Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Ռ-Էվոլյուցիա. Հրայր Թովմասյան

Նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները աստիճանաբար տեղափոխվում են իրավական հարթություն: Պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները: Այս և այլ թեմաների մասին է Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի վարող Սաթիկ Սեյրանյանը զրուցել  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:

«Բանաձև»-ի հյուրասրահում Արամ Օրբելյանն է

«Բանաձև»-ի հյուրասրահում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն է: Զրույց՝ օմբուդսմենի զեկույցի հետքերով:

Նոտարի և նոտարական գործունեության մասին քննարկում՝ ՛՛Հետք՛՛-ի տաղավարում

 Նոտարի եւ նոտարական գործունունեության մասին մեր պատկերացումները չափազանց սահմանափակ են: ''Նոտարիատի մասին'' օրենքով նոտարին վերապահված լիազորության սահմաններն անհամեմատ լայն են, սակայն քաղաքացիների համար նոտարը լիազորագիր վավերացնող անձն է կամ ժառանգության դիմումն ընդունողը: 

 Ո՞վ է նոտարն իրականում, ինչքանո՞վ ենք վստահում մենք նոտարին եւ ինչո՞ւ ենք խուսափում մեր գաղտնիքներն ու ունեցվածքը նոտարին ի պահ տալուց: Հունվարի 23-ին ՛՛Հետք՛՛-ի տաղավարում հյուրաընկալված  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ և խորհրդի անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն ու Շենգավիթի տարածքային նոտար Վահագն Գրիգորյանը զրուցել են հենց այս հարցերի շուրջ:

Բրիֆինգ. Դատաիրավական բարեփոխումներ

՛՛Արմնյուզ՛՛ հեռուստաընկերության Բրիֆինգ հաղորդաշարի շրջանակներում քննարկվում է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը: Արդարադատության նախարարության, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները, փաստաբաններն ու փորձագետները քննարկում են ծրագրի պահանջները, ժամկետներն ու ակնկալիքները: Բանախոսների շարքում է նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

Իրավաբանական անձանց անհատ ձեռնարկատեր հաշվառելը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է իրավաբանական անձանց անհատ ձեռնարկատեր հաշվառելու մասին պատմող սոցիալական տեսահոլովակը: Նախարարությունը կարևորում է քաղաքացիների շրջանում օրենքների իմացության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Նոտարի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակն ու սակագները

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը,  նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի ու սակագների մասին պատմող տեսահոլովակը: 

Ժառանգությունն ընդունելու կարգը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է ժառանգությունն ընդունելու կարգի վերաբերյալ սոցիալական տեսահոլովակը:

Հրապարակային ծանուցումների ընթացակարգը

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը,  նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հրապարակային ծանուցումների ընթացակարգի մասին պատմող տեսահոլովակը: 

Փոխառության գործարքի պարագայում գրավի ձևակերպման եղանակը

Օրենքների իմացությունն օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը,  նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փոխառության գործարքի պարագայում գրավի ձևակերպման եղանակի մասին պատմող տեսահոլովակը: 

Կտակի և նվիրատվության տարբերությունները

Օրենքների իմացությունը օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակությունում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիների շրջանում օրենքների իմացության ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը,  նախաձեռնել է սոցիալական տեսահոլովակների շարք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կտակի և նվիրատվության տարբերություններին նվիրված տեսահոլովակը: 

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն