Դեպի վեր

24/01/2017

«Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով» 2017 թվականին իրականացվող պետական պատվերի մասին ՀՀ արդարադատության նախարարիN 28-Ա հրաման

       «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ» 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2002 թվականի նոյեմբերի   28-ի N 1933-Ն   որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը .

                                                                  

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

 

1. Սահմանել՝

          1) որ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավել­վածի բյուջետային ծախսերի գործառնական  դասակարգման  01 բաժնի  06 խմբի  01 դասի  «04. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի (քրեական գործերով) կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) որ փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2017     թվականի համարմ կազմում է 560 դրամ,

3) փորձաքննությունների ծառայությունների  միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն սույն հրամանի հավելվածի,

4) որ 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն հրամանի հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն հրամանով հավելվածով նախատեսված տվյալներին:

 

 

 

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն