Դեպի վեր

Ամուսնություն՝ օտարերկրյա քաղաքացիների հետ

28/11/2012

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության դեպքում դիմումները ներկայացվում և գրանցման մասին թույլտվությունը ստանում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Պահանջվում է ամուսնության բացակայության մասին իր երկրում ապոստիլով հաստատված տեղեկանք, որի հայերեն թարգմանությունը հաստատվում է  նոտարական կարգով, ինչպես նաև օտարերկրյա անձնագրի թարգմանությունը՝ նույնպես նոտարական կարգով հաստատված: Թույլտվությունը տրվում և ամուսնությունը գրանցվում է դիմումը տալու օրվանից տասն օր հետո, բայց ոչ ուշ քան երեք ամիս: Ամուսնության գրանցումը կարող է արագացվել 1000 (հազար)  դրամ պետտուրքից բացի վճարելով լրացուցիչ հարյուր հիսուն հազար դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցվելու համար,  5 աշխատանքային օրվա ընթացքում՝ հարյուր քսան հազար դրամ և 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ իննսուն հազար դրամ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն