Դեպի վեր

24/11/2015

Լիլիա Սիմոնյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի N 794-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N  794-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ 

«18» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԼԻԼԻԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի     «Ժամկետային  աշխատանքային   պայմանագիր  կնքելու   կարգը  սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «ա» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 01/13/2/3757-15  գրությունը և Լ. Սիմոնյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 14-3.2-176) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Լիլիա Իգորի Սիմոնյանի հետ 2015 թվականի նոյեմբերի 18-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Աշխատակազմի ղեկավար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն