Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի աշխատանքները բարեփոխվել են

Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը ըստ էության պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային համապատասխան կոդ ստանալու համար: Այսօր կազմակերպության գրանցումը տևում է 15-20 րոպե:

Նախարարը պատասխանում է Ա1 պլյուսի հարցին

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ոչինչ չի խանգարում մասնակցելու մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունների ՀՀԿ քարոզարշավին:

ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻն նախաձեռնության շրջանակներում աշակերտները գրքեր նվիրեցին հասակակից դատապարտյալներին

Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ ընդառաջ այցելեցին հասակակից դատապարտյալներին՝ իրենց հետ տանելով 500-ից ավելի գիրք: Աշակերտները ՀՀ ԱՆ-ի նախաձեռնած ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ակցիայի առաջին արձագանքողներից էին:

Արամի եւ Բուզանդի փողոցների նախկին բնակիչներն իրենց խաբված են համարում:

Այսօր նրանք Կառավարության դիմաց հավաքվել ու պահանջում էին, որ վերադարձնեն իրենց հասանելի բնակարանները: 7 տարի առաջ, քանդելով նրանց բնակարանները, խոստացել էին տրամադրել նոր բնակարան՝ նույն վայրում կառուցվող բազմահարկում: Սակայն մինչ օրս նրանք բնակարան չեն ստացել, դեռ ավելին՝ նրանց պնդմամբ, բազմահարկի ամեն բնակարան վաճառվել է մի քանի անգամ: "7 տարի փողոցները չափչփելուց հետո մարդիկ հույս են ունեցել, որ վերջապես շենքը կառուցված է եւ կարող են բնակարանի արժանանալ, բայց վերջերս պարզվեց անհավատալին: Մեր երկրում, օրը ցերեկով, իրավական բոլոր հիմքերով, նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի թեթեւ ձեռքով վաճառվել է մի քանի անձնավորության: Նոտարը ստորագրելիս, կնքելիս՝ գրում է,որ ինքը փաստաթղթերն ամբողջովին ստուգել է, ուստի նոտարի կնիքը մեզ համար պետական երաշխիք է",- ասաց բնակիչ Սոնիկ Մաղաքյանը։ Արդարադատության նախարարությունից տեղեկացին, որ բնակիչների բողոք-նամակը ստացել են օրեր առաջ եւ այժմ քննում են:

Նախարարը պատասխանում է լրագրողների հարցերին

Հայաստանում մանկապղծության դեքպերի աճ է նկատվում, ինչը մտահոգում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն այդ աճը պայմանավորեց նրանով, որ նման դեպքերն արդեն քողարկված չեն և հասարակության սեփականությունն են դարձել: Ըստ նրա` վերջին մի քանի աղմկահարույց դեպքերը նպաստեցին, որ խնդրով մտահոգվի ամբողջ հասարակությունը:

ՎԵԿՏՈՐ մաս երրորդ

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասն ներկայացնում է ոլորտին ուղղված բարեփոխումները:

ՎԵԿՏՈՐ ծրագրի շարունակությունը

Այս անգամ ԳԵՂԱՄԱ հեռուստաընկերության ՎԵԿՏՈՐ-ն ուղղված է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ոլորտների բարեփոխումներին: Ուղիղ եթերի հյուրն է փոխնախարար Արամ Օրբելյանը

ՎԵԿՏՈՐ ծրագրի հյուրն է փոխնախարար Արամ Օրբելյանը

Այս անգամ ԳԵՂԱՄԱ հեռուստաընկերության ՎԵԿՏՈՐ-ն ուղղված է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ոլորտների բարեփոխումներին: Ուղիղ եթերի հյուրն է փոխնախարար Արամ Օրբելյանը

«Մարզային հանդիպումներ»-ը լուսաբանվել է Գեղամա հեռուստաալիքով

Հանդիպմանը ներկա Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի համակարգող Արփինե Բաղդոյանը ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարին ուղղված շնորհակալական նամակում մասնավորապես նշում է, որ նախարարության պատվիրակության հանդիպումը Գավառում հաջողված է: Մասնակիցները արդյունավետ են համարել քննարկումը և ստացվել են միայն դրական արձագանքներ:

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն