Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Նախարարը ծանոթացել է սյունեցիների խնդիրներին. Սոսի հեռուստաընկերություն

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր:

 Մարզային հանդիպումների առաջին օրը նախարարը Գորիսի քաղաքապետարանում  ընդունել է քաղաքացիներին: Մարդիկ ներկայացրել  են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել  նախարարության աշխատակիցներին: Քաղաքացիների խնդիրները, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև բնակտարածքների օգտագործմանը,  վարկերի ժամանակին մարմանը և ՀՀ արդարադատության նախարարության  լիազորություններից դուրս այլ հարցերի:  Ներկայացված մյուս բոլոր խնդիրները նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ փորձելով գտնել լուծման ուղիներ:

100 օրում խոշոր արդյունքներ հնարավոր չէ արձանագրել. ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 27-ին այցելել է «Առավոտ» օրաթերթի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: 

Ում իրավունքն է պաշտպանելու մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ծրագիրը.1in.am

 ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը, որին ներկա Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը»:

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որն այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը:

ԱՆ իրավաբանական ինստիտուտի մասնաշենքը նորոգման վերջին փուլում է. Արմնյուզ

Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը 2015-ին կունենա ժամանակակից բոլոր պայմաններին բավարարող բարեկարգ ուսումնական շենք: Նախարարության հատուկ` քրեակատարողական ու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում: 

Այս տարի շահագործման են հանձնվել կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը: Վերանորոգման աշխատանքների ընթացքին Արդարադատության նախարարն է հետեւում: Մինչեւ սենյակներով անցնելը` շնորհավորանք Առաջին հանրապետության օրվա առիթով: Հովհաննես Մանուկյանն ուսումնական կենտրոն է եկել ոչ թե լավն արձանագրելու, այլ ինչպես ինքն ասաց` թերությունները տեսնելու: 

Ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ, մարզադահլիճ, հրաձգային վարժասարք ու փակ հրաձգարան` մարտական զենքով կրակելու համար: Առաջինը նախարարն է փորձում` հետո լրագրողները: Հաղթողները նաեւ պարգեւատրվում են: 

Ինչպե՞ս աշխատել ազատազրկվածների հետ: Այս ուսումնական պատժախուցը կօգտագործվի Նախարարության ծառայողներին վերապատրաստելու համար: Ազատազրկվածների փոխարեն` դերասաններ կլինեն:

Գիշերակացով ուսումնական կենտրոնում վերապատրաստում եւ ուսուցում կարող են անցնել 30 ծառայողներ: Նախատեսված է 60 ակադեմիական ժամ` վերապատրաստման համար, նույնքան` հատուկ ուսուցման:

Հարցազրույց - Հովհաննես Մանուկյան

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է: 

Նոր կառավարության նոր դեմքերը

Ովքե՞ր են նոր նախարարները, ի՞նչ ճանապարհ են անցել և ինչպիսի՞ն է նրանց մարդկային դիմագիծը: «Հրապարակում» հեռուստածրագրի դիտակետում արդարադատության, բնապահպանության և քաղաքաշինության բնագավառների նոր պատասխանատուներն են:

Արդարադատության դիմանկար

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Արդարադատության դիմանկար» հաղորդման անդրադարձը Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատներին, կայացրած վճիռների կատարմանը: 

Գրիգոր Մուրադյանը պարզաբանում է ՀՀ վարչապետի հայտարարությունը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մուրադյանը 1in.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչև Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված` «Կուտակային կենսաթոշակների մասինե օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային Ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։

Արյունատվության ակցիա` Ավետման տոնին

Արյունաբանական ինստիտուտում մարդաշատ է: Կամավոր դոնորների շարքերը համալրելու են եկել Արդարադատության նախարարության աշխատողները: Դոնոր դառնալ ցանկացողները շատ են, դոնորության համար անհրաժեշտ պահանջները` նույնպես: Քաջ առողջությունը նախապայման է: Բոլոր ցանկացողները դոնորի հարցաթերթիկ են լրացնում: Հետո մանրակրկիտ բժշկական զննում անցնում: Հրայր Թովմասյանի խոսքով` ի սկզբանե որոշել էին երեք տասնակ աշխատակիցներով գալ, հետո պարզեցին, որ նրանցից գուցե միայն 5-ը կարողանան համապատասխանել դոնոր դառնալու չափանիշներին, ու կամավորների թիվն ավելացավ: Արյուն հանձնողներին նախ քաղցր թեյ են տալիս, հետո նաև` ուղեկցում ճաշարան: Հայաստանը 60-70 հազար կամավոր արյան դոնորի կարիք ունի: Առկա դոնորների քանակը մեր երկրի պահանջարկի միայն 4 տոկոսն է կազմում: Հրայր Թովմասյանն նշեց, որ օրվա ընտրությունը պատահական էր, միաժամանակ չբացառեց, որ հետագայում մայրության տոնին արյուն հանձնելը նախարարությունում ավանդույթ դառնա:

IWPR. «Անչափահաս իրավախախտներ.վերականգնողական կենտրոնների փակման խնդիրը»

 Մարտի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում՝ «Անչափահաս իրավախախտներ.վերականգնողական կենտրոնների փակման խնդիրը» թեմայով: Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներն էին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը , Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը,  Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանն ու ՀՀ ոստիկանության երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն