Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Արփինե Հովհաննիսյանի անակնկալը ցմահ ազատազրկվածներին /Տեսանյութ/

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու ցմահ ազատազրկվածների հարցերի լուծման առնչությամբ, նշեց, որ առաջիկայում օրինագծով նախատեսվում է ավելացնել տեսակցությունների թիվը և պարբերականությունը, ինչպես նաև փակ ռեժիմով հիմնարկից որոշ դատապարտյալներ կտեղափոխվեն կիսափակ ռեժիմով ՔԿՀ-ներ:

Սկզբնաղբյուր՝ henaran.am

Նախարարներին կից կստեղծվեն հանրային խորհուրդներ

Երկիրմեդիա հեռուստաընկերությունն անդրադարձել է Բաց կառավարման գործընկերության շրջանակում մշակված նախարարներին կից ստեղծվող հանրային խորհրդի աշխատակարգի նախագծին:

«Խոսքի իրավունք» հաղորդաշարի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում անդրադառնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններում իրականացվող էներգախնայողության միջոցառումների ծրագրին, ազատազրկված անձանց պահման պայմաններին, գերբնակեցման խնդրին և պրոբացիոն ծառայության ներդրմանը:

Պատժի խստացում խոշտանգումների համար. Օրենսդրական նոր կարգավորումներ. Երկրի հարցը հաղորդաշարի հյուրը Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն է

Պատժի խստացում խոշտանգումների համար. Օրենսդրական նոր կարգավորումներ. Երկրի հարցը հաղորդաշարի հյուրը Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն է 

ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային համակարգ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ: Քաղաքացիական կացության բոլոր ակտերը, ինչպես նաև գրանցումից հետո տրամադրվող բոլոր վկայականները պատրտասվում են բացառապես այդ համակարգի միջոցով:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Ապացուցման պարտականությունը դրված է վիճող կողմերի վրա

Դատական գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Քաղաքացիական գործերով մասնակցող անձինք իրենք են որոշում ի՞նչ ապացույցներ ներկայացնել: Դատարանը բացառիկ դեպքերում միայն իր նախաձեռնությամբ կարող է փորձաքննություն նշանակել կամ վկա կանչել:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Կեղծ և շինծու գործարքներ

Ոմանք իրար հետ գործարք կնքնելիս թաքցնում են իրական նպատակն ու էությունը: Մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է : Հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները , որը կողմերը իրականում նկատի են ունեցել շինծու գործարք կնքելիս: 

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գործում է դատարանից անկախ: Դատարանը կատարողական թերթը հանձնում է շահագրգիռ անձին , որն իր հերթին այն հանձնում է հարկադիր կատարողին և դրանից հետո միայն կարող է սկսվել գործընթացը: Բոլոր դատական ակտերն առաջին անգամ կատարման կարող են ներկայացվել մեկ տարվա ընթացքում : Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարած պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Էլեկտրոնային նոտար համակարգ

Էլեկետրոնային նոտարի համակարգի կիրառումով կանխվում են փաստաթղթերի կեղծումը և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը: Սեփականատերը դիմելով նոտարին կարող է վաճառել իր գույքը լրացուցիչ չդիմելով այլ մարիմիններ: Դրանով իսկ ապահովվում է սպասարկման բարձր որակը՝ մեկ պատուհանի սկզբունքով:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Վարչական ակտերը բողոքարկելու կարգերը

Անձինք կարող են բողոքարկել վարչական ակտերը՝ վարչական և դատական կարգով: Զուգահեռաբար երկուսին դիմելու դեպքում գործը կքննի դատարանը: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմնին կամ վերադասին, բայց կան ժամկետներ. վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում, վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում, անգործություն ցուցաբերելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում, գրավոր վարչական ակտում բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում, ակտի ուժի մեջ մտնելու օրվանից ՝ մեկ տարվա ընթացքում: Ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Ժամկետը կարող է վերականգնվել, եթե այն բաց է թողնվել վարույթի մասնակցից անկախ պատճառներով:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: 

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն