից որևէ մեկը և պետական գրանցում:

Հանրային իրավունքի իրավաբանական անձինք կազմակերպաիրավական ձև չունեն, դրանց  ստեղծման, վերակազմակերպման և լուծարման կարգի ու իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, այլ օրենքներով և իրավական ակտերով:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

 

«5. Իրավաբանական անձինք, որոնց հիմնադիրները (մասնակիցները) նրանցում ունեն մասնակցության (անդամության) իրավունք և հանդիսանում են իրավաբանական անձի բարձրագույն կառավարման մարմնի անդամներ (մասնակիցների, բաժնետերերի, անդամների ընդհանուր ժողով և այլն) համարվում են կորպորատիվ տիպի իրավաբանական անձինք: Դրանց թվին են դասվում տնտեսական ընկերությունները և ընկերակցությունները, հասարակական միավորումները, իրավաբանական անձանց միությունները, կոոպերատիվները:

Իրավաբանական անձինք, որոնց հիմնադիրները չեն հանդիսանում նրա մասնակիցներ և ձեռք չեն բերում անդամության իրավունք համարվում են ոչ կորպորատիվ տիպի իրավաբանական անձինք: Դրանց թվին են դասվում հիմնադրամները, կրոնական կազմակերպությունները:

Կորպորատիվ տիպի իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) իրավաբանական անձի նկատմամբ ձեռք է բերում կորպորատիվ իրավունքներ և պարտականություններ:»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-րդ  հոդվածով.

 

«Հոդված 51.1 Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց մասնակիցների իրավունքներ ու պարտականություններ

 

  1. Կոր­պո­րատիվ տիպի իրավաբանական անձի մաս­նակ­ցի կոր­պո­րա­տիվ իրա­վունք­ներն այն իրա­վա­զո­րու­թյուն­նե­րի ամ­բող­ջու­թյունն են, որոնք սույն օրենսգրքով, օրեն­քով, այլ իրա­վա­կան ակ­տե­րով և կոր­պո­րա­ցիա­յի կա­նո­նադ­րու­թյամբ, ներքին կանոնակարգող փաստաթղթերով վե­րա­պահ­ված են կոր­պո­րա­ցիա­յի մաս­նակ­ցին որ­պես կոր­պո­րա­տիվ սուբ­յեկ­տիվ իրա­վուն­քի կրո­ղի:

2.  Կոր­պո­րատիվ տիպի իրավաբանական անձի մաս­նակ­ցի կոր­պո­րա­տիվ  պար­տա­կա­նու­թյուն­նե­րն են.

1) սույն օրենսգր­քով, օրեն­քով և իրա­վա­բա­նա­կան ան­ձի կա­նո­նադ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով, չա­փով, ձևով և ժամ­կետ­նե­րում մաս­նակ­ցել իրավաբանական անձի գույ­քի ձևա­վոր­մա­նը,

2) չհրա­պա­րա­կել իրա­վա­բա­նա­կան ան­ձի գոր­ծու­նեու­թյան մա­սին գաղտ­նիք պա­րու­նա­կող տե­ղե­կու­թյուն­ները,

3) մաս­նակ­ցել իրա­վա­բա­նա­կան ան­ձի կող­մից կա­յաց­վող այն­պի­սի որո­շում­նե­րի ըն­դուն­մա­նը, առանց որոնց կոր­պո­րա­ցիան ի վի­ճա­կի չէ օրեն­քին հա­մա­պա­տաս­խան շա­րու­նա­կել իր հե­տա­գա գոր­ծու­նեու­թյու­նը, եթե տվյալ որոշ­ման ըն­դուն­ման հա­մար նրա մաս­նակ­ցու­թյու­նն անհ­րա­ժեշտ է,

4) ձեռն­պահ մնալ իրա­վա­բա­նա­կան ան­ձին վնաս պատճառող կամ նրա շա­հե­րին հա­կա­սող գոր­ծո­ղու­թյուն­նե­րից (անգործությունից):

Կոր­պո­րատիվ տիպի իրա­վա­բա­նա­կան ան­ձի մաս­նակ­ցի հա­մար օրեն­քով և կա­նո­նադ­րու­թյամբ կա­րող են սահ­ման­վել այլ պար­տա­կա­նու­թյուն­ներ ևս:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «պարտականություններ է ստանձնում իր» բառերից հետո լացնել «անունից հանդես գալու իրավունք ունեցող» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 57-րդ հոդվածի՝

1)     3-րդ մասի երկրորդ նախադասության ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Նույնանման պարտականություն են կրում նաև իրավաբանական անձի միանձնյա և/կամ կոլեգիալ կառավարման մարմինների անդամները:»:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-րդ և 57.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 57.1 Իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավունք ունեցող անձանց, կառավարման մարմինների անդամների և իրավաբանական անձի գործողությունները կանխորոշող անձանց պատասխանատվությունը

  1. Օրենքի, այլ իրավական ակտի կամ կանոնադրության հիման վրա իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավունք ունեցող անձը իրավաբանական անձի, նրա շահերից հանդես եկող հիմնադիրների (մասնակիցների) պահանջով պարտավոր է հատուցել իր մեղքով իրավաբանական անձին պատճառված վնասները:

Օրենքի, այլ իրավական ակտի կամ կանոնադրության հիման վրա իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավունք ունեցող անձը պատասխանատվություն է կրում, եթե կապացուցվի, որ իր իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման ժամանակ նա գործել է անբարեխիղճ կամ ոչ ողջամիտ կերպով, այդ թվում նրա գործողությունները (անգործությունը) չեն համապատասխանել քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններին կամ սովորական գործարարական ռիսկին:

  1. Իրավաբանական անձին հասցված վնասի դիմաց պատասխանատվությունից ազատվում են կառավարման մարմինների (խորհրդի, վարչության, տնօրինության և այլն) այն անդամները, որոնք իրավաբանական անձին վնասներ պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ գործելով բարեխճորեն քվեարկությանը ներկա չեն գտնվել:
  2. Իրավաբանական անձի անձանց գործողությունները փաստացի կանխորոշելու կամ սույն հոդվածի 1-ի և 2-րդ կետրում նշված անձանց ցուցումներ տալու հնարավորություն ունեցող անձը պարտավոր է գործել ելնելով իրավաբանական անձի բարեխիղճ ու ողջամիտ կերպով, և  պարտավոր է հատուցել իր մեղքով իրավաբանական անձին պատճառված վնասները:
  3. Եթե սույն հոդվածի դրույթներին համապատասխան իրավաբանական անձին պատճառված վնասի համար պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված երկու կամ ավելի անձ, ապա նրանք իրավաբանական անձի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
  4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց պատասխանատվությունից ազատելու մասին համաձայնությունը առոչինչ է:

 

Հոդված 57.2 Փոխկապվածություն

 

Այն դեպքում, երբ սույն օրենսգրքով կամ օրենքով իրավական հետևանքների առաջ գալը պայմանավորվում է անձանց միջև փոխկապվածության հարաբերությունների առկայությամբ, նման հարաբերությունների առկայության կամ բացակայության հանգամանքը որոշվում է օրենքով:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 62-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 11. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ պարբերություններով.

«Իրավաբանական անձի վերակազմակերպումը թույլատրվում է իրականացնել սույն մասի առաջին պարբերությունում նշված վերակազմակերպման տարբեր ձևերի համադրմամբ:

Երկու կամ ավելի, այդ թվում տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերակազմակերպումը թույլատրվում է, եթե սույն օրենսգրքով կամ օրենքով թույլատրվում է իրավաբանական անձի մի կազմակերպաիրավական ձևի վերակազմավորումը մեկ այլ ձևի:

Իրավաբանական անձի վերակազմակերպման սահմանափակումները կարող են սահմանվել օրենքով:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության 3-րդ նախադասությունում «բաժանիչ հաշվեկշիռ» բառերը փոխարինել «փոխանցման ակտ» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցումը թույլատրվում է իրականացնել սույն օրենսգրքով նախատեսված վերակազմակերպման մասին որոշման բողոքարկման ժամկետից հետո:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 64-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 64.   Իրավահաջորդությունն իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում 

 

1. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին:

2. Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս:

3. Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց` փոխանցման ակտին համապատասխան:

4. Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները նրանցից յուրաքանչյուրին են անցնում` փոխանցման ակտին համապատասխան:

5. Մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները, բացառությամբ հիմնադիրների (մասնակիցների) նկատմամբ ունեցած այն իրավունքների ու պարտականությունների, որոնց փոփոխությունը պայմանավորված է վերակազմակերպմամբ:

Վերակազմավորման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված կանոնները կիրառելի չեն:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 65. Փոխանցման ակտ 

1.       Փոխանցման ակտը պետք է դրույթներ պարունակի վերակազմակերպված իրավաբանական անձի պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող պարտավորությունները, ինչպես նաև փոխանցման ակտը կազմելու ամսաթվից հետո վերակազմակերպվող իրավաբանական անձի իրավունքների և պարտականությունների առաջացման, փոփոխման և դադարման հետ կապված գույքի տեսակի, կազմի, արժեքի հնարավոր փոփոխման դեպքում դրանց իրավահաջորդության որոշման կարգը:

2. Փոխանցման ակտը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար:

          3. Հիմնադիր փաստաթղթերի հետ միասին փոխանցման ակտը չներկայացնելը, ինչպես նաև դրանում վերակազմակերպված իրավաբանական անձի բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:

 

Հոդված 16. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդ­ված 66. Վե­րա­կազ­մա­կերպ­վող իրա­վա­բա­նա­կան ան­ձի պար­տա­տե­րե­րի իրա­վունք­նե­րի երաշ­խիք­նե­րը

 

  1. Ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի վե­րա­կազ­մա­կերպ­ման մաuին որո­շում ըն­դու­նած իրա­վա­բա­նա­կան ան­ձի հիմ­նա­դիր­նե­րը (մաuնա­կից­նե­րը) կամ կա­նո­նադ­րու­թյամբ դրա հա­մար լիա­զոր­ված իրա­վա­բա­նա­կան ան­ձի մար­մի­նը պար­տա­վոր են վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին որո­շու­մը կա­յաց­նե­լուց հե­տո՝ 3 աշ­խա­տան­քա­յին օր­վա ըն­թաց­քում այդ մաuին գրա­վոր ձևով տե­ղե­կաց­նել իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրան­ցում իրա­կա­նաց­նող մարմ­նին: Վե­րա­կազ­մա­կերպ­մա­նը եր­կու կամ ավե­լի իրա­վա­բա­նա­կան ան­ձանց մաս­նակ­ցու­թյան դեպ­քում նման ծա­նու­ցու­մը պետք է ուղարկ­վի վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին վեր­ջի­նը որո­շում կա­յաց­րած կամ վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին որոշ­մամբ նա­խա­տես­ված իրա­վա­բա­նա­կան ան­ձի կող­մից: Նշված ծա­նուց­ման հի­ման վրա իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրան­ցում իրա­կա­նաց­նող մար­մի­նն իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրան­ցա­մատ­յա­նում տե­ղե­կու­թյուն­ներ է գրա­ռում տվյալ իրա­վա­բա­նա­կան ան­ձի (ան­ձանց) վե­րա­կազ­մա­կերպ­ման գործըն­թա­ցում գտնվե­լու մաuին՝ նշե­լով վե­րա­կազ­մա­կերպ­ման ձևը:
  2. Ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրան­ցա­մատ­յա­նում վե­րա­կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցում գտնվե­լու մա­սին գրա­ռում կա­տա­րե­լուց հե­տո՝ 3 աշ­խա­տան­քա­յին օր­վա ըն­թաց­քում վե­րա­կազ­մա­կերպ­վող իրա­վա­բա­նա­կան ան­ձը վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին գրա­վոր տե­ղե­կաց­նում է իրա­վա­բա­նա­կան ան­ձի պար­տա­տե­րե­րին, ինչ­պես նաև իրա­վա­բա­նա­կան ան­ձի պե­տա­կան գրանց­ման մա­սին տվյալ­ներ հրա­պա­րա­կող մա­մու­լում հայ­տա­րա­րու­թյուն է զե­տե­ղում նրա վե­րա­կազ­մա­կերպ­ման և վե­րա­կազ­մա­կերպ­մա­նը մաս­նակ­ցող, դրա արդ­յուն­քում ստեղծ­վող (գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կող) յու­րա­քանչ­յուր իրա­վա­բա­նա­կան ան­ձի, վե­րա­կազ­մա­կերպ­ման ձևի, պար­տա­տե­րե­րի կող­մից իրենց պա­հանջ­նե­րի ներ­կա­յաց­ման կար­գի ու պայ­ման­նե­րի, ինչ­պես նաև օրեն­քով նա­խա­տես­ված այլ տե­ղե­կու­թյուն­նե­րի մա­սին: Վե­րա­կազ­մա­կերպ­մա­նը եր­կու և ավե­լի իրա­վա­բա­նա­կան անձ­անց մաս­նակ­ցու­թյան դեպ­քում վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին ծա­նու­ցու­մը բո­լոր իրա­վա­բա­նա­կան ան­ձանց անու­նից հրա­պա­րա­կում է վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին վեր­ջի­նը որո­շում կա­յաց­րած կամ վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին որոշ­մամբ նա­խա­տես­ված իրա­վա­բա­նա­կան ան­ձը:

3.  Ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի պար­տա­տե­րերն իրա­վունք են ստա­նում ըն­կե­րու­թյու­նից պա­հան­ջել պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման լրա­ցու­ցիչ երաշ­խիք­ներ, պար­տա­վո­րու­թյուն­նե­րի դա­դա­րե­ցում կամ վա­ղա­ժամ­կետ կա­տա­րում, ինչ­պես նաև վնաս­նե­րի հա­տու­ցում: Նշված պա­հանջ­նե­րը պար­տա­տե­րե­րը պետք է գրա­վոր ներ­կա­յաց­նեն վե­րա­կազ­մա­կերպ­ման մա­սին ծա­նու­ցու­մը հրա­պա­րա­կե­լուց հե­տո՝ 40 օր­վա ըն­թաց­քում: Նշված ժամ­կե­տում ներ­կա­յաց­ված պա­հանջ­նե­րը պետք է բա­վա­րար­վեն մինչև վե­րա­կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցի ավար­տը:

4.  Նման իրա­վունք չի վե­րա­պահ­վում այն պար­տա­տի­րո­ջը, որին տրա­մադր­վել է բա­վա­րար հա­մար­վող պար­տա­վո­րու­թյան կա­տար­ման ապա­հո­վում, կամ պար­տա­վո­րու­թյան կա­տա­րու­մն ապա­հով­ված է գրա­վով:

5.  Պար­տա­տի­րո­ջն առա­ջարկ­ված պար­տա­վո­րու­թյան կա­տար­ման ապա­հո­վու­մը հա­մար­վում է բա­վա­րար.

1) եթե պար­տա­տե­րը հա­մա­ձայն­ել է ըն­դու­նել նման ապա­հո­վու­մը,

2) պար­տա­տի­րո­ջը տրվել է ան­հետ­կան­չե­լի բան­կա­յին երաշ­խիք, որի վճա­րու­նա­կու­թյու­նը հիմ­նա­վոր կաս­կած­ներ չի առա­ջաց­նում և որի գոր­ծո­ղու­թյան ժամ­կե­տը կա­տար­ման են­թա­կա պար­տա­վո­րու­թյան ժամ­կե­տից առն­վազն չորս ամ­սից ավե­լի է:»:       

 

Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 66.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 66.1 Իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշումը անվավեր ճանաչելու հետևանքները 

 

1.         Իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշումը կարող է անվավեր ճանաչվել վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցի, ինչպես նաև այդ իրավաբանական անձի մասնակից չհանդիսացող այլ անձանց պահանջով, եթե այդպիսի իրավունք նրանց վերապահված է օրենքով:

Այդպիսի պահանջ դատարան կարող է ներկայացվել իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում վերակազմակերպման գործընթացը սկսելու մասին գրառում կատարելու պահից երեք ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

2.         Դատարանի կողմից իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշումը անվավեր ճանաչելը չի հանգեցնում վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձի լուծարման, ինչպես նաև հիմք չի հանդիսանում այդ իրավաբանական անձանց կողմից կնքած գործարքները անվավեր ճանաչելու համար:

3.         Մինչև վերակազմակերպման ավարտը իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշումը անվավեր ճանաչվելու դեպքում, եթե իրականացվել է վերակազմակերպման արդյունքում ստեղծման ենթակա իրավաբանական անձանց մի մասի պետական գրանցումը, ապա իրավահաջորդությունն առաջանում է միայն արդեն գրանցված իրավաբանական անձանց համար, մնացած մասով իրավունքները և պարտականությունները պահպանում են չվերակազմավորված իրավաբանական անձինք:

4. Դատարանի կողմից անվավեր ճանաչված որոշման կայացմանը անբարեխղճորեն աջակցած անձինք պարտավոր են համապարտության կարգով հատուցել վերակազմակերպման որոշմանը դեմ քվեարկած կամ դրա կայացմանը չմասնակցած մասնակցի վնասները, ինչպես նաև վերակազմակերպված իրավաբանական անձի պարտատերերի վնասները: Վերակազմակերպման մասին որոշման կայացմանը անբարեխղճորեն աջակցած անձանց հետ միասին համապարտ պատասխանատվություն են կրում նաև վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք:

Եթե իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշումը ընդունվել է կոլեգիալ մարմնի կողմից, համապարտ պատասխանատվություն են կրում տվյալ որոշմանը կողմ քվեարկած այդ մարմնի անդամները:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 67-րդ հոդ­վա­ծի 1-ին մասը շա­րադ­րել հետևյալ խմբագ­րու­թյամբ.

«1. Իրա­վա­բա­նա­կան ան­ձի լու­ծար­մամբ նրա գո­յու­թյու­նը դա­դա­րում է՝ առանց իրա­վունք­նե­րը և պար­տա­կա­նու­թյուն­ներն իրա­վա­հա­ջոր­դու­թյան կար­գով այլ անձ­անց անց­նե­լու, բա­ցա­ռու­թյամբ սույն օրենսգր­քով և օրեն­քով նա­խա­տես­ված դեպ­քե­րի:

Իրավաբանական անձի լուծարման մասին որոշման կայացման պահից լուծարվող իրավաբանական անձը պարտավոր է վաղաժամկետ կատարել իր պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունները:»:

 

Հոդված 19.     O­րենսգր­քի 67-րդ ­հոդ­վա­ծի 2-րդ մասի 2-րդ կե­տը շա­րադ­րել հետևյալ խմբագ­րու­թյամբ.

«2) դա­տա­րա­նի կող­մից ըն­կե­րու­թյան գրան­ցումն ան­վա­վեր ճա­նա­չվե­լու դեպ­քում՝ կապ­ված այն ստեղ­ծե­լու ժա­մա­նակ թույլ տրված օ­րեն­քի կո­պիտ խախ­տում­նե­րի հետ, և ե­թե այդ խախ­տում­նե­րը հնա­րա­վոր չէ վե­րաց­նել.»:

 

Հոդված 20.     O­րենսգր­քի 69-րդ հոդ­վա­ծը լրացնել հետևյալ բո­վան­դա­կու­թյամբ 6.1-րդ մասով.

«6.1. Եթե իրա­վա­բա­նա­կան ան­ձի մաս­նա­կից­նե­րից որևէ մե­կը դեմ է գույ­քը հիմ­նա­դիր­նե­րից (մաս­նա­կից­նե­րից) մե­կին հանձ­նե­լուն, ապա նշված գույ­քը լու­ծա­րա­յին հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից են­թա­կա է հրա­պա­րա­կա­յին սա­կար­կու­թյուն­նե­րի մի­ջո­ցով վա­ճառ­քի:»:

 

Հոդված 21.      O­րենսգր­քի 70-րդ հոդ­վա­ծը լրաց­նել հետևյալ բո­վան­դա­կու­թյամբ 5-րդ մասով.

«5. Լու­ծար­ված և իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրան­ցա­մատ­յա­նից հան­ված իրա­վա­բա­նա­կան ան­ձին պատ­կա­նող գույ­քի հայտ­նա­բեր­ման դեպ­քում շա­հագր­գիռ ան­ձը կամ լիա­զոր պե­տա­կան մար­մինն իրա­վունք ունի լու­ծար­ման գոր­ծըն­թա­ցը վերսկ­սե­լու և հայտ­նա­բեր­ված գույ­քը շա­հագր­գիռ ան­ձանց միջև բաշ­խե­լու պա­հան­ջով դի­մել դա­տա­րան:

Շա­հագր­գիռ ան­ձը նման պա­հանջ ներ­կա­յաց­նե­լու իրա­վունք ձեռք է բե­րում նաև այն դեպ­քում, երբ գույ­քի բաշ­խումն իրա­կա­նաց­վել է օրենսգր­քով սահ­ման­ված հեր­թե­րի խախտ­մամբ:

Նման դեպ­քե­րում դա­տա­րա­նը նշա­նա­կում է լու­ծա­րա­յին կա­ռա­վա­րիչ:

Լու­ծար­ման գոր­ծըն­թա­ցի վերսկ­սու­մը թույ­լատր­վում է իրա­վա­բա­նա­կան ան­ձանց պե­տա­կան գրան­ցա­մատ­յա­նից իրա­վա­բա­նա­կան ան­ձին հա­նե­լու մա­սին գրա­ռու­մը կա­տա­րե­լու ամ­սաթ­վից հե­տո՝ երեք տար­վա ըն­թաց­քում, պայ­մա­նով, որ առ­կա գույ­քի ար­ժե­քը բա­վա­րար է լու­ծար­ման գոր­ծըն­թա­ցը վերսկ­սե­լու հա­մար, և հայտ­նա­բեր­ված գույ­քը հնա­րա­վոր է բա­ժա­նել շա­հագր­գիռ ան­ձանց միջև:»:

 

Հոդված 22. Օրենսգր­քի 289-րդ հոդ­վա­ծը շա­րադ­րել հետևյալ խմբագ­րու­թյամբ.

 

«Հոդված 289. Գործարքի հասկացությունը

Գոր­ծար­ք է համարվում քա­ղա­քա­ցիա­կան ­հա­րա­բե­րու­թյան մաս­նակ­ցի (մաս­նա­կից­նե­րի) այն գոր­ծո­ղու­թյունը, որն ուղղ­ված է քա­ղա­քա­ցիա­կան իրա­վա­հա­րա­բե­րու­թյուն­ներ առա­ջաց­նե­լուն, փո­փո­խե­լուն կամ դրանց դա­դա­րե­լուն:»:

 

Հոդված 23. Օրենսգր­քի 290-րդ հոդ­վա­ծը լրաց­նել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

       «4. Կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում մաս­նակ­ցու­թյան կամ դրանց կա­ռա­վար­ման կա­պակ­ցու­թյամբ կոր­պո­րա­տիվ ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մաս­նակ­ցի (մաս­նա­կից­նե­րի) կող­մից կա­տար­վող գոր­ծո­ղու­թյու­նը հան­դի­սա­նում է գոր­ծարք, որի նկատ­մամբ սույն բաժ­նի կա­նոն­նե­րը կի­րառ­վում են միայն այն դեպ­քում, երբ դրանց կնքման կար­գին, ձևին, բո­վան­դա­կու­թյա­նը և վա­վե­րու­թյա­նն օրեն­քով, այլ իրա­վա­կան ակ­տե­րով, կա­նո­նադ­րու­թյամբ կամ ներ­քին կա­նո­նա­կար­գող փաս­տաթղ­թե­րով այլ բան սահ­ման­ված չէ:»:

 

Հոդված 24. Օրենսգր­քը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին գլխով.

 

«Գլուխ 18.1.

Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց ժո­ղո­վի որո­շում­նե­րը 

 

Հոդ­ված 317.1. Ընդ­հա­նուր դրույթ­ներ 

  1. Ժո­ղո­վի որո­շում­նե­րը, որոնց հետ օրեն­քը կա­պում է քա­ղա­քա­ցիաի­րա­վա­կան հետևանք­ներ, իրա­վա­կան հետևանք­ներ է առա­ջաց­նում ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու իրա­վունք ունե­ցող բո­լոր ան­ձանց, այդ թվում կոր­պո­րա­տիվ տի­պի իրա­վա­բա­նա­կան ան­ձի մաս­նա­կից­նե­րի, կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ան­դամ­նե­րի, հա­մա­սե­փա­կա­նա­տե­րե­րի, սնան­կու­թյան դեպ­քում՝ պար­տա­տե­րե­րի, և այլ ան­ձանց հա­մար (քա­ղա­քա­ցի­աի­րա­վա­կան շրջա­նա­ռու­թյան մաս­նա­կից­ներ), ինչ­պես նաև այլ ան­ձանց հա­մար, եթե դա նա­խա­տես­ված է օրեն­քով կամ բխում է իրա­վա­հա­րա­բե­րու­թյան էու­թյու­նից:
  2. Սույն գլխի կա­նոն­նե­րը կի­րառ­վում են, եթե օրեն­քով կամ դրա հի­ման վրա հաս­տատ­ված կար­գե­րով (կա­նո­նադ­րու­թյուն, կա­նո­նա­կարգ և այլն) այլ բան նա­խա­տես­ված չէ:

 

Հոդ­ված 317.2. Ժո­ղո­վի որո­շում­նե­րի ըն­դու­նու­մը 

  1. Ժո­ղո­վի որո­շու­մը հա­մար­վում է ըն­դուն­ված, եթե ժո­ղո­վին մաս­նակ­ցել են իրա­վա­բա­նա­կան ան­ձի մաս­նա­կից­նե­րի (ան­դամ­նե­րի, փա­յա­տե­րե­րի) ընդ­հա­նուր թվի 50 տո­կո­սից ավե­լին և որոշ­ման օգ­տին կողմ է քվեար­կել ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը:

Ժո­ղո­վի որո­շու­մը կա­րող է ըն­դուն­վել հե­ռա­կա քվե­ար­կու­թյան կար­գով:

  1. Ժո­ղո­վի օրա­կար­գում մի քա­նի հար­ցե­րի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում դրան­ցից յու­րա­քանչ­յու­րով կա­յաց­վում է առան­ձին որո­շում, եթե այլ բան նա­խա­տես­ված չէ ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րի միա­ձայն որոշ­մամբ:

3.  Ժո­ղո­վի կող­մից որո­շում կա­յաց­նե­լու մա­սին կազմ­վում է գրա­վոր ար­ձա­նագ­րու­թյուն, որն ստո­րագր­վում է ժո­ղո­վը նա­խա­գա­հո­ղի և քար­տու­ղա­րի կող­մից:

4.  Առ­կա քվեար­կու­թյան արդ­յունք­նե­րի մա­սին ար­ձա­նագ­րու­թյան մեջ պետք է նշվեն.

1) Ժո­ղո­վի անց­կաց­ման ամ­սա­թի­վը, ժա­մը և տե­ղը,

2) Ժո­ղո­վին մաս­նակ­ցած ան­ձանց անուն­նե­րը,

3) յու­րա­քանչ­յուր հար­ցով քվեար­կու­թյան արդ­յունք­նե­րը,

4) ձայ­նե­րի հաշ­վարկն իրա­կա­նաց­րած ան­ձանց անուն­նե­րը,

5) այն ան­ձանց անուն­նե­րը, ով­քեր դեմ են քվեար­կել որոշ­մա­նը և պա­հան­ջել են, որ այդ մա­սին նշվի ար­ձա­նագ­րու­թյան մեջ:

5.  Հե­ռա­կա քվեար­կու­թյան արդ­յունք­նե­րի մա­սին ար­ձա­նագ­րու­թյան մեջ պետք է նշվեն.

1) քվեար­կու­թյան փաս­տը հաս­տա­տող փաս­տաթղ­թե­րն ըն­դու­նե­լու վերջ­նա­ժամ­կե­տը,

2) քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցած ան­ձանց անուն­նե­րը,

3) յու­րա­քանչ­յուր հար­ցով քվեար­կու­թյան արդ­յունք­նե­րը,

4) ձայ­նե­րի հաշ­վարկն իրա­կա­նաց­րած ան­ձանց անուն­նե­րը,

5) ար­ձա­նագ­րու­թյու­նն ստո­րագ­րած ան­ձանց տվյալ­նե­րը:

 

Հոդ­ված 317.3. Ժո­ղո­վի որոշ­ման ան­վա­վե­րու­թյու­նը 

  1. Ժո­ղո­վի որո­շումն ան­վա­վեր է օրեն­քով նա­խա­տես­ված հիմ­քե­րով դա­տա­րա­նի կող­մից այն այդ­պի­սին ճա­նա­չվե­լու ուժով (վի­ճար­կե­լի որո­շում) կամ ան­կախ նման ճա­նա­չու­մից (ա­ռո­չինչ որո­շում):

Ժո­ղո­վի ան­վա­վեր որո­շու­մը վի­ճար­կե­լի է, եթե օրեն­քից չի բխում, որ այն առո­չինչ է:

  1. Ե­թե ժո­ղո­վի որո­շու­մը հրա­պա­րակ­ված է, ապա դա­տա­րա­նի կող­մից այն ան­վա­վեր ճա­նա­չվե­լու մա­սին որո­շու­մը պետք է հրա­պա­րակ­վի նույն եղա­նա­կով այն ան­ձանց հաշ­վին, որոնց վրա ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյան օրենսգր­քով սահ­ման­ված կար­գով դրված են դա­տա­կան ծախ­սե­րը: Եթե ժո­ղո­վի որոշ­ման մա­սին տվյալ­նե­րը գրանց­վել են հա­մա­պա­տաս­խան գրան­ցա­մատ­յան­նե­րում, ապա դա­տա­կան ակ­տի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը նույն­պես պետք է գրանց­վեն այդ գրան­ցա­մատ­յան­նե­րում:

 

          Հոդ­ված 317.4. Ժո­ղո­վի որոշ­ման վի­ճար­կու­մը 

  1. Ժո­ղո­վի որո­շու­մը դա­տա­րա­նը կա­րող է ճա­նա­չել ան­վա­վեր օրեն­քի պա­հանջ­նե­րը խախ­տե­լու դեպ­քում, այդ թվում, եթե՝

1) թույլ են տրվել ժո­ղո­վի հրա­վիր­ման, նա­խա­պատ­րաստ­ման, անց­կաց­ման կար­գի էա­կան խախ­տում­ներ, որոնք ազ­դել են ժո­ղո­վի մաս­նակ­ցի կա­մա­հայտ­նու­թյան ձևա­վոր­ման և ար­տա­հայտ­ման վրա,

2) ժո­ղո­վի իրա­վա­սու­թյա­նը վե­րա­պահ­ված հար­ցով որո­շում կա­յաց­նե­լիս մաս­նա­կից­նե­րի նկատմամբ տե­ղի է ունե­ցել օրեն­քով ար­գել­ված մի­ջամ­տու­թյուն կամ մաս­նա­կից­նե­րի անու­նից հան­դես եկող ան­ձը չի ունե­ցել հա­մա­պա­տաս­խան լիա­զո­րու­թյուն­ներ, կամ առ­կա են այլ հիմ­քեր, որոնք թույլ են տա­լիս քվեար­կու­թյու­նը՝ որ­պես կա­մա­հայտ­նու­թյուն, ճա­նա­չել ան­վա­վեր,

3) թույլ են տրվել ար­ձա­նագ­րու­թյու­նը կազ­մե­լու կա­նոն­նե­րի էա­կան խախ­տում­ներ, այդ թվում՝ ար­ձա­նագ­րու­թյան գրա­վոր ձևը չպահ­պա­նե­լը,

4) ո­րոշ­մամբ դրա ըն­դուն­մա­նը կողմ քվեար­կած ան­ձանց կամ որոշ մաս­նա­կից­նե­րի դեմ քվեար­կած կամ քվեար­կու­թյա­նը չմաս­նակ­ցած ան­ձանց հա­մե­մա­տու­թյամբ տրվել են օրեն­քով չնա­խա­տես­ված ար­տո­նու­թյուն­ներ:

  1. Ժո­ղո­վի որո­շու­մը, որը վի­ճարկ­վում է դրա ըն­դուն­ման կար­գի խախտ­ման հիմ­քով, չի կա­րող վի­ճարկ­վել, եթե դրանք կրկնա­կի որոշ­մամբ վե­րաց­վել են մինչև դա­տա­րա­նի կող­մից այն ան­վա­վեր ճա­նա­չե­լը:

3.  Ժո­ղո­վի որո­շու­մը դա­տա­րա­նում կա­րող է վի­ճար­կել կոր­պո­րա­տիվ տի­պի իրա­վա­բա­նա­կան ան­ձի այն մաս­նա­կի­ցը, ով այդ ժո­ղո­վին չի մաս­նակ­ցել կամ վի­ճարկ­վող որոշ­մա­նը քվեար­կել է դեմ, կամ օրեն­քի պա­հանջ­նե­րի խախ­տում պա­րու­նա­կող որոշ­մա­նը կողմ է քվեար­կել կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի կող­մից կեղծ կամ ոչ ամ­բող­ջա­կան տե­ղե­կատ­վու­թյուն տրա­մադ­րե­լու արդ­յուն­քում:

4.  Ժո­ղո­վի որո­շու­մը չի կա­րող ճա­նաչ­վել ան­վա­վեր, եթե այդ մաս­նակ­ցի քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցե­լը չէր կա­րող ազ­դել քվե­ա­րկու­թյան արդ­յունք­նե­րի վրա կամ այդ ան­ձի հա­մար չեն առա­ջա­ցել էա­կան ան­բա­րեն­պաստ հետևանք­ներ:

5.  Ժո­ղո­վի որո­շու­մը կա­րող է վի­ճարկ­վել երեք ամս­վա ըն­թաց­քում՝ սկած այն օր­վա­նից, երբ ան­ձը, որի իրա­վունք­նե­րը խախտ­վել են այդ որոշ­մամբ, իմա­ցել է կամ պետք է իմա­նար որոշ­ման ըն­դուն­ման մա­սին, բայց մեկ տար­վա­նից ոչ ուշ՝ հաշ­ված այն օր­վա­նից, երբ այդ որոշ­ման ըն­դուն­ման մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը հրա­պա­րակ­վել են կամ այլ կերպ դար­ձել հան­րա­մատ­չե­լի:

6.  Ժո­ղո­վի որո­շու­մը վի­ճար­կող ան­ձը պար­տա­վոր է նման հայ­ցով դա­տա­րան դի­մե­լու իր մտադ­րու­թյան մա­սին ծա­նու­ցել մյուս մաս­նա­կից­նե­րին և նրանց տրա­մադ­րել գոր­ծին վե­րա­բե­րող այլ տե­ղե­կու­թյուն­ներ: Եթե մյուս մաս­նա­կից­նե­րը, որոնք ունեն այդ որո­շու­մը վի­ճար­կե­լու այլ հիմ­քեր, քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­վա­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով չեն միա­նում այդ հայ­ցին՝ հե­տա­գա­յում նման հայ­ցով դա­տա­րան դի­մե­լու իրա­վուն­քից զրկվում են, եթե դա­տա­րա­նը դա­տա­րան դի­մե­լու այդ պատ­ճառ­նե­րը հար­գե­լի չհա­մա­րի:

  1. Դա­տա­րա­նի կող­մից ան­վա­վեր ճա­նաչ­ված ժո­ղո­վի որո­շու­մն ան­վա­վեր է դրա ըն­դուն­ման պա­հից:

 

      Հոդ­ված 317.5. Ժո­ղո­վի առո­չինչ որո­շու­մը 

Ե­թե օրեն­քով այլ բան նա­խա­տես­ված չէ, ապա ժո­ղո­վի որո­շու­մն առո­չինչ է այն դեպ­քե­րում, երբ՝

1) ո­րո­շում է ըն­դուն­վել ժո­ղո­վի օրա­կար­գում չընդգրկ­ված հար­ցե­րի վե­րա­բեր­յալ, բա­ցա­ռու­թյամբ այն դեպ­քի, երբ ժո­ղո­վին մաս­նակ­ցել են իրա­վա­բա­նա­կան ան­ձի բո­լոր մաս­նա­կից­նե­րը,

2) ո­րո­շումն ըն­դուն­վել է անհ­րա­ժեշտ քվո­րու­մի բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում,

3) ո­րո­շումն ըն­դուն­վել է ժո­ղո­վի իրա­վա­սու­թյա­նը չվե­րա­բե­րող հար­ցի մասին,

4) ո­րո­շու­մը հա­կա­սում է իրա­վա­կա­րգի կամ բա­րո­յա­կա­նու­թյան հիմ­քե­րին:»:

 

Հոդված 25. Օրենսգր­քի 76-րդ, 96-105-րդ, 107-116-րդ հոդ­վա­ծներն ուժը կորցրած ճանաչել:

 

   

 Հոդված 26. Օրենսգր­քի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 6.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» 

 

  Հոդված 27. Օրենսգր­քի 128-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «Հոդված 128. Հայաստանի Հանրապետությունը, համայնքները և հանրային իրավունքի իրավաբանական անձինք որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ»

                        

  Հոդված 28. Օրենսգր­քի 128-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետությունը և համայնքները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունը, համայնքները և հանրային իրավունքի իրավաբանական անձինք» բառերով:

 

  Հոդված 29. Օրենսգր­քի 435-րդ հոդվածը «լուծարմամբ» բառից հետո լրացնել «, եթե սույն օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ:» բառերով: 

 

  Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն