Դեպի վեր

22/09/2015

Անահիտ Գևորգյանին ՀՀ ԱՆ իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժնի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի N 646-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 646-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ

 

 «19» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ և 76-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) իրավական ակտերի փորձաքննության գործակալության իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-91) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 5 որոշմումը և եզրակացությունը, ինչպես նաև                Ա. Գևորգյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Անահիտ Ստոժի Գևորգյանին 2015 թվականի սեպտեմբերի 19-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-91)  պաշտոնում՝ նրան ազատելով Աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետի                         (ծածկագիր՝ 14-2.3-286)  պաշտոնից:

Աշխատավարձը՝ ըստ հաստիքային ցուցակի:

          2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Աշխատակազմի ղեկավար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն