09/07/2015

Վարդուհի Խաչատրյանին երեք ամիս փորձաշրջանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 241-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 241-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 «05» ՀՈՒՆԻՍԻ 2015 Թ.                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ 

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-17) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 4-ի N 5 որոշման եզրակացությունը և Վ. Խաչատրյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Վարդուհի Սուրենի Խաչատրյանին 2015 թվականի հունիսի 5-ից, երեք ամիս փորձաշրջանով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-17) պաշտոնում։

Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի:

          2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։